Երևան
12 °C
Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հուսադրող մեկնարկից հետո Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումներն ավելի շատ մտահոգվելու առիթ տվեցին, քան ուրախանալու։ Թեև՝ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից նայելով՝ Հայաստանի հավաքականի համար ոչ մի ողբերգական բան տեղի չի ունեցել։ Իսկապես, Հայաստանի հավաքականը խմբի ֆավորիտներից մեկի հետ ոչ-ոքի խաղաց չեզոք դաշտում, իսկ հանկարծակի արթնացած հետնապահի հետ արտագնա խաղում մեկ միավոր վաստակեց։
Արդյունքի տեսանկյունից, իսկապես, ոչ մի խնդիր չկա, թեև Խոակին Կապառոսի թիմը կարող էր ոչ-ոքի-ներից մեկի փոխարեն հաղթելու դեպքում արդեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Բայց հիմա էլ ազգային հավաքականը ընդամենը մեկ միավորով է զիջում խմբի առաջատարներ Վրաստանին ու Մակեդոնիային, այնպես որ նոյեմբերյան երկու խաղերը հենց առաջատարների հետ կորոշեն խմբի մրցաշարային աղյուսակի ճակատագիրը։ Ասել է թե՝ ամեն ինչ Հայաստանի հավաքականի ձեռքերում է։
Սակայն մտահոգիչ էր ոչ թե արդյունքը, այլ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը։ Իհարկե, սպասելիքները թիմից շատ մեծ էին, միգուցե՝ անհիմն մեծ էին՝ հաշվի առնելով երկրում պատերազմական իրավիճակը և մարդկանց ցանկությունը՝ ուրախանալու նաև սպորտային հաղթանակներով։ Սակայն ֆուտբոլը հաշվի չի նստում երկրպագուների սպասելիքների հետ, ուժեղագույնը որոշվում է խաղադաշտում, և արդյունքը ոչ միշտ կարող է գոհացնել։ Իսկ ահա խաղը․․․
Սեպտեմբերի երկու խաղերից հետո (պարտություն Մակեդոնիայից՝ 1-2, հաղթանակ Էստոնիայի նկատմամբ՝ 2-0) արձանագրում էինք, որ Խոակին Կապառոսի առաջին փորձությունը հուսադրող էր, կար թեթև ձեռագիր, որը պետք է ամրապնդվեր հոկտեմբերյան խաղերում, կար կոմբինացիոն խաղ առջևի գծում, իսկ պաշտպանությունում կային անհատական սխալներ, որոնք պետք էր հասցնել նվազագույնի։
Վերջին խնդիրն ամենաբարդն էր ու մնում է ամենաբարդը, քանի որ հավաքականի պաշտպանության սխալները ոչ թե պակասում են, այլ ավելանում, իսկ հոկտեմբերյան խաղերին կաղում էր նաև թիմային պաշտպանությունը։ Կոմբինացիոն խաղը ոչ միայն չբարելավեց, այլ վատացավ, ձեռագիրը, խաղային փիլիսոփայությունն ընդհանրապես անհասկանալի էին։
Վերջին փաստն ամենացավալին է։ Սեպտեմբերին հավաքականի կազմից բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը, և միանգամայն հասնակալի են ակնկալիքները, որ Մխիթարյանի վերադառնալով հավաքականի խաղն առջևի գծում պետք է ավելի ուժեղանար։ Սակայն տեղի ունեցավ հակառակը․ հոկտեմբերյան երկու խաղերում էլ Մխիթարյանն իր լավագույն խաղը չցուցադրեց, իսկ թիմակիցները իրենց հնարավորությունից ավելի ցածր հանդես եկան։ Թերևս կարելի է առանձնացնել Տիգրան Բարսեղյանին, որը երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վրաստանի և Էստոնիայի հետ խաղերում։ Այնպես որ, Մխիթարյանի շուրջ խաղը հմտորեն կառուցելը Կապառոսի առաջնային խնդիրն է դառնում։
Մյուս կողմից, պարզ է, որ Կապառոսը կախարդական փայտիկ չունի, նա էլ փնտրտուքների մեջ է, իսկ որակազրկումներն ու վնասվածքներն ավելի են բարդացնում մարզչի գործը, թիմի բարոյահոգեբանական վիճակը ևս չի կարող բարձրության վրա լինել՝ հաշվի առնելով, որ երկիրը պատերազմի մեջ է։ Սակայն առաջիկա մեկ ամիսը իսպանացի մասնագետի համար շատ կարևոր է։ Նույնիսկ եթե Հայաստանի հավաքականը չկարողանա ցանկալի արդյունքի հասնել Մակեդոնիայի և Վրաստանի հետ նոյեմբերյան խաղերում, հասկանալի կլինի, բայց եթե խաղային առաջընթաց չլինի, նոր մտահոգությունների առիթ կդառնա։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT