Կոմանդոսն է այցելում, օպերային երգիչներ են բացահայտվում, անգլերենի պարապմունք է արվում․ առաջնագծի համար ցանցեր գործելիս

20/10/2020 schedule17:50

Երբ սահմանին պատերազմ է, դպրոցներում էլ՝ արձակուրդ, կրթահամալիրը դառնում է արտադրամաս՝ զինվորին օգնող, նրա թիկունքը պահող:

Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում տիրող թոհուբոհը մուտքից է սկսվում: Այստեղ 5 օր է՝ հաստատության ուսուցիչները, սաները, նրանց ծնողներն ու բազմաթիվ կամավորներ սահման ուղարկելու համար քողարկող ցանցեր են գործում: Սեղաններն իրար են միացրել, միջանցքներում՝ կտորներ փռել: Ամեն մեկն իր գործն է անում՝ առանձնացնում, կտրում կամ հյուսում:

«Մենք կարծես հյուսում ենք մեր քարտեզը՝ միացյալ Հայաստանի»,- մեր զրույցում ասաց «Արեգնազանի» ուսուցիչ ու նախաձեռնությունը համակարգող անդամներից Քրիստինե Բալայանը: Նա այնտեղ ամենազբաղվածներից մեկն էր՝ պատասխանում էր մեր հարցերին, ընթացքում պայմանավորվում տարբեր կամավորների ու կազմակերպությունների հետ, հասցնում նորեկներին գործելու ձեւերը սովորեցնել:

Մեզ հետ զրույցը մի պահ ընդհատեց հեռախոսին շարունակ եկող զանգերի պատճառով, հետո ուրախ արձագանքեց. «Կտոր են բերում»:

«Կտորները գտնում ենք տարբեր տեղերից, տարբեր արտադրամասեր, գործարաններ, որոնք զինվորների համար կարում են համազգեստ, դրանցից մնացած մասերը մեզ են տալիս: Չափազանց մեծ է ոգեւորվածությունը, բոլորն ուզում են օգնել, անգամ ունենք զոհված ազատամարտիկների ծնողներ, որոնք գալիս, կտորները տանում են, կտրտում»,- նշեց նա՝ հավելելով, որ նույնիսկ մարզպետներն են ուղարկում:

Այս հաստատությունում սահմանին կանգնածներին սկսել են օգնել պատերազմը սկսելու առաջին օրվանից: Սկզբում որոշ իրեր են հավաքել ուղարկել, հետո՝ սկսել կարել, այժմ էլ գործում են:

Կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Բալայանի տղան էլ այժմ կռվողների մեջ է, իսկ այս նախաձեռնությանը մայրիկը մասնակցում է թիկունքից որեւէ կերպ օգնելու, չխելագարվելու համար:

Կրթահամալիրում կամավորական աշխատանքը երբեմն նաեւ անակնալներով ու բացահայտումներով է ուղեկցվում, երբ հանկարծ ներս է մտնում Կոմանդոսը, կամ երբ որոշում են գործին զուգահեռ հայրենասիրական երգեր կատարել, ու պարզվում է՝ իրենց շարքերում օպերային երգչուհիներ կան։

«Երբ Կոմանդոսը եկավ, խառնվեցինք իրար, ուրախությունից ու ոգեւորվածությունից չգիտեինք՝ ինչպես մեզ պահել»,- պատմեցին մեզ:

Այնտեղ հավաքվածներից ոմանց տղաները սահմանում են, ոմանցը՝ զինվորագրվել, սպասում են կռիվ մեկնելուն: Կանայք խոստովանեցին՝ գործը բարդ չէ, մանավանդ որ զինվորների համար են անում։ Ու թեպետ երբեմն երգում են, ավելի հաճախ մտքերով սահմանում են՝ տղերքի հետ:

Ցանցերը ճիշտ գործելու ձեւը սկզբում մի քանի հոգով են սովորել, հետո սկսել սովորեցնել մնացածներին: Կամավորներից Աննան, որ երեք օր առաջ նոր էր ծանոթանում գործին, այսօր սովորեցնում է: Ձեւն իմանալուց հետո շատերը գնում են մարզեր ու գործը նաեւ այնտեղ շարունակում:

Կրթահամալիրի սաներից Դավիթն ու Ժաննան էլ կտորները առաձնացնելու պատասխանատու գործով էին զբաղված: Ճիշտ է, մի քիչ հոգնեցնող է, բայց վստահված գործը հաճույքով են անում:

Մի քիչ մեզ նեղություն տանք, որ հաղթենք

Առաջնագծի համար ցանցեր հյուսելու գործին մասնակցում է նաեւ անգլերենի դասախոս Նաիրի Գրեյս Պարտակչյանը։ Օրական ամենաքիչը վեց ժամ տեւող նրա դասերն էլ հենց այդտեղ են կազմակերպվում։ Մի դեպքում սովորողները գալիս են, եւ դասախոսը պարապում է ցանց գործելու ընթացքում, մյուս դեպքում դասը հեռավար է՝ Zoom-ով, եւ էլի ցանցի վրա աշխատելուն զուգահեռ։ 

«Ականջակալներս դնում եմ, կողքից գործողները երեւի կատաղում են, ամբողջ ընթացքում խոսում եմ, բայց եթե խելոք լինեն, իրենք էլ մի բան կսովորեն: Այնքան ժամանակ եմ այդպես անում, մինչեւ հեռախոսիս մարտկոցը նստում է, այդ դեպքում գնում եմ»,- պատմեց նա: Տուն գնալիս էլ կտորները վերցնում է, որ տանը շարունակի, այնտեղ էլ դաս-աշխատանքին մյուս խմբի աշակերտներն են միանում:

Մայրիկին նաեւ երեք փոքր տղաներն են սպասում: Հարցին՝ դժվար չէ՞ այսքան բան հասցնելը, նա պատասխանեց. «Եթե որոշել ենք, որ հաղթելու ենք, մի քիչ էլ մեզ պիտի նեղություն տանք»:

Ուսանողներն էլ չեն դժգոհում, որ դասը գործելուն զուգահեռ է։ «Այն, ինչ մեր տղաներն են անում, անհամեմատելի է, իրենց արյան գնով են անում, մենք էլ, ի՞նչ է եղածը, մի քիչ քրտինք չթափե՞նք»,- ընդգծեց նա:

Պարտակչյանը երկու քույրերի ու հայրիկի հետ ԱՄՆ-ից Հայաստան 1991 թվականին է եկել՝ պատերազմական շրջանում օգնելու։ Պետք է 3 տարի  մնային ու վերադառնային: «Այդ երեք տարին կարծես չի վերջացել։ Չի էլ վերջանալու։ Քաջ գիտակցում ենք դժվարությունները, երեւակայական պղպջակում չենք ապրում, պատրաստ ենք բոլոր ուժերով մեր հայրենիքի վերքերը բուժել»,- նշեց Պարտակչյանը, որ տարբեր դպրոցներում, համալսարաններում տարիներ շարունակ անգլերեն ու մաթեմատիկա է դասավանդել եւ դասավանդում, երաժշտության դասեր տալիս:

Կրթահամալիրում մեր այցելության ժամանակ մարդիկ շատ էին։ Այնքան, որ ցանկացողներին խնդրում էին վաղը մոտենալ՝ առավոտյան 10:00-ից մինչեւ 20:00-ը աշխատում են: Հիշեցնում էին, որ գործել իմանալը պարտադիր չէ, միայն գնալիս ցանկալի է մկրատ ունենալ։ Չլինի էլ՝ ոչինչ։ Իսկ դրսում անցորդները գնում-գալիս էին ու հարցնում. «Ցանցը որտե՞ղ են գործում»։

Այս խոսքերը գրված են կրթահամալիրի դիմացի պատին

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4212 դիտում

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև