Իսրայելի գերագույն դատարանը կարծում է՝ իրենց ԱԹՍ-ներն Ադրբեջանը չի կիրառում հարձակողական նպատակներով

«Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելն արգելելու մասին գրավոր միջնորդությունը, քանի որ չկան բավարար ապացույցներ, որոնք արդարացնում են պնդումներն այն մասին, որ այդ զենքերն օգտագործվել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար», - գրում է Jerusalem Post- ը:

Հիշեցնենք, որ իսրայելական «Lev Yehudi» (Հրեական սիրտ) կազմակերպությունը երկուշաբթի դատական հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Որպես պատասխանող են ներգրավվել Պաշտպանության նախարար Բենի Հանցը եւ ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենին: 

Դատարանի՝ նախօրեին կայացրած որոշումը չի բացառում նոր դիմումի ներկայացումը`ավելի ընդգրկուն ապացույցներով: 

Դատական ակտի հրապարակումից հետո իրավապաշտպան Իտայ Մակը կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենք վաճառել Ադրբեջանին՝ բարոյական նկատառումներից ելնելով, նշելով, որ չունի բավարար ապացույցներ միջնորդություն ներկայացնելու համար: Փոխարենը դատական հայց է ներկայացվել ակտիվիստ Էլի Ջոզեֆի կողմից, որն այս ամենի պատճառով հացադուլ է հայտարարել: 

Էլի Ջոզեֆը ներկայացրել է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանում զենքի 60% -ը ձեռք է բերվում Իսրայելից եւ կցել ապացույցներ այն մասին, որ հնարավոր է՝ զենքի հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան՝ Հայաստանի հետ ներկայիս հակամարտության բռնկումից մի քանի օր առաջ:

Նա որպես ապացույց նաև Amnesty International- ի զեկույցն է ներկայացրել՝ վկայելով, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում հատուկ թիրախավորմամբ հայերին սպանելու համար: 

Դատարանը, սակայն այս հայցը եւս մերժել է՝ կրկին նշելով, որ Ջոզեֆի ներկայացրածը գրեթե ոչինչ չի ապացուցում, որ իսրայելական զենքը օգտագործվել է հայերի դեմ ռազմական հանցագործությունների համար: Հետաքրքրական է դատավորի որոշման մյուս հատվածը, որտեղ նշվում է, որ լավագույն դեպքում այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ իսրայելական զենքը վաճառվել է Ադրբեջանին, բայց դա կարող է նշանակել, որ դրանք պահվում են պահեստում կամ պահուստային վիճակում են՝ հետագայում միայն պաշտպանական նպատակներով օգտագործելու համար: Դատավորն այս եզրահանգմանն է եկել աշխարհի տասնյակ երկրների ու կազմակերպությունների կողմից հաստատված փաստերի հրապարակումից հետո, երբ ամենուր աղաղակում են, որ իսրայելական անօդաչուներն ու մյուս զինատեսակները կիրառվում են այս օրերին Արցախում՝ խաղաղ բնակչության դեմ: Հայաստանն էլ իր հերթին այս ամենը հավաստող ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ապացույցներ ունի:

Հիշեցնենք, հենց Ադրբեջանին վաճառվող զենքի եւ դրանցով խաղաղ բնակավայրերը հրետակոծելու պատճառով Հայաստանն ավելի վաղ խորհրդակցությունների համար հետ կանչեց Իսրայելում ՀՀ դեսպանին: Հեղինակավոր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ հոկտեմբերի 6-ին իր զեկույցում հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծության էր ենթարկվել իսրայելական արտադրության կասետային ռումբերով: Միջազգային նորմերով այս զենքն արգելված է, այնինչ միայն Ստեփանակերտում այդպիսի 700 չպայթած կասետային մարտագլխիկ է գտնվել՝ մեծ մասը իսրայելական, մյուս մասը՝ թուրքական արտադրության: Միայն այս զեկույցն ու ապացույցները բավարար էին Ադրբեջանին զենքի վաճառքը գոնե ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու համար, այնինչ, Իսրայելը նպատակահարմար չի գտնում:

Ավելին, ինչպես օրեր առաջ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, դեռ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ Իսրայելը ոչ միայն ակտիվորեն զենք էր մատակարարում Ադրբեջանին, այլեւ հենց իսրայելցի մասնագետներն էին դրանք կառավարում Ադրբեջանի տարածքում:

Իսրայելի դատական պատմության մեջ արդեն կա նման դատական գործի նախադեպ, որի ժամանակ ենթադրաբար ընդունվել էր, որ Իսրայելը վաճառում էր Մյանմարին զենքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտագործվում էին ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Բայց դատարանը մերժել էր միջնորդությունը կամ այն պատճառով, որ Իսրայելը ցանկանում էր դադարեցնել զենքի վաճառքը լուռ, կամ էլ ենթադրյալ ազգային անվտանգության շահերի պատճառով:

Իրավապաշտպան Իտայ Մակը նշել է, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հրապարակել է իր զինանոցի անօդաչու թռչող սարքերի իսրայելական մոդելների կադրեր, ներառյալ հարձակողական եւ կամիկաձե անօդաչուներ: Մակի խոսքով, 2015 թվականին ադրբեջանական զինվորները շքերթի են դուրս եկել իսրայելական արտադրության Tavor հրազեններով, 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է պետական գործարան, որտեղ իսրայելական արտադրական տեխնոլոգիաներով ու մասերով արտադրվում են կամիկաձե դրոնների մոդելներ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ իր հանդիպումներից մեկի ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Ադրբեջանին վաճառել շուրջ 5 միլիարդ դոլարի պաշտպանական զենքեր:

Բացի այս, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութերից մեկում երեւում է, որ թուրքական ռազմական ԱԹՍ-ի կողքին մի քանի վայրկյանով հայտնվում է իսրայելական ԱԹՍ-ն:

Ըստ իրավապաշտպանի, վերը թվարկվածները կարող էին լինել ռեալ ապացույցներ այն մասին, որ զենքերն օգտագործվում են Հայաստանի խաղաղ բնակչության դեմ եւ դրանք հարձակողական, ոչ թե պաշտպանողական նպատակներ ունեն:

Հիշեցնենք, բազմաթիվ հրապարակումներով արդեն հաստատվել է, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ողջ ընթացքում և դրանից առաջ՝ մի քանի ամիս շարունակ Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ ռազմական բեռներ էին տեղափոխվում։ Այս օրերին Իսրայելից Ադրբեջան զենքերի տեղափոխության փաստը քննարկումների եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2013-17 թթ. Ադրբեջանն իր զենքի 30 տոկոսը ձեռք էր բերում Իսրայելից։ Այդ տոկոսը 2015-19 թվականներին կրկնապատկվել ու հասել է 60 տոկոսի։ Ադրբեջանի օդուժում են, օրինակ, իսրայելական արտադրության «Հերմես», «Օրբիտեր», IAI Heron ու այլ տեսակների ԱԹՍ-ներ։ Ադրբեջանն առաջին պետությունն է, որ ձեռք է բերել Skystriker հարվածային ԱԹՍ-ներ Իսրայելից՝ 137 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Այն 2019-ին արդեն ցուցադրվել էր, սակայն դժվար է ասել քանի ԱԹՍ բայց, ըստ որոշ կանխատեսումների, խոսքը մոտ երեք տասնյակ սարքերի մասին է:

2018-ին Ադրբեջանը գնել է Իսրայելից 15 Hermes 900 ԱԹՍ, այն մոտ 30 միլիոն դոլար է, ընդհանուր գործարքի թիվը կազմում է 450 մլն դոլար:

Aeronautics Defence System-ն, իր հերթին, առաջարկել էր Ադրբեջանին իրենից գնել 20 մլն դոլարի Orbiter 1K հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք 4 անգամ էժան էին և կարող էին մինչև 2 կգ պայթուցիկ մարտագլխիկ ունենալ: Aeronautics Defence System-ն իրականացրել էր դրանց փորձարկումը մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ 2017 թվականի հուլիսին, որի արդյունքում Իսրայելը, գործադրելով իր ողջ դիվանագիտական հնարավորությունները, կարողացավ խուսափել միջազգային սկանդալից: Այն սնանկ ճանաչվեց, բայց Jerusalem Post-ի փոխանցմամբ, Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2 տարի անց՝ 2019-ի հունվարին վերականգնել էր Aeronautics Defence System-ի միջազգային արտոնագիրն ու 13 միլիոն դոլարի թույլտվություն տվել նրան՝ Ադրբեջանին Orbiter 1K 25 հատ հարվածային անօդաչու սարքեր վաճառելու համար:

Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանն Իսրայելից մոտ 650 միլիոն դոլարի միայն ԱԹՍ է ձեռք բերելու ՀՕՊ համակարգեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6127 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ