Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին, շնորհակալություն, Հայաստա՛ն. Մակրոնը՝ Գյումրիում. լուսանկարներ

05/05/2026 schedule22:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն այցելել են Գյումրի։ Այցը մեկնարկել է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ։

225.jpg (984 KB)226.jpg (923 KB)

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը Գյումրու Վարդանանց հրապարակում ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։

227.jpg (815 KB)228.jpg (736 KB)

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ողջույնի խոսքով դիմել են Վարդանանց հրապարակում հավաքվածներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։ «Երբ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ երևի չափազանցնում ես։

231.jpg (666 KB)

Հիմա ամեն անգամ, երբ այսպիսի տեսարան է լինում, ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ տես՝ չէի չափազանցնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսքը փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ Էմանուել Մակրոնին։

229.jpg (489 KB)230.jpg (596 KB)

«Մինչև գնալս, թանկագին Նիկոլ, պարոն վարչապետ, ցանկանում էի երկու բառ ասել և շնորհակալություն հայտնել Ձեզ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նվագախմբին և բոլոր այն երաժիշտներին, որոնք ելույթ ունեցան և կշարունակեն համերգը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այն ջերմ ընդունելության համար, որ ինձ և իմ ողջ պատվիրակությանն արժանացրիք Երևանում և այստեղ՝ Գյումրիում», - ասել է Էմանուել Մակրոնը։

232.jpg (611 KB)233.jpg (849 KB)

Ֆրանսիայի նախագահը նշել է՝ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, ամբողջ քաղաքը քարացավ, և աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար Հայաստան, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, նոր գարուններ եկան։ «Եվ մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին։

233.jpg (849 KB)

Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ Եվրոպայի կողքին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն, Գյումրի՛, շնորհակալություն, Հայաստա՛ն։ Եվ երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Գյումրին»,- ասել է Էմանուել Մակրոնը։

234.jpg (585 KB)235.jpg (829 KB)236.jpg (714 KB)237.jpg (620 KB)238.jpg (566 KB)239.jpg (703 KB)240.jpg (830 KB)241.jpg (459 KB)242.jpg (580 KB)243.jpg (543 KB)244.jpg (730 KB)245.jpg (404 KB)246.jpg (576 KB)247.jpg (586 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1289 դիտում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու

Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը

Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել