«Հաց ենք թխում զինվորների համար, օգնում՝ փռի աշխատողներին»․ Ստեփանակերտի բնակչի խոսքով՝ սովորել են ապրել պատերազմի հետ

09/10/2020 schedule23:55

Ստեփանակերտի բնակիչ, երեսունամյա Տաթեւիկ Աղաջանյանի խոսքով՝ շատ դժվար է շարունակ ռմբակոծության վախի մթնոլորտում ապրելը, բայց ժամանակի հետ կարծես հարմարված լինի դրան․ սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ պատերազմի առաջին օրը, նա աղմուկ է լսել ու պատուհանից նայելով՝ տեսել, որ երկու տղամարդ իրենց համար հանգիստ ծխում են, մտածել է՝ երեւի որոտ է եղել, բայց երկնքում ոչ ամպ կար, ոչ էլ եղանակն էր մռայլ։ Հետո պիտի պարզվեր, որ գալիք օրերն էին մռայլ լինելու․․․

Տաթեւիկ հետ նախապես պայմանավորվում ենք, թե որ ժամին է առավել հանգիստ ու պակաս անվտանգ՝ զանգահարելու, խոսելու համար, բայց հարվածները քաղաքի վրա ընտրված ժամն էլ են փոխում, զրույցի ընթացքն էլ։

Տաթեւիկ Աղաջանյանը արմատներով Արցախից է, մասնագիտությամբ՝ լրագրող, սակայն պատերազմական այս օրերին առավել կարեւորում է կամավորական աշխատանքը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմում է, որ կարեւորը՝ այս օրերին օգտակար զբաղմունք գտնելն ու ինչ-որ ձեւով օգտակար լինելն է․ իր ընկերուհու հետ հաց է թխում զինվորների, երբեմն նաեւ՝ բնակիչների համար․ «Պատահում է՝ շրջում եմ մոտ տարածքներում, մարդկանց հետ՝ զրուցում, բայց այս օրերին լրագրողական գործը այնքան էլ առաջնահերթ չեմ համարում․ այստեղ շատ կան լրագրողներ, որոնք լուսաբանում են պատերազմը, եւ քանի որ փռերի աշխատողները չեն հասցնում իրենց գործը, ընկերուհուս հետ փորձում ենք ինչ-որ ձեւ օգտակար լինել»։

Տաթեւիկի խոսքով՝ չնայած, որ առաջին օրը ադրբեջանական զինված ուժերը դեռ չէին թիրախավորել մայրաքաղաք Ստեփանակերտը, այդ պահից ի վեր մարդիկ սկսեցին ապաստարաններում պայմաններ ապահովել. իրար օգնելով ու հուսադրելով՝ տաք հագուստ, սնունդ, անհրաժեշտ իրեր հավաքեցին մի տեղում․ «Երբ տագնապի ազդանշան էինք լսում, միանգամից իջնում էինք ներքեւ, բայց հետո արդեն՝ չեմ հիշում, թե կոնկրետ որ օրվանից, մշտապես ապաստարանում էինք, որովհետեւ ամբողջ օրն էին խփում քաղաքին»,- պատմում է նա ու հավելում, որ սկզբնական շրջանում հարվածները կանոնավոր էին․ հարվածում էին առավոտյան ու երեկոյան ժամերին, ու այդ ընթացքում մարդիկ կարողանում էին դուրս գալ, գնալ տուն, իրեր բերել-տանել, բայց վերջին օրերին հարվածները դարձել են անկանոն ու անկանխատեսելի։

Այս խոսքի հետ Տաթեւիկի ձայնը կտրատվում է, ասում է՝ այ, հենց նոր էլի խփեցին, ու մի քանի րոպեից արդեն զանգն ընդհատվում է։ Քիչ անց արդեն պաշտոնական հաղորդումն է լինում՝ նորից հարվածում են Ստեփանակերտին (հոկտեմբերի 9, ժամը՝ 10։44)։

Հարվածներից հեռու, իսկ երբեմն՝ միայն հեռու թվացող Երեւանում շատերը լիարժեք չեն պատկերացնում օդային տագնապը, ու այն, ինչ կատարվում է դրանից հետո, մինչդեռ արցախցիներն իրենց ամեն նյարդով արդեն անգիր գիտեն այդ ազդանշանը․․․ Որոշ ժամանակ հետո, երբ իրավիճակը հանդարտվում է, Տաթեւիկը զանգում է, ու շարունակում ենք զրուցել։  Պատմում է, որ Արցախի բնակիչները դեռ 90-ական թվականներից են սովոր ապաստարանային կյանքին, ինքն էլ, թեեւ լավ չի հիշում, բայց գիտի՝ այդ տարիներին ընտանիքով նկուղում են ապրել․ «Ծնողներս պատմում են, որ մեր գյուղի տունն էլ էր վնասվել, պատմում են, որ ես էսպես եմ ասել-էնպես եմ ասել, բայց ինքս լավ չեմ հիշում, եւ փառք Աստծո, որ չեմ հիշում»։ Սակայն ապաստարանային կյանքն ի վերջո երիտասարդ սերնդին էլ հասավ․ «2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո սկսեցինք կարգի բերել ապաստարանները, դե հասկացանք, որ անհրաժեշտությունը կա, բայց այդ ժամանակ մենք չէինք պատսպարվում, հանգիստ շրջում էինք քաղաքով, այդ ժամանակ կանայք ու երեխաները մեծամասամբ այստեղ էին, հիմա վտանգավորությունը հաշվի առնելով՝ շատերը տեղափոխվել են, հիմա չես կարող հենց այնպես քայլել քաղաքով, միայն խիստ անհրաժեշտության դեպքում ես դուրս գալիս, որովհետեւ անօդաչու թռչող սարքեր կան, գիտեք նաեւ, որ արգելված զենքերով են խփում, որոնք շատ ավելի մեծ մասշտաբով են ավերածություններ պատճառում, ընդհանուր առմամբ, Ապրիլյանի հետ համեմատելի չէ»։

Մի քանի օր է՝ Տաթեւիկը իր տանը չի եղել, ասում է՝ շենքին են հարվածել, իրենց հայելիները, էլի շատ բաներ կոտրվել են, բայց չի կարողանում մոտենալ, բարձրանալ, որ հավաքի․ «Շատերի համար արդեն միեւնույն է, նոր սերունդն է, որ շատ է վախենում, մեծ սերնդի մարդիկ ասում են՝ ինչո՞ւ եք ձեզ սթրեսի ենթարկում, ջահել եք, ավելի լավ է՝ որոշ ժամանակով տեղափոխվեք, բայց մեկ է, ես ավելի անվտանգ տեղ չգիտեմ»։

Տաթեւիկը նշում է, որ առաջին օրերին իրենց հետ գրքեր էին իջեցրել, կարդում էին, բայց  արդեն երկրորդ օրվանից էլ չէին կարողանում ոչ մի բանով զբաղվել․ հեռուստացույցով լուրերին են հետեւում կամ պարզապես զրուցում․ «Նույնիսկ մեր շենքի այն մարդկանց հետ ենք մտերմացել, որոնց հետ մինչ այդ չէինք էլ շփվել, միասին հաց ենք ուտում, միասին քնում-զարթնում, ում տանը ինչ կա, իրար օգնելով՝ իջեցնում, ու այսպես արդեն՝ մի շաբաթ․ ոնց որ սովորել ենք պատերազմի հետ ապրել»։

Ստեփանակերտի բնակիչը լավ գիտի՝ քաղաքում չկա գեթ մեկ ռազմական օբյեկտ, մինչդեռ հակառակորդը շարունակ թիրախավորում է քաղաքը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մարդկանց․ «Մի օր էլեկտրալարերին էին խփել, մի օր էլ՝ փրկարար ծառայությանը, այդ շենքերն են շատ վնասվել, այսինքն՝ իրենք հենց այնպես չեն խփում, այլ կոնկրետ ենթակառուցվածքների, ու դրանց հարակից տարածքում ինչ կա, ավիրվում է»։

Ըստ Տաթեւիկի՝ այսօր չկա մեկը, որ սահմանին հարազատ չունենա, ինքն էլ շատերին ունի կռվի մեջ, բայց չի զանգում․ գիտի, որ վտանգավոր է․ «Երբ իրենք են զանգում, ասում եմ՝ ձեզ լավ նայեք, ասում են՝ դուք ձեզ լավ նայեք, այստեղ ամեն ինչ լավ է․․․ Ես ուզում եմ, որ բոլորը ողջ-առողջ վերադառնան․ այնքան հարազատ մարդ է զոհվել այս ընթացքում, այնքան մոտ ընկեր, որ մի տեսակ քարացել ենք արդեն»,- ասում է նա ու լռում։ Բայց լռությունն անգամ արցախցու համար այլ իմաստ ունի․ «Երեկ մի կին ասում է՝ այս ի՜նչ վտանգավոր լռություն է, կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել, կողքից մյուսը հուշում է՝ արխային, հեսա, խփում են էլի․․․ Այսինքն՝ որ սկսում են քիչ խփել, մտածում ենք՝ սահմանին ինչ-որ հաջողություն ունեն, որովհետեւ իրենք Ստեփանակերտին խփում են, երբ սահմանին անհաջողություն են ունենում, բայց ահա, այսօր էլ շարունակում են խփել, հույս ունենք՝ այնտեղ ամեն ինչ լավ է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2486 դիտում

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո