Կարևոր է հավատարիմ մնալ ընտրված խաղային փիլիսոփայությանը․ Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի Էստոնիայի հավաքականի հետ նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա հանդիպման մասին։

Մարզիչը նշել է, որ բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ որակազրկված Վարազդատ Հարոյանի, պատրաստ են մասնակցել հանդիպմանը։

«Դեռ մեկ մարզում ունենք, կտեսնենք, թե ինչպես են վերականգնվել ֆուտբոլիստները։ Բարեբախտաբար, վնասվածքներ չկան»։

Կապառոսի խոսքերով՝ Հայաստանի հավաքականի համար կարևոր է հավատարիմ մնալ ընտրված խաղային փիլիսոփայությանը․ «Դա ժամանակ է պահանջում։ Հստակ պետք է պատկերացնենք խաղային փիլիսոփայությունը, լինենք հետևողական։ Չենք կարող անընդհատ փոփոխություններ կատարել։ Մենք չենք կարող հարմարվել մրցակցին։ Պետք է մեր անհատականությունն ունենանք։ Մրցակիցները պետք է իմանան, որ ամենակարևոր բանը Հայաստանի հավաքականում թիմային խաղն է, և դա շատ կարևոր է»։

Խոսլեով առաջիկա մրցակցի վերջին հանդիպման մասին, որտեղ էստոնացիները ոչ-ոքի խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի հետ (3-3), Կապառոսը նշեց․ «Կարծում եմ՝ այդ խաղով հաստատվեց այն, ինչ միշտ ասում էինք․ մեր խմբում հավասար պայքար է ծավալվել, ցանկացած սխալ և հաջող գործողություն կարող է անհավասարակշռություն մտցնել կոնկրետ խաղի մեջ։ Էստոնիայի հավաքականը շատ մոտիվացված կլինի՝ հաշվի առնելով Երևանում կրած պարտությունը։ Այդ պատճառով մեր թիմը պետք է առավելագույն ինտենսիվությամբ և կենտրոնացված հանդես գա»։

Մարզիչը մեկնաբանեց նաև Վրաստանի հավաքականի հետ խաղում (2-2) փոխարինման մտած Յուրի Գարեգինյանի խաղը և Վահան Բիչախչյանի ուշ փոխարինման մտնելը։ Վերջինիս սխալից հետո վրացինեչրը խփեցին իրենց երկրորդ գոլը․ «Ֆուտբոլը բաղկացած է սխալներից և հաջող գործողություններից։ Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է վստահել տղաներին։ Փոխարինման մտնող ֆուտբոլիստին պետք է վստահություն հաղորդենք, և դա առաջին հերթին մարզչական շտաբին է վերաբերվում։

Համաձայն չեմ, որ Վրաստանի հետ խաղում ստեղծագործական խաղի պակաս կար։ Մեզ ուժեղ հավաքական էր դիմակայում, գոհ եմ տղաների խաղից։ Ինչ վերաբերում է Բիչախչյանի խաղաժամանակին, ապա ես նպատահարմար գտա այդքան խաղաժամանակ տալ նրան»,- նշեց իսպանացի մասնագետը։

Էստոնիա Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Տալինում, և կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2226 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս