Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները, զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում, աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները:
Զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի գյուղատնտեսության հատվածը հիմնված է եղել մեծապես այս ռազմավարության վրա: Ներկայացվել են ծրագրի հիմնական թիրախներն ու արդյունքները: Մասնավորապես, նախատեսված է եղել յուրաքանչյուր տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիների հիմնում, արդյունքում՝ 2021-2024 թթ․ հաստատվել է 7169 հա-ի այգեհիմնման հայտ (փաստացի հիմնվել է՝ 3260 հա), նախատեսված է եղել ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքների ավելացում՝ շուրջ 3000 հա-ով, արդյունքում՝ հաստատվել է 9340 հա-ի հայտ, ներառյալ ՝այգեհիմնումը, նախատեսված է եղել ջերմատնային տնտեսությունների տարածքների ընդլայնում՝ տարեկան մինչև 10 հա, արդյունքում՝ հիմնվել է 49,4 հա ջերմատուն, նախատեսված է եղել տարեկան շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, արդյունքում՝ ձեռք է բերվել 2685 միավոր տեխնիկա, նախատեսված է եղել տարեկան շուրջ 250 միավոր ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն, արդյունքում՝ ձեռք է բերվել 2358 միավոր սարքավորում, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման շրջանակում մշակվել են անհրաժեշտ իրավական ակտերը:
Ներկայացնելով ոլորտային ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2023 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ, իսկ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 628,6 մլրդ դրամ:
Իրականացվող ծրագրերի հետ կապված զեկուցվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սահմանված թիրախը տարեկան 500 միավոր է, սակայն ձեռք է բերվել 855 տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը 2.8 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ շուրջ 18 մլրդ դրամ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի մասով սահմանված թիրախը տարեկան 250 միավոր է, ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում և հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը 4․2 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ 46.3 մլրդ դրամ:
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի շրջանակում սահմանած թիրախը եղել է տարեկան 1000 հա, փաստացի հիմնվել է շուրջ 3260 հա այգի: Ներդրվել է այգեգործության նոր մշակույթ, մշակվել և հաստատվել են տնկանյութի հավաստագրման համակարգի իրականացումն ապահովվող իրավական ակտերը, ծրագիրը նպաստել է այգեգործության սպասարկող նոր ենթակառուցվածքների և ծառայությունների ձևավորմանը, գործարկվել է www.aygi.am կայքը։ Մանրամասներ են ներկայացվել նաև հողերի կոնսոլիդացիայի, բուսաբուծության աջակցության, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Թռչնաբուծության, տավարաբուծության և խոզաբուծության ուղղություններով խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,42 մլրդ․ դրամ, տրվել է 1 փոխհատուցում՝ 2,3 մլրդ դրամ ծավալով՝ 12,4 մլրդ դրամի փաստացի ներդրման դիմաց, ընթացքի մեջ է գտնվում 10 պայմանագիր շուրջ 70 մլրդ դրամ ներդրման ծավալով։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության 2024թ. ծրագրի շրջանակում ստացվել է 5 հայտ՝ 540 գլուխ կենդանի ձեռք բերելու համար:
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների ծրագրի շրջանակում բարելավվել են լիզինգի աջակցության ծրագրի պայմանները՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով, ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն է ցուցաբերվել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի շրջանակում, ստացվել է 6 հայտ՝ 17.9 մլն դրամի չափով, մշակման փուլում է ծրագրի 2-րդ բաղադրիչը, որով նախատեսվում է անվճար սպանդանոցային մորթի ծառայություն մատուցելու դեպքում՝ փոխհատուցել ծառայության միջինացված արժեքի չափով։
Զեկուցվել է, որ ներդրվել է կենդանիների համարակալման համակարգ, որի շրջանակում ներդրվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկատվություն, համակարգը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Ըստ զեկույցի՝ գինեգործության արդյունքային ցուցանիշները 2021-2024 թթ. հետևյալն են՝ խաղողի գինու արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով, ակտիվ գործող գինեգործական ընկերությունների թիվն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 170-ի, խաղողի գինու արտահանման ծավալն աճել է շուրջ 35%-ով, ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա և այլ երկրներ: Հայկական գինիները ներկայացվել են 16 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում (ProWein, London Wine Fair, VinExpo America և այլն), գինու զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ: Բեռլինում գործարկվել է հայկական գինիների լոգիստիկ պահեստ և www.winesofarmenia.store էլեկտրոնային առևտրի առցանց հարթակը, 2023-2024 թթ. ընթացքում հարթակի միջոցով ԵՄ-ում վաճառվել է շուրջ 10000 շիշ գինի, 2026 թ. Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը:
Ստեղծվել է նաև խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակում իրականացվել է խաղողի ամբողջ այգետարածքների գույքագրում, այգետարածքների շուրջ 80%-ի նույնականացում, տեխնիկական առաջադրանքի մշակում և երկփուլ մրցույթի հայտարարում, հաղթող ճանաչված ընկերության կողմից հարթակի ստեղծման աշխատանքներ։
Զեկույցի շրջանակում մանրամասներ են ներկայացվել մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու տարում իրականացված աշխատանքների, միջազգային համագործակցության, ինչպես նաև թվային գյուղատնտեսության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, տպավորությունը լավատեսական է: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին և նշել. «Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»:
Վարչապետը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա:
«Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- ընդգծել է նա և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են:
Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:
Այգեգործության ոլորտի հետ կապված վարչապետն անդրադարձել է Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում մեկնարկած ծրագրին, որով տնամերձ նախկին անարդյունավետ այգիների փոխարեն պետության աջակցությամբ հիմնվում են ինտենսիվ նոր այգիներ:
«Այս ծրագիրը համայնքների և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ հողային հաշվեկշիռը հաշվարկում ենք, մենք հաշվում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը և առնվազն՝ մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա շատ կարևոր ծրագիր է, և կարևոր է, որ այն շարունակվի զսպանակաձև, դառնա կլաստեր, և հիմնված այգին ավելի ընդլայնվի հենց նույն տեղում:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, ինչպես նաև հավելել, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը, որը միտված կլինի ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնաբուծության խթանմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան
Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին. Զելենսկի
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը
Արժե՞ր այս «փլեյլիստով» և «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Զախարովան ասուլիս է տալիս. Ադամյան
Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան
ՏԿԵ նախարարը Արարատում դիտարկել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը
Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին. տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. տեսանյութ
Փորձեցին պաշտպանել «անդաստիարակ» որդուն. ինչ կարևոր դետալ է ֆիքսել Խաչատրյանը Քոչարյանի ասուլիսում. տեսանյութ
Գյուղերից մեկի տան անասնագոմում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում
ՀՀ ՔՈՓ թիմը 2022-ին հաջողությամբ անցել է INSARAG-ի որակավորման գործընթացը, այժմ պատրաստվում է այն վերահանձնել
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը
Հրդեհ է բռնկվել «Ֆոլկսվագեն»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր
«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա». ինչպես վերջացած մեզով բիձուկը «քցեց» Քոչարյանին՝ ցույց տալով մարմնի մեկ այլ մաս
ՏԿԵ նախարարը հետևել է Վեդու ջրամբարի` ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին. տեսանյութ
Գնդացիրներ, նռնակներ, փամփուշտ. ռազմական ոստիկանության Կապանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել
ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել. երբ կմտնեն դրանք ուժի մեջ
ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. ԱԳ փոխնախարարն ընդունել է Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ
Մարզային կենտրոնները ապահովագրությանն ընդառաջ պետք է պատրաստ լինեն. Ավանեսյանը հանդիպել է տնօրենների հետ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի. տեսանյութ
«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրավոր
Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը սպանել է փոխդեկանին և ինքասպան եղել. վիրավորներ կան. տեսանյութ
Կարևորվել է համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. տեսանյութ
Պուտինի համար Ալիևի և Էրդողանի հետ բազարների վճար ենք, էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյանը՝ Քոչարյանին
ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան
Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում
Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան
Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը
Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Նստատեղով դիվանագիտություն է վարել՝ բանակցային փաստաթղթերը փնտրելով ներքնաշորում. Չախոյանը՝ Քոչարյանին
«Տրուսիկից», «քամակից» ու «կլիզմայից» վերև բարձրացա՞վ, հասավ գոնե կրծքերին ու լիֆին. Սաֆարյան
Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր` այ ալբանացի. Մկրտչյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT