Դուք ապացուցեցիք, որ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է, այլև ժողովուրդների

05/05/2026 schedule18:46

Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։

193.jpg (512 KB)

Արարողության շրջանակում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

194.jpg (953 KB)

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, որովհետև վերջին երկու օրերին Էմանուել Մակրոնը մեծ երջանկություն է պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։ «Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև ակնհայտ է, որ այդ գործողություններով, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը, Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և բոլորիս հիշողության մեջ։

195.jpg (573 KB)

Վարչապետի խոսքով՝ պետական այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնն ամբողջությամբ արտահայտում է այն մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև․ «Եվ մեծարգո պարո՛ն նախագահ, ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ առիթն օգտագործելով իմ գնահատանքի խոսքերն ասելու Ձեզ այս հանգրվանի համար, որովհետև ես, իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից, գիտեմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում Ձեր նկատմամբ»։

196.jpg (538 KB)

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ՀՀ քաղաքացիները զգում են այդ մեծ աջակցությունը, բարեկամությունը և սերը, և անուրանալի է համարել այդ ներդրումը, որն արդեն իր տեղն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ «Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերն արտահայտել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ, ի վերջո, պետական այցը, որը երկար սպասվում էր, Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա, և այդ այցն իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, ես կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով և արձանագրվելով՝ որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,- ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

197.jpg (752 KB)

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար․ «Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախևառաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաև այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է շարունակել այս գործընթացը»։

198.jpg (863 KB)

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս պետական այցի շրջանակում կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ տեղավորվում են այն ռազմավարական գործընկերության շրջանակում, որը միասին պատրաստվում են ձևակերպել։ «Սակայն նույնքան կարևոր է, որ այս ամենից անդին գործընթացները շարունակվեն անշեղ առաջընթացով, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել ձեռքբերումները։ Դա կարևոր է թե՛ վերապատրաստումների, թե՛ համագործակցությունների, թե՛ սպառազինության առումով»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է ամրապնդել համագործակցությունը նաև տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում։

199.jpg (746 KB)

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում՝ սկսած արհեստական բանականությունից մինչև հանրային քաղաքականությունների իրականացմանը ցուցաբերվող աջակցություն․ «Դուք գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը, և այն վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ լինի դա Ֆրանսիայի զարգացման գործակալության, թե այլ կառույցների միջոցով։ Եվ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել ավելի մեծ ներդրումային տրամաբանությամբ»։

200.jpg (1.02 MB)

Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը, ինչպես նաև միավորող բարեկամությունը, այն կարևոր փուլը, որով անցնում են, և որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սա մի գործընթաց է, որը մենք ուղեկցում ենք և որին հավատում ենք։ Այն պետք է նաև բացի նոր հեռանկարներ ապագայի համար, և դա մեզ համար իսկապես կարևոր է։ Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով։ Դրանք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսելի փողոցներում։ Այսինքն՝ մենք ունենք փոխկապակցված ճակատագրեր։ Սա է նաև մեր երկկողմ հարաբերությունների յուրահատկությունն ու հարստությունը»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քննարկումների բարձր մակարդակի, եվրոպական հաջողությունների և պետական այցի ջերմ մթնոլորտի համար։

201.jpg (559 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1026 դիտում

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած