Երևան
12 °C
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ սկսված պատերազմն արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում է արդեն 23-րդ օրը: Ինչպես հաճախ նշում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, մեծ ինտենսիվությամբ ընթացող մարտերի պարագայում լինում են դիրքային փոփոխություններ, և նահանջող կողմերը միշտ չէ, որ կարողանում են իրենց հետ տանել դիերն ու վիրավորներին: Նաև հակառակորդի շարքերում հայկական սահմանների վրա հարձակվողների թվում են ոչ միայն ադրբեջանցիներ, այլև մեծ թվով սիրիացի վարձկան-ահաբեկիչներ, թուրք զինվորներ, որ տասնյակներով խոցվում են հայկական զինուժի կողմից՝ թե՛ տեղանքի առանձնահատկություններով, թե՛ հայ զինվորների սառնասիրտ ու ճշգրիտ աշխատանքով, թե՛ վարձկան-զինյալների՝ նմանատիպ մարտերի անպատրաստ լինելով պայմանավորված: Եվ հիմա միջդիրքային տարածքներում հարյուրավոր դիեր կան, չի բացառվում նաև վիրավորների առկայությունը:
Երկու կողմից մարտադաշտից դիերի և վիրավորների դուրսբերման նպատակով երկու անգամ (Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 18-ին) կողմերը հայտարարեցին մարդասիրական հրադադարի մասին: Ենթադրվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի կունենան ինչպես դիերի-վիրավորների դուրսբերման աշխատանքները, այնպես էլ՝ երկու կողմում գերի ընկած զինծառայողների փոխանակում: Սակայն ադրբեջանական կողմը հրադադարն առաջին անգամ խախտեց ուժի մեջ մտնելուց 5 րոպե անց, երկրորդ անգամ՝ 4 րոպե անց: Կարծիքներ կան, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին ձեռնտու չէ տարհանել յուրայինների դիերը, քանի որ մեծաքանակ կորուստների համար պիտի պատասխան տա սեփական ժողովրդին, ինչը չի կարող, դրա համար էլ խոչընդոտում է մարդասիրական աշխատանքների հնարավորության ստեղծմանը:
Իսկ ստեղծված իրավիճակը, բարոյական ու հումանիտար հարթությունում խնդիր դառնալուց զատ, նաեւ համաճարակային առումով է վտանգ ներկայացնում: Առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զոհվածների մարմինների դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում են, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ (մասնավորապես՝ խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա) փոխանցող կամ բնական պահոց՝ դառնալով միջատների, վայրի կենդանիների սնվելու, բազմանալու բարենպաստ միջավայր։ Իսկ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը կստեղծի բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։
Իսկ ի՞նչ է անում և ի՞նչ կարող է անել Կարմիր Խաչի միջազգային ընկերությունն այս պարագայում, արդյո՞ք աշխատելու հնարավորություն չստեղծվելու դեպքում (ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են) Կարմիր խաչն այլ անելիք ու գործառույթ չունի: Այս հարցերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատասխանեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
- Մենք կողմերի հետ երկխոսության մեջ ենք. կոնֆիդենցիալ բնույթ կրող երկխոսության բովանդակությունը չեմ կարող մանրամասնել, բայց դրա հիմքում ընկած է մտահոգությունը՝ կապված իրավիճակի հետ և իրավիճակի հրատապության հետ: Մենք պատրաստակամ ենք և պատրաստ ենք կատարել մարդասիրական հանձնարարականը. միակ հանգամանքն այն է, որ ներգրավված կողմերը պետք է պահպանեն հրադադարը, որպեսզի մեր թիմերի և, եթե խոսք լինի վիրավոր զինվորների դուրս բերման մասին, նաև նրանց համար, ապահով և անվտանգ լինի գործողությունը՝ սկզբից մինչև ավարտը: Այս երաշխիքների պարագայում մեր կազմակերպությունը կազմ ու պատրաստ է մեր աջակցությունը տրամադրել կողմերին:
- Եթե ադրբեջանական կողմը երաշխիքներ չտրամադրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդպես էլ չի՞ կարող այդ հատվածում աշխատել:
- Կապ չունի՝ որ կողմը, մեզ պետք է՝ շփման գծի երկու կողմերն էլ անվերապահ տրամադրեն այդ երաշխիքները:
- Խնդիրն ադրբեջանական կողմի հե՞տ չէ:
- Չեմ կարող ասել այդ մասին, ոչ մի կողմի մասին: Մեր կազմակերպությունը մարդասիրական բնույթ է կրում, և այս առումով չեմ կարող որևէ նման մեկնաբանություն տալ:
- Այս իրավիճակն այստեղ բացառի՞կ է, թե՞ հակամարտությունների ժամանակ տարբեր տարածաշրջաններում դիտարկվում է: Եվ ի՞նչ է արվում, ի վերջո, ի՞նչ մեխանիզմներ կան հումանիտար և պանդեմիկ նման դրություններից դուրս գալու համար (նաև երեկ առողջապահության նախարարությունն է նշել, որ դիերը կարող են համաճարակների պատճառ դառնալ):
- Տարբեր տարածաշրջաններում շատ տարբեր դրություններ են արձանագրվում: Ընդհանրապես, ռազմական գործողությունների ընթացքն ամեն տեղ տարբեր է, ամեն տեղ բարդ է, և մարդասիրական խնդիրները լուծելը ամեն տեղ էլ հեշտ չէ: Բայց այստեղ շատ կարևոր է ընդգծել այս ամենի մարդասիրական նպատակը, որովհետև դուք պատկերացնո՞ւմ եք մարդկանց, որ սպասում են իրենց հարազատների մասին լուրերի, և մենք չենք կարողանում այդ աշխատանքներն անել:
- Մինչև երաշխիքներ չլինեն՝ ոչինչ չե՞ք կարող անել:
- Ի վերջո, դա կողմերն են որոշում, մենք չենք կարող ինքնուրույն գործել: Բայց էլի նշենք, սա մարդասիրական կարևորագույն խնդիրներից է. թույլ չտալ, որ այս ամենը այսպես բարձիթողի վիճակում մնա: Եվ մեր ներկայությունն այստեղ հենց դրա համար է, որ խնդրին լուծում տրվի: Մեր ներկայությունը հենց դրանով է կարևոր, որ կողմերին տալիս է լրացուցիչ հնարավորություն մի միջնորդի, որ կարող է իրենց օգնել այդ հարցում:
- Կարո՞ղ եք ասել, ձեր երկխոսությունն ի՞նչ փուլում է, մո՞տ եք հաջողությանը:
- Մենք բովանդակային մասը չենք կարող մեկնաբանել, աշխատանքները՝ երկու կողմի հետ առանձին-առանձին, կարող եմ ասել, ընթացքի մեջ են:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները երեկ Ադրբեջանում այցելել են գերեվարված երեք զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Նրանք ծանոթացել են հայ ռազմագերիների առողջական վիճակին, պահման պայմաններին: Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների օգնությամբ զանգահարել են ընտանիքի անդամներին, Ալբերտ Միքայելյանը տեսաուղերձով է դիմել հարազատներին (նշում են, թե նա չի մտաբերել հարազատների հեռախոսահամարները):



Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT