Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Վարչապետը դռնփակ հանդիպումներ է ունեցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դեսպանների հետ, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը: Այդ մասին Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը, կտրամադրի տեղեկություններ` ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա շեշտեց, որ նույնիսկ այս իրավիճակում իրենք հանրության հետ մաքսիմալ բաց են լինելու, որովհետեւ այսօր փոխադարձ կապն ու վստահությունը շատ կարեւոր են: Սիմոնյանն ընդգծեց նաեւ, որ այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը աշխատում են ոչ միայն սահմանին, նաեւ`համացանցում, եւ, նրա համոզմամբ,մեր քաղաքացիները պետք է իմանան ապատեղեկատվություն տարածող կայքերը:

Հարցին, թե քննարկվե՞լ է խաղաղապահներին Հայաստան բերելու հարցը, Սիմոնյանը պատասխանեց, որ ներկա չի եղել նմանատիպ քննարկման: «Եղել են նման արկնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով նման հարց մենք չենք քննարկել»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին մամուլում տարածվող տեղեկություններին, Սիմոնյանը վստահեցրեց, որ նման հիմար ստեր տարածողները պատժվելու են: Ավելին`նա տեղեկացրեց, որ այսօր նմանատիպ 3 կայքերի հեղինակ է բացահայտվել եւ անպայման ենթարկվելու է պատասխանատվության: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը եւ վստահեցրեց, որ սա Ադրբեջանը չէ, եւ իրենք մաքսիմալ բաց են հանրության հետ: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որտեղ պայմանավորված հրադադարը չպահպանվեց հակառակորդի կողմից, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչքանո՞վ են Ռուսաստանի հայտարարությունները գոհացուցիչ: Սիմոնյանը նախ արձանագրեց, որ ի հեճուկս այն սին հայտարարությունների, թե Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավ չեն, այնուամենայնիվ, այս պահին ՌԴ-ի հետ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: «Համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա գրեթե մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում` Ռուսաստանի, որը շատ կարեւոր է այսօր»,- նկատեց Սիմոնյանը: Անդրադառնալով Արցախի անկախացման ճանաչմանը, Սիմոնյանը նշեց, որ այս պահին պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը, հետեւանքներն ու հետագա գործողությունները:

Նա վստահեցրեց, որ իրենք բոլոր գործընկերների հետ աշխատում են այդ ուղղությամբ եւ գնում են Արցախի ճանաչման ճանապարհով: «Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այդ հարցը բարձրացնում ենք: Իմ ընկալմամբ`Արցախը պետք է ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլ՝ աշխարհի: Դիտարկմանը, որ այսօր ՌԴ ԱԳՆ Լավրովի կողմից փաստաթուղթ է հրապարակվել, որտեղ նշվել է բանակցային գործընթացին վերադառնալու կարեւորությունը, Սիմոնյանը նախշեշտեց, որ այսօր մենք պետք է հասնենք նրան, որ այս լայնամասշտաբ հարձակումը, որը մենք կարողացել ենք զսպել, կանգնեցնենք, այնուհետեւ անցնենք նշված փաստաթղթի մնացած կետերի իրագործմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3829 դիտում

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա