Երևան
12 °C
Արդեն քանի օր Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի (Բանգլադեշ) այգիներից մեկում զբոսնողները լսում են Գոռի կիթառով կատարումները, ավելի մոտենալով նաեւ տեսնում նկարած գործերն ու գրությունը՝ «Զինվորիս»: 11-ամյա տղան դեռ բանակ չի կարող գնալ. մի քիչ փոքր է, բայց որոշել է պատերազմի ժամանակ գումար աշխատել, օգնել բանակին ու երկրին:
Գոռ Արզաքանյանը նկարները վաճառելով, կիթառ նվագելով հավաքած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ուղարկում:
Հենց պատերազմը սկսվել է, մտածել է՝ ինչպես օգնի հայրենիքին, այգում կիթառ նվագելու, նկարները վաճառելու մտքից սկզբում ամաչել է, տանը երկու օր մտածել, ծանր ու թեթեւ է արել, հետո կիսվել ընտանիքի անդամների հետ: Փոքր եղբայրը՝ Էրիկն է պնդել, որ անպայման ուզածն իրականություն դարձնի, ասել է՝ բարի գործից չեն ամաչում, եթե պետք է, ինքը կգա, ամբողջ ընթացքում մեծ եղբոր կողքին կնստի:
Երբ այցելեցինք, Էրիկը դարձյալ մեծ եղբոր կողքին նստած էր, ասում է՝ օգնելու է եկել, իսկ Գոռը դեռ ամաչում էր խոսել:

Ամեն դեպքում պատմեց, որ առաջին օրը 9500 դրամ է հավաքել ու ուղարկել, անդորրագիրը նկարների տակ էր դրել, որ տեսնեն: Երկրորդ օրն ավելի քիչ է հավաքվել գումար, քանի որ ուշ է գործի անցել. դասերից հետո պարապմունքների էր:
Ի դեպ դպրոցում գերազանց է սովորում՝ պատվոգրերով, դասերից հետո էլ հաճախում է ֆրանսերենի, լողի, կիթառի պարապմունքների ու այս ամենի հետ հասցնում հիմնադրամի համար գումար հավաքել:
Վաճառվող նկարները նոր չեն, այլ 8-7 տարեկանում է արել, այն ժամանակ նկարչության պարապմունքների էլ էր հաճախում: Հիմա էլ չի նկարում:
Հետաքրքրվեցինք՝ մարդիկ ինչպե՞ս են ընդունում իր արածը:
«Մարդիկ կան, որ հուզվում են, մարդիկ էլ կան նկարները չեն վերցնում եւ կիթառ նվագելու համար են գումար տալիս: Փոքրերը գալիս են հետաքրքրվում նկարներով, մեծերը՝ կիթառի երաժշտությունն են լսում»,- պատմեց մեր զրուցակիցը:

Իր նախաձեռնության մասին տղան դասընկերներին ու ուսուցիչներին է պատմել. շատ են ուրախացել, ընկերները նույնիսկ որոշել են իրեն միանալ: Չի հաշվել՝ արդեն քանի նկար է վաճառել, գումարն էլ, ով որքան ցանկանում, այնքան է տալիս:
«Պետք է գործել, ոչ թե խոսել, խոսքով ոչ մի բան չենք կարող անել, ամեն ինչը պետք է գործով անենք»,- անկեղծացավ նա:
11-ամյա կիթառով տղան զրուցելիս հասուն մարդու դատողություններ էր անում, հույս հայտնեց, որ պատերազմը շուտ կավարտվի, զինվորները ողջ, առողջ հետ կվերադառնան ու մշտապես խաղաղություն կլինի, աշխարհում այլեւս պատերազմներ չեն լինի: Կարծում է՝ մեր հողում այնքան հերոսների արյուն է թափվել, որ հայրենիքը սրբացել է:
«Այս հողում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է կատարյալ դառնա: Մեր հայրենիքում պետք է իշխի սերը, բարությունը, այդ ժամանակ հաղթանակն իսկակական կլինի»,- լուրջ դեմքով պատասխանեց Գոռը, որն ապագա նյարդաբան է: Ծնողների նման որոշել է բժիշկ դառնալ:
Նրա մայրը՝ Քրիստինե Լալայանը, պատմեց, որ 4 որդի ունի, որոնք միշտ հայրենասիրական երգեր են լսել, զինվոր-զինվոր խաղացել: Մայրն արմատներով Գորիսից է ու երեխաներին պատմել է փոքր տարիքում տեսած ռմբակոծությունների, ապաստարանների մասին, զրուցել հայրենիքը պաշտպանելու կարեւորության մասին:
«Առաջին օրը, ինքն էլ չէր սպասում, որ մարդիկ կարձագանքեն, արձագանքները շատ լավը կլինեն, շատ արցունքներ տեսավ, մարդիկ հուզվեցին, հատկապես մայրերը: Գումարը տեսավ, ավելի ոգեւորվեց, հաջորդ օրն արդեն շտապում էր»,- նշեց տղայի մայրը, որը երկու տղաների հետ հավասար պուրակում նստում է այս օրերին:
Գոռը որոշել է մնալ ու գործն անել այնքան ժամանակ, մինչեւ շատ փող հավաքվի ու այս ամենն ավարտվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT