Երևան
12 °C
ԱՄՆ-ում բարեգործական աճուրդի ժամանակ 35.000 ԱՄՆ դոլարով վաճառվել է դերասան, շոումեն Վահագն Գրիգորյան ստեղծած կտավը։ Գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Պարզվում է՝ Վահագնը կտավ ստեղծելու նոր ոճ ու տեխնոլոգիա ունի, որը չկրկնվող է։ Կտավի՝ բավականին թանկ գնով վաճառքի, ԱՄՆ-ում ապրող հայերի այս օրերի տրամադրության ու այլ մանրամասների շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է Վահագն Գրիգորյանի հետ։
- Վահագն, վաղո՞ւց եք այս ոճի նկարներ անում եւ ինչքան ժամանակում եք վաճառված այս կտավը ստացել։
- Շատ շուտվանից եմ նկարում։ Այս ոճի նկարներ շատ-շատ եմ արել։ Այստեղ դրամահավաք էր կազմակերպվել, ներկա էին բազմաթիվ մարդիկ, կարեւորագույն դեմքեր, ու ես էլ պարզապես իմ մասնակցությունը ցուցաբերեցի։ Բավականին բարձր գնով գնեցին իմ այդ նկարը, որը ստեղծվեց հենց տեղում, մոտավորապես՝ 10 րոպեում։ Իսկ այս նկարի յուրահատկությունն այն է, որ նկարում եմ սեւ կտավի վրա, թափանցիկ նյութերով, վերջնական պատկերը գալիս է, երբ ավելացվում է փայլային նյութը։
- Այդտեղ՝ ԱՄՆ-ում, կտավների ցուցադրություն կամ վաճառք ունենո՞ւմ եք։ Մի՞շտ են նման բարձր գներով վաճառվում ձեր գործերը։
- Նկարներ շատ եմ արել, բայց շատը նվիրել եմ, վաճառք էլ է եղել, բայց, իհարկե, սա աննախադեպ գին էր։ Նկարն առել է մի սովորական հայ տղա, որն ապրում եւ աշխատում է Ամերիկայում։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ կարիք չկար իմանալու գնորդի անուն-ազգանունը, թե ով էր կամ․․․ Պարզապես այդ տղան տվեց ամենաբարձր գինը։ Ու ամենահետաքրքրին ասեմ, որ աճուրդը սկսվեց այն ժամանակ, երբ ընդամենը ներկայացվել էր սեւ կտավ, ու ես դեռ նոր էի սկսել աշխատել դրա վրա։ Նկարելու ընթացքում սկսեցին գներ ասել, մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ինչ էին առնում, բայց գիտեին, թե ինչ նպատակի է ծառայեցվում։ Տեսնում էին մի սեւ կտավ ու ինչ որ թափանցիկ նյութեր, որը պարզ չէր, թե ինչ էր դառնալու։ Նրանք հավատում էին, որ վերջում ինչ-որ նկար է դառնալու, բայց թե ինչ՝ պատկերացում չունեին։ Երբ արդեն ամենավերջին շտրիխներն էի անում, այդ գնորդ տղան իր թիվը բարձրաձայնեց։ Կտավը վաճառվեց։ Այդ օրը միայն իմ նկարը չէ, որ ներկայացված էր, բազմաթիվ արվեստագետների գործեր էին՝ ճանաչված վարպետների։ Մեր ընկերական որոշումն էր, որ ես էլ ներկայանամ։ Ես միշտ խուսափել եմ նման բաներից, բայց սա օգնելու մի ճանապարհ էր, եւ պետք էր մասնակցել, օգտակար լինել այդ պահին, այդ վայրկյանին։
- Իսկ ի՞նչ է խորհրդանշում ձեր արած նկարը, տեսնում եմ՝ մեջտեղում եռագույնն է։
- Եթե ուշադիր նայեք պատկերված է բռունցք՝ մեր միասնության խորհրդանիշը, եռագույնն էլ, բնականաբար, հատուկ դրված նյութերով եմ ստացել։
- Վահագն, ձեզ շատերը գիտեն ու հիշում են հեռուստատեսությունից, հատկապես՝ «32 ատամ ակումբ» եւ «Վիտամին ակումբ» հաղորդաշարերից։ Ինչքա՞ն ժամանակ է՝ տեղափոխվել եք ԱՄՆ։ Որքան հասկացա, այդտեղ էլ եք արվեստով զբաղվում։
- Այո՛։ Արդեն 3 տարի է՝ ընտանիքով տեղափոխվել եմ ԱՄՆ։ Ես էլ, կինս էլ (պարուհի Իռեն Ուլիխանովան) զբաղվում ենք մեր աշխատանքով, մեր մասնագիտությամբ։ Հեռուստատեսային նախագծեր, երեկոներ, մի խոսքով մշակութային գործունեություն ենք ծավալում, այն ամենը, ինչով զբաղվում էինք նաեւ Հայաստանում։
- ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն այս օրերին իրենց աջակցությունն են ցուցաբերում հայրենիքին, շատ ակտիվ մասնակցում են դրամահավաքին, խաղաղ ցույցեր էին մի քանի օր շարունակ իրականացնում։ Կուզենայի, որպես ԱՄՆ-ում ապրող մարդ՝ ասեք, թե այս պահին ինչպիսին է մարդկանց ընդհանուր հոգեւիճակը, ինչ նոր ծրագրեր ունեն։
- Բոլորի մոտ էլ տրամադրությունն այստեղ մարտական է, այնպես, ինչպես առաջնագծում կանգնած մեր տղաներինը։ Անկախ այն փաստից, որ հեռու ենք հայրենիքից, ամեն ինչ անում են այստեղ, ամենավերջին հնարավորություններով փորձում օգտակար լինել։ Անկարելին փորձում ենք դարձնել կարելի՝ թե՛ ֆինանսական առումով, թե՛ այլ տեսակի աջակցության։ Մարդիկ օր ու գիշեր ճանապարհներ ու ելքեր են փնտրում։ Կյանքի են կոչում ծրագրեր, որպեսզի լինեն Հայաստանի ու հայ զինվորի կողքին։ Մեր խրամատն էլ օվկիանոսից այս կողմ է։
- Այս օրերին ադրբեջանական ագրեսիայի մասին բարձրաձայնում են թե՛ հայաստանաբնակ հայտնի գործիչները, թե՛ ամբողջ աշխարհի մեր հայերը․ ի՞նչք եք կարծում, մեր հայտնիների այս կոչերը, տեսաուղերձներն ու հայտարարությունները նշանակալից դեր կունենա՞ն խնդիրը ի վերջո աշխարհին հասցնելու գործում։
- Գիտե՞ք, լռել պարզապես չի լինում․ մեկս բարձրաձայնում ենք, մեկս գոռում, ով ինչպես կարողանում է: Ով ինչ ճանապարհ գտնում է գոռալու, բղավելու ու ասելու, անում է։ Իսկ մեր գոռալն ու բղավելն արդյունք կտա արդյոք․ եթե աշխարհն ունի ականջ կամ աչք, կարծում եմ՝ օգուտ կա, եթե էլ չունի, միեւնույն է, շարունակելու ենք բղավել, որովհետեւ այսօր մեր հոգին ու սիրտն են բղավում, մեր լինելը, մեր ապրելն ու արարելն են բղավում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Մեզ կօգնեն» կործանիչ գաղափարն արդեն զգացել ենք մեր մաշկի վրա, պիտի կառուցենք անվտանգ միջավայր. Դանիելյան
Տեղ համայնքի հերոսների պուրակում ծաղիկներ են խոնարհվել, կատարվել է հիշատակի միջոցառում. տեսանյութ
Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ
Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը. Հունաստանի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի դեսպանն ապրիլի 24-ի տարելիցի մասին հայերեն գրառում է կատարել
Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության, անարդարության և ագրեսիայի զոհերն աշխարհում. Լիբանանի նախագահ
Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն
Ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
110 տարի անց Թուրքիան շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը. Հունաստանի խորհրդարանի նախագահ
Չմոռանալով պատմությունը՝ հայացքներս ուղղենք դեպի ապագա՝ ամրացնելով պետության և պետականության հիմքերը. Ղազարյան
Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ողբերգական դեպք Երևանում. բժիշկը հայտնել է, թե մահացած նորածնի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնել
Մոտ հարյուր տարի անց կրկին նույն դերակատարներն են և՛ արտաքին ասպարեզում, և՛ ներքին հարթակներում. Դալլաքյան
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Նիժնի Նովգորոդում ահաբեկչության կանխման մասին. հանցագործները չեզոքացվել են. տեսանյութ
Սգում ենք հայ ժողովրդի հետ. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Թշնամու դրոշները քո երկրի ներսում վառելն ու ոտնատակ տալը քաղաքական հետամնացության, խեղճության նշան է. Մկրտչյան
Դու 3 մլն ժողովուրդ ունես, հարևանը՝ 90 մլն, գոռում ես «Հատուցելու եք», նշանակում է՝ ցեղասպանելու են. Սահակյան
110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին. Ավինյան
Վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ
Հայաստանի համար շատ ողբերգական դեպք է․ ՔԿԾ ղեկավարը՝ Ցեղասպանության մասին
Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
ՔԿՀ-ներում մեծ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց քանակը․ Ծովինար Թադևոսյան
Իրենց «պայքար, պայքար, պայքարը» պատկերացնում են դհոլ-զուռնայով քայլերթ, հենց կրակեն՝ մարդ չի մնա. Ադամյան
«Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց ուժը կրելով իմ սրտում. Պարգի գրառումը
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Մավրիդես
Կադրերը ստացել են 2026-ի ընտրությունների քարոզարշավի տեսահոլովակի համար. Սաֆարյանը՝ ՀՅԴ-ի երթի մասին
Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության․ ԱԳՆ հայտարարությունը
Մեր հանձնառությունն է կերտել ուժեղ ու խաղաղ Հայաստան՝ հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի ապագա. Սիմոնյան
Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն. Սարգսյան
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. Անահիտ Մանասյանի ուղերձը
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին
Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը․ Բաղդասարյան
Հայաստանի շատ քաղաքացիների համար Ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև անձնական ողբերգություն է. վարչապետ
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», որ պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT