Մեր տարածաշրջանները բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Մնացականյան

16/10/2020 schedule14:40

Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև: Այս առումով առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանու հայտնել իմ գործընկերոջը այս կարևոր ժամանակահատվածում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր տարածաշրջանները՝ արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»,- նկատեց նա:

Արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է, ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ:

Մնացականյանը հիշեցրեց, որ, չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռազմավարական օբյեկտին, իսկ երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: «Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատված կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»:

Մնացականյանը նշեց՝ թեև ադրբեջանական կողմի այս գործողությունների, որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը: «Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի բնակչությունը՝ այդ ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների և քաղաքացիական բնակչության միջև»:

Նախարարը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում իրենց քայլերը, այդ թվում՝ գերեվարվածների նկատմամբ նվաստացնող վարքը և սպանությունները:

Արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը, այն է՝ իշխանության պահպանմամբ իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի: «Զինյալ ահաբեկիչների և ծայրահեղականների արտահանումը այլ տարածաշրջաններ Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտական քաղաքականության գործիքներից մեկն է: Այդ քաղաքականության ապակառուցողական հետևանքներից մենք ականատես ենք եղել նաև տարածաշրջաններում՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրականում, իսկ ներկայում արդեն նաև Հարավային Կովկասում»:

Մնացականյանը նաև վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրական ծովում զարգացումների վերաբերյալ և Հայաստանի անվերապահ աջակցությունը և համերաշխությունը հայտնեց Հունաստանին և Կիպրոսին՝ ևս մեկ անգամ կոչ անելով Թուրքիային հարգել միջազգային իրավունքը և դադարեցնել Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

Խոսելով Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հանդիպման մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ունեցել են արդյունավետ ու կառուցողական քննարկում ընդգրկուն օրակարգի շուրջ՝ թե՛ ընդլայնված կազմով և թե՛ առանձնազրույցի ձևաչափով՝ ընդգծելով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման փոխադարձ հանձնառությունը:

Նախարարն ընդգծեց՝ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները ավանդաբար աչքի են ընկել ջերմությամբ և բարեկամական բնույթով՝ խարսխված հայ և հույն ժողովուրդների դարերի խորքից եկող եղբայրական կապերի վրա: «Մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով՝ ներառելով պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և մի շարք այլ կարևոր ոլորտներ: Հայաստան-Հունաստան հարաբերություններում կարևոր դեր է վերապահված համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում»:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանն ու Հունաստանը միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ: «Հայաստանը որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ կարևորում է այդ գործում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը: Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից: Մեր երկրների միջև սերտ համագործակցություն ընթանում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որի նպատակն է խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1569 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին