Երևան
12 °C
«Ոչ մերս գիտեր, ոչ տիկինս, ոչ տղեքս: Տունը ըսի՝ մե հատըմ ելնիմ դուրս ու գամ: Ու էն գնալն էր, որ գնացի: 94-ին էլ էի ըդպես գնացել, արդեն սովոր էին»:
Հենց այսպես արագ ու առանց տատանվելու գյումրեցի Ստյոպա պապիկը այս անգամ էլ հասել է Արցախ՝ Եղնիկներ:
Քանի՞ տարեկան եք: Հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն:
«Տեսա ահագին ժամանակ չեկավ, ըսի այ մարդ, ի՞նչ եղավ էդ տղեն: Խառնվանք, անհանգստացանք, վերջը իմացանք, որ գնացել է պատերազմ: Է ինչ, գնացել, գնացել էր: Իմ ոտս էլ ջարդած չէղնիր, ես էլ տունը չէի նստի, կերտայի, մե օգուտըմ էլ ես կուտայի». մեզ զարմացնելու հերթը Ստյոպա պապիկի մորն էր՝ 101-ամյա Վարդ տատիկինը:
1994-ին Արցախյան ազատամարտ, 2016-ին ապրիլյան պատերազմ, հիմա նաև 2020-ի Արցախյան պատերազմ: Գյումրեցի Ստյոպան բոլորին մասնակցել է: 94-ին ստացած վիրավորումներն անգամ ետ չեն կանգնեցրել նրան պայքարելու, կռվելու, հաղթելու կամքից:
«Պապիս տված երդումս գետնովը տվողը չեմ: Մշեցի էր պապս՝ Գևորգը»,- պատմում է դիրքերից Գյումրի վերադարձած, բայց ամեն պահի ետ դառնալու պատրաստ Ստյոպա պապիկը:

«Ընձի մշեցի պապս ըսել է հողը լավ կպահես, ես էլ կենեմ: Պապս ըսել է, լավ է զենքը ձեռդ մեռնիս, քան թե էղնիս թշնամու դուռ-դրկից: Դրա համար էլ գնացի կամ մեռնիմ, կամ ապրիմ: Որ ի վիճակի եմ, ընչի բդի չերտա՞մ որ, ումից եմ պակաս, ձեռ ունիմ, ոտ ունիմ, գլուխ ունիմ: Ընչի բդի չերտամ, առողջ տղա եմ: Տարիքն ի՞նչ կապ ունի: Տարիքը պատերազմի դաշտում բան չի որոշե հմի:
Ստեղից չէին տանի, հլը գնա նայե, ցուցակի վերջի անունն իմս է գրած: Էնքան եմ պայքարել, որ տանին, վերջը տարան: Ինչղ կեղնի, ելնեի դուրս նայեի, որ երիտասարդություն չկա, սաղ իմ տարիքիս են, ըդիկ էնելու բան չէ»:
Ստյոպա պապիկին Եղնիկներում տեսնելով սկզբում անակնկալի են եկել, հետո ընկերացել, կողք-կողքի կռվել են երիտասարդները: «Գեներալը մեկ էլ նայեց, ըսավ պապի՞կ, ընչի ես եկել: Ըսի զենքը ուսիս, ընչի՞ եմ եկել, եկել եմ հողը պահելու: Մեկ էլ լեյտենանտը թե՝ գիտես, որ գեներալ է: Ըսի հա, ուսադիրներից կհասկնամ որ գեներալ է, բայց մեկ է, ետ չեմ էրտա, ինչ գուզես էրա: Հազիվ եմ եկել, հասել տեղ»,- պատմում է պապիկը:
2016-ին տղաները դիրքերում էին, ինքն էլ գնաց, որ սիրտը հանգիստ լիներ: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Ասում է, բոլորն էլ իր որդիներն ու թոռներն են, նրանց կողքին լինելն իր պարտքն է:
Տուն է եկել, բայց մտքով մնացել զինվորների հետ: Ընդգծում է՝ քաջեր են իսկական, հզոր ու անպարտելի երիտասարդներ են:

«Չեն վախենա, ամենակարևորն որ դուխերը տեղն է, թե բդի հաղթենք, ուրեմն կհաղթենք, մերոնք միահամուռ են, ու հենց ըդոր համար էլ մեզի հաղթել չի եղնի:
Հրամանատարներն էլ կողքերեն էն կողմ չէին երտա: Ու ամենակարևորն որ, հմի սոված զինվոր չկա, ինչ լեզուդ պտտցնես՝ կա, շատ կարևոր բան է: էն 90-ականներին մեր կերածն ինչ էր, տաք ջուր ու ցամաք հաց, էն էլ չոր հաց: Ամեն բան ուրիշ է հմի»:
Ստյոպա պապիկը վստահ է՝ հաղթելու ենք, կասկած անգամ չկա: Ասում է դաժան է, բայց անխուսափելի. պատերազմը զոհեր է պահանջում, թանկ ու նվիրական, բայց հանուն հաղթանակի ու մայր հողի, բոլորն են պատրաստ դրան: Ապացույցն այսօր դիրքերում կռիվ տվող ահել ու ջահել հայ քաջերն են:
«Եթե վարձկաններն ու թուրքերը չլինեին, վաղուց էինք հաղթել, Ադրբեջանին հողով մոխրով կկորցնեինք: Մեր կռիվը հանուն հողի է, ոչ թե հանուն փողի: Ու կասկած անգամ չկա, որ հաղթանակը մերն է լինելու: Մենք հայերս մենակ ենք էս կռվի մեջ, ու մենակ էլ կհաղթենք:
Ամեն զինվորը պատերազմի դաշտում մեծ բան է, մանավանդ էդ խառա-խուռա թուրքերի դեմը: Ըդոնք որ խուճապի մատնվան, թողնին, կերտան: Չեն մնա: Իրանցից որ մեկից 10 հոգին զոհվին, պետքերը չէ, իրանց ավելի լավ, չեն վճարե:
Մերն ուրիշ է, մերոնք երիտասարդ են, դուխները 100: Կսեմ տղեք, էս ինչ կենեք: Զինվորըմ կար, 2 ամիս է, որ կծառայեր: Կսեմ չե՞ս վախենա, կպատասխանե, որ վախենայի, ստեղ ինչ կենեի:
Պատերազմը զոհ գուզե, բայց մերն է հաղթանակը, 100 տոկոսով կսեմ: Հայը միշտ էլ հաղթել է: Եթե մե պետությունն անհիմն ու զավթողական պատերազմ կմղե, երբեք չհավատաք, որ հաղթե: Առաջղախացում կունենա, բայց հաղթանակ երբեք: Հողը մերն է ու մերն էլ բդի էղնի»,- վստահ է Ստյոպան:

Ի դեպ, պատերազմական շատ գործողությունների մասնակցած Ստյոպա պապիկի համար այս նոր պայքարում միակ անսպասելի հրահանգը հեռախոսից կտրականապես չօգտվելու պահանջն է եղել: Սկզբում չի իմացել այդ մասին, որոշել է զանգի մորը, տիկնոջն ու որդիներին տեղյակ պահի, որ երեկոյան ու հաջորդ օրերին իրեն տանը չսպասեն, հանգիստ լինեն, պատերազմ է մեկնել, զանգել չի կարողանալու:
«Մեկ էլ եկան թե էդ ինչ կենես, ուր կզանգես: Ըսի հեչ, տնեցոնց տեղյակ պահեմ որ ստեղ եմ, չընգնին ման գան, հանկարծ միլիցիա բան հայտնեն, ռոզիսկ տան, էղնինք խայտառակ»,- մեզ պատմում է Ստյոպա պապիկն ու տնեցիներին ակնարկում՝ որ տեսաք չեմ գալիս տուն, ուրեմն մեկնել եմ: Իրար չխառնվիք, մարդ-մուրդ չխառնեք, չզանգեք, չի կարելի:
Էլի գնալու միտք ունե՞ք: Հարցին վստահ պատասխանում է. անպայման, մենակ թե տանեն, էնտեղ եմ ես պետք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT