Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում:

Նշենք, որ Նախարարների կոմիտեն ԵԽ որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը: ԵԽ անդամ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:

Նախարարների կոմիտեում կայացած քննարկումը եղել է ՀՀ-ի խնդրանքի՞ հիման վրա, թե՞ դատարանն է սեփական նախաձեռնությամբ հարցը փոխանցել Կոմիտեին՝ Կիրակոսյանն այս պահին հստակ չգիտեր, միայն նշեց, որ մտահոգություններ ունեն եւ այդ հարցով Դատարանին նորից դիմելու են. «Կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է, հատկապես, որ լիարժեք պատերազմական գործողություններ են ընթանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանկյալ միջոցները շատ կարեւոր են հիմա եւ հետագայում էլ շատ կարեւոր են լինելու»: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որ ներառում են նաեւ Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ չեն պահպանվում միջանկյալ միջոցների պահանջները, շուտով կգործեն:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ, որը Եվրոպական դատարանը բավարարել էր՝ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Որոշմամբ սահմանվել էր, որ կողմերը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տվյալներ ուղարկեն իրենց։

ՀՀ-ն իր պարտավորությունների կատարման վերաբերյալ տվյալներն արդեն իսկ ուղարկել է, մինչդեռ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որեւէ տեղեկություն չեն փոխանցել ՄԻԵԴ-ին. «Միայն Ստրասբուրգում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի կողմից է ինչ-որ հակիրճ, արհամարհական արձագանք եղել Թվիթերում, բայց պարտավորությունների կատարման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի ներկայացվել»: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուն էր բողոք ներկայացրել ՄԻԵԴ՝ խնդրելով վերացնել իրենց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր նրա բողոքը. «Այս փաստը վկայում է այն մասին, որ մեր կողմից ներկայացված ապացույցները այնքան համոզիչ էին, որ միջազգային հանրությունում էլ այլ կարծիք չկա, դա շատ հստակ է եւ օրեցօր ավելի զորեղանում է»,- նշեց Կիրակոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1627 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները