Կրոնական կոթողների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Սիրանուշ Սահակյանը՝ Ղազանչեցոցի հրթիռակոծման մասին

Մշակութային արժեքները, որոնց մեջ ներառված են նաեւ կրոնական կոթողները, գտնվում են միջազգային սովորութային իրավունքի, ինչպես նաեւ՝ «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի պաշտպանության ներքո։ Թե՛ սովորութային, թե՛ կոնվենցիոն նորմերը արգելում են հակամարտության կողմերին թիրախավորել մշակութային ժառանգությունը, եւ պարտավորեցնում կանխել դրանց հասցվող վնասները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այդ նորմերով սահմանված սկզբունքները խախտելը, բացառությամբ երկու նախապայմանի, պատերազմական հանցագործություն է։

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերն այսօր երկու անգամ հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ վնասելով գմբեթը, եկեղեցու արտաքին ու ներքին հատվածները։ Առաջին հրթիռակոծումը տեղի ունեցավ ցերեկը, երկրորդը՝ երեկոյան այդ ժամանակ արդեն լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով առաջին հարվածի հետևանքները: Երկրորդ հարվածի հետեւանքով լրագրողներից երեքը տուժեցին․ նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք է պտտվել, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն: Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն, եւ որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ․ «Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի այս քայլը խիստ դատապարտվել է նաեւ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի, Արտաքին գործերի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։

Իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք պատմամշակութային արժեքների պաշտպանության իրավական մեխանիզմերի մասին․

-Տիկի՛ն Սահակյան, կրոնական եւ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները միջազգային ո՞ր կոնվենցիայով, ինչպե՞ս են պաշտպանվում զինված ընդհարումների ժամանակ։

-Մշակութային արժեքները, որոնց մեջ ներառված են նաեւ կրոնական կոթողները, գտնվում են միջազգային սովորութային իրավունքի, ինչպես նաեւ՝ «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի պաշտպանության ներքո, եւ հետաքրքրական է, որ Կոնվենցիան, ինչպես նաեւ՝ դրա առաջին արձանագրությունը, վավերացրել են թե ՀՀ-ն, թե Ադրբեջանը։ Այսինքն՝ անկախ սովորութային իրավական նորմերից՝ կոնվենցիոն նորմերի մակարդակում եւս հանձնառություն կա հարգել մշակութային արժեքները։ Զինված ընդհարման ժամանակ այդ կոթողները առանձնացվում են հատուկ պարբերանշանով, սակայն եթե նույնիսկ դա չի արվում, սովորութային իրավունքների տեսանկյունից դրանք արդեն իսկ գտնվում են պաշտպանության ներքո, պարզապես Հաագայի կոնվենցիան առավել ուժեղացված պաշտպանություն է տալիս դրանց։ Եւ եթե կողմերը խախտում են այս նորմերը, ապա մենք գործ ունենք պատերազմական հանցագործության հետ։

Այս կանոնն ունի երկու բացառություն․ երբ ռազմականացվում է մշակութային  հուշարձանը՝ օգտագործվելով բացառապես զինվորական, ռազմական նպատակներով, եւ երբ հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու այլընտրանքային միջոց գոյություն չունի։ Սրանք համաժամանակյա պայմաններ են․ հակադրության համար նշեմ, որ եթե քաղաքացիական օբյեկտներն են ռազմականացվում, դրանք անմիջապես կորցնում են իրենց պաշտպանությունը, իսկ այս դեպքում կա երկրորդ չափանիշը․ մշակութային հուշարձանները պետք է ոչ միայն ռազմականացված լինեն, այլ պետք է հակառակորդի նկատմամբ ռազմական առավելություն ձեռքբերելու բացառիկ, ծայրահեղ միջոցը լինեն։

-Ձեր նշած երկու նախապայմաններն էլ տվյալ դեպքում չեն եղել։

-Օբյեկտիվ իրականության մեջ չկա փաստ, որ Արցախի իշխանությունները փոխել են եկեղեցու նպատակայնությունը եւ այն սկսել որպես վահան օգտագործել ռազմական օբյեկտները կամ զինվորականներին պաշտպանելու նպատակով։ Եկեղեցին օգտագործվել է բացառապես իր նպատակին համապատասխան․ այն կարեւոր մշակութային եւ կրոնական սիմվոլ է, որը առանցքային տեղ ունի Արցախի ժողովրդի կյանքում։  Չունենք նաեւ փաստեր, որ եկեղեցուն անթույլատրելի հեռավորություն վրա տեղակայված են եղել ռազմական օբյեկտներ։ Այս տվյալների բացակայության պայմաններում կրկնակի հարված հասցնելը վկայում է թիրախավորված հարձակման մասին․ սխալ կոորդինատների պարագայում հնարավոր է մեկ անգամ սխալմամբ հարված հասցնել, ինչը եւս հիմնավորելի պիտի լինի, բայց երկրորդ անգամ թիրախավորելը արդեն հստակ միտում ունի։

-Կոնվենցիոն այդ իրավունքների խախտումները այժմ ի՞նչ հետեւանք կարող են առաջացնել։

- Այս արարքները դիտարկվում են որպես պատերազմական հանցագործություններ, նման հրաման տվողները, կատարողները, ինչպես նաեւ՝ չկանխողները, ենթակա են քրեական պատասխանատվության։ Դրանք կլինեն ազգային մակարդակում թե միջազգային՝ ժամանակը ցույց կտա, իհարկե, Միջազգային քրեական դատարանի կողմից այս դրվագներով քննությունը իրատեսական չէ վերջինիս Կանոնադրությունը վավերացրած չլինելու պայմաններում, բայց առնվազն ազգային օրենսդրության մակարդակում այդ հանցագործներին հետապնդելու իրական ընթացակարգեր կան։ Մնում է հավատալ, որ այս դեպքերը պատշաճ քննության կարժանանան տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից, եւ հանցագործներին հետախուզելու, հանձնելու գործիքների միջոցով ինչ-որ ժամանակահատվածում կկանգնեցվեն արդարադատության առջեւ։

Առհասարակ, մշակութային արժեքներին վերաբերող հարցերը գտնվում են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տիրույթում, կարելի է հրավիրել նաեւ այս կառույցի ուշադրությունը, բայց բուն ռազմական գործողությունների ընթացքում կատարված հանցագործությունների շրջանակում նրա դերը սահմանափակ է, հիմնականում կարող է դատապարտող ձեւով  արձանագրել։

-Տիկին Սահակյան, ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված են ՀՀ մշակութային այն արժեքները, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո: Նշված է նաեւ, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ներկայացնել միայն իր սահմանների ներսում գտնվող հուշարձանները: Հետաքրքիր է՝  ՀՀ-ն կարո՞ղ էր այդ ցանկում ներառել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքերը․ Ղազանչեցոց եկեղեցին դրանում ներառված չէ։

-Նուրբ հարցադրում է, հասկանալի է, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում չէ, բայց մենք ունենք առնվազն իրավական դիրքորոշում, որ մարդու իրավունքների կառույցների առջեւ միջազգային պատասխանատվության տեսանկյունից գործում է ՀՀ-ի պատասխանատվության կանխավարկածը, քանի որ ՀՀ-ն որոշակի արդյունավետ վերահսկողություն է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ։ Իհարկե, այս արդյունավետ վերահսկողությունը հաստատված է այլ չափանիշներով, եւ դա նույնական չէ ՄԱԿ-ի դատարանի սահմանված վերահսկողությանը, բայց կարծում եմ՝ այս կոնցեպտի կիրառության միջոցով կարելի է պնդել, որ ՀՀ-ն կարող է ստանձնել նաեւ ԼՂՀ-ի մշակութային արժեքների պաշտպանությունը, ինչը հանրային մեծ նշանակություն ունի։

-Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային կրոնական կառույցներից ինչ-որ գործնական քայլ պե՞տք է ակնկալել թե՞ դարձյալ հնչելու են միայն դատապարտող հայտարարություններ։

-Կարծում եմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է անդրադառնալ եւ քննարկման դնել մշակութային արժեքների ոչնչացումը, նախկինում նմանատիպ հարցեր բարձրաձայնվել են, այդ դատապարտող հայտարարություններն էլ կանխարգելմանը նպաստող նշանակություն կունենա։ Ինչ վերաբերում է կրոնական կառույցներին, ապա հաշվի առնելով, որ ոչ միայն որպես մշակութային արժեքի պահպանության, այլեւ ինքնության վերացման խնդիր կա, որովհետեւ հայերի ինքնությունը մեծապես կապված է քրիստոնեության հետ, եւ եթե զրկում են կրոնը իր ծիսակատարություններին համապատասխան դավանելու հնարավորություննից, միջամտում են կրոնի ազատության իրավունքին, կարծում եմ՝ առկա է թե անհատական, թե կոլեկտիվ մակարդակով կրոնական ազատության պաշտպանության հարց, ուստի կրոնական ազատություններով, հատկապես քրիստոնեական ուղղվածության կառույցները եւս պետք է արձագանքեն։

 

 

 

Տպել
3166 դիտում

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում