Երևան
12 °C
Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ աշխատակիցներ են կալանավորվել Ադրբեջանի հետ սահմանին տարածքի սահմանագծումը կեղծելու համար՝ հօգուտ Ադրբեջանի։ Սահմանազատման աշխատանքի ժամանակ երկրի տարածքի հատվածի անօրինական փոխանցում է կատարվել, ինչի առթիվ էլ քրեական գործ է հարուցվել։
Վրացական լրատվամիջոցներում դեռեւս շրջանառվում են կալանավորված երկու անձանց անուններ։ Վրացական interpressnews.ge-ից տեղեկանում ենք, որ այդ անձանցից մեկը Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ գծանշման հանձնաժողովի նախկին նախագահ Իվերի Մելաշվիլին է, որին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվելու այսօր՝ հոկտեմբերի 8-ին: Երկրորդ կալանավորվածը նույն հանձնաժողովի անդամ Նատալյա Իլիչեւան է։ Մելաշվիլին Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարեւան երկրների դեպարտամենտի սահմանային կապերի ծառայության ղեկավարն է, իսկ Իլիչովան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչը:
Մելաշվիլիի փաստաբան Էդուարդ Մարիկաշվիլին interpressnews.ge-ին հայտնել է, որ պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացնելու։ Իսկ ինչ վերաբերում է Նատալյա Իլիչեւային, ապա նա դեռ փաստաբան չունի, ուստի դիրքորոշումն էլ անհայտ է: Հարուցված քրեական գործի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել Վրաստանի դատախազությունը եւ մանրամասներ հրապարակել, հայտնել, որ երկու երկրների իշխանությունները (Վրաստանի եւ Ադրբեջանի) այդ հատվածի սահմանազատման մասին պայմանավորվել էին դեռեւս 1994 թվականից՝ այն քարտեզագրական նյութերի համաձայն, որոնք ստեղծվել են 1938 թվականին։
Սակայն 2020 թվականի օգոստոսի 17-ից սկսված հետաքննությամբ պարզվել է, որ սահմանազատման գործում ներգրավված որոշ անձինք այն միտումնավոր թաքցրել են եւ ղեկավարվել մեկ այլ՝ 1970-1980 թվականներին ստեղծված քարտեզներով, ինչը հակասում է Վրաստանի պատմական սահմանների քարտեզագրությանը:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ վեճը հիմնականում 6-րդ դարի «Դավիթ Գարեջիի» վանական համալիրի շուրջ է ծավալվում։ Դավիթ Գարեջիի ժայռափոր վանական համալիրը վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամենացավոտ հարցերից է: Այն գտնվում է Ադրբեջանի եւ Վրաստանի պետական սահմանի չհստակեցված հատվածում։ Վերջին տարիներին սահմանի այդ հատվածները լարվածություն են առաջացնում։ Բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջեւ, բողոքի ցույցեր են անցկացվել:
Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: Նախորդ տարի ադրբեջանական կողմը հանդիսավոր արարողությամբ ուղեկալ էր տեղադրել համալիրի տարածքում՝ սահմանափակելով վրացի հավատացյալների մուտքը։ Կրքերը է՛լ ավելի էին թեժացել, երբ սահմանին հավաքված վրացի ցուցարարների շրջանում սկսել էին լուրեր շրջանառվել, որ ադրբեջանցի սահմանապահները վանական համալիրի տարածքը նաեւ որպես զուգարան են օգտագործում: Այդ ժամանակ եւս, ինչպես բոլոր դեպքերում, վրացական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով արված հայտարարություններով ձգտել էր ամեն կերպ չսրել հարցը եւ բերել այն խաղաղ բանակցությունների հարթություն:
Այս տարվա սկզբին էլ վրաց հոգեւորականներն ահազանգում էին այն մասին, որ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում՝ մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ: Համալիրն իրենից ներկայացնում է ժայռափոր մոտ 20 վանք եւ ընդգրկում Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի եւ Սիղնաղի։ Համալիրի գլխավոր կոթողն է կոնֆլիկտի հիմք դարձած Սուրբ Դավիթ Գարեջի վանքը։
Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրն իր պատմական տարածքն է եւ վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Վերջինս ներկայացնում է նաեւ բազմաթիվ փաստեր։ Իսկ ահա ադրբեջանցիները, համալիրն անվանում են Քեշիքչիդաղ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող:
Վրաց -ադրբեջանական պետական սահմանի սահամանգծման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի համալիրի տարածքում կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ սեպտեմբերի 24-ից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, որոնք փոխանցվել են նաեւ ադրբեջանական կողմին: Վերջինս նաեւ չէր բացառել, որ վրաց-ադրբեջանական սահմանագծմանը վերաբերող նոր քարտեզագրական նյութերը կփոխեն նախկինում ձեռք բերված համաձայնությունը։
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին էլ երեկ լրատվամիջոցներից մեկով անդրադառնալով վրացի ընդդիմադիրների տարածած տեղեկություններին, նշել էր՝ քաղաքական շահարկումներ են այն հայտարարությունները, թե այս միջադեպը վնասելու է վրաց-ադրբեջանական հարաբերություններին։ «Ադրբեջանը եղել եւ մնում է Վրաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը»,- ասել էր նա՝ հավելեվ, որ կփորձեն այնպես անել, որ սահմանի վերանայված պայմանավորվածությունները չվնասեն իրենց երկկողմ, պատմականորեն շատ սերտ, բարեկամական հարաբերություններին:
ԱԳ նախարարի խոսքով՝ նաեւ բացարձակ անհիմն է ընդդիմադիր կողմի՝ կատարվածը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս պատերազմական իրադրության հետ կապելը։ «Ես ուզում եմ հասարակությանը հիշեցնել, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ մեր հանդիպումը տեղի է ունեցել մինչեւ հակամարտության սկսվելը: Եվ այն, ինչ մենք լսում ենք մեր երկրի ընդդիմադիրներից, պարզապես քաղաքական շահարկում է ու հակապետական վերաբերմունք: Մենք հետեւողական կլինենք մինչեւ վերջ պաշտպանելու մեր շահերը, եւ ես համոզված եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնության կգանք, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, եւ կողմերից ոչ մեկի պետությունը չի տուժի», -ասել է Զալկալիանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT