ԵՊՀ-ում ուսանողների ընթացիկ քննությունները կարող են չեղարկվել․ առաջիկա գիտխորհրդի նիստին հարցը կքննարկվի

Ստեղծված պատերազմական իրավիճակում Երեւանի պետական համալսարանի ուսանողների ընթացիկ քննությունները կարող են չեղարկվել։ Հստակ պատասխանը հայտնի կլինի օրեր անց։

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ ընթացիկ քննություններ են անցկացվելու նոյեմբերի 2-7-ը, ինչը մի շարք ուսանողների դժգության պատճառ է դարձել։ Արդեն քանի օր նրանք սոցիալական ցանցերում հայտնում էին, որ պետք է չեղարկել քննությունները, քանի որ պատերազմ է, բոլորը լարված են, ոմանք կամավորագրվում են՝ սահման մեկնելու համար։ Բացի այդ, համավարակի պատճառով դասերը հեռավար են անցնում, կրթության որակը տուժում է, եւ քննություն չեն կարող հանձնել։

Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ուսանողական խորհուրդն առցանց քննարկում էր կազմակերպել։ Ուսանողներն իրենց դժգոհություններն ու փաստարկներն ուղղել էին բուհի ռեկտորի պաշտոնակատարին եւ պրոռեկտորներին։

Քննարկման արդյունքներն ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով:

Այդ առաջարկի մասին հավելյալ տեղեկատվություն մեզ փոխանցեց Մայր բուհի մամուլի քարտուղար Գեւորգ Էմին-Տերյանը։ Նրա խոսքով՝ Գիտական խորհրդին ուղարկված հեռակա հարցման վերջնաժամկետը վաղն է։ Այսինքն՝ հոկտեմբերի 21-ին Գիտական խորհուրդը կարող է հրապարակել քննությունները չեղարկելու հարցման արդյունքները։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում անցկացվելու է գիտխորհրդի նիստ, եւ հնարավոր է նաեւ հարցը հենց այդ ժամանակ քննարկվի։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի արած մի քանի հայտարարություններ եւս դժգոհությունների առիթ էին դարձել։

Ուսանողներից մեկը հանդիպման ընթացքում նշել էր, թե վարձն այժմ վճարել չի կարող, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է այն ուղարկել, Գեւորգյանն էլ պատասխանել էր, որ ինքը հաստատ մեկի հաշվին մյուսին լավություն չէր անի։ Այն պնդմանն էլ, թե որոշ մարդիկ հարազատներ են կորցրել այս օրերին, Գեւորգյանը հարց էր ուղղել՝ եթե քննությունը հունվարին լինի, կորուստն արդյո՞ք կվերադառնա։ Հայտարարությունները հայտնի էին դարձել սոցիալական ցանցերում ուսանողների հրապարակումներից։ Ոմանք քննադատում էին ռեկտորի պաշտոնակատարի խոսքերը, ոմանք ընդգծում, որ ասվածը միգուցե ճիշտ էր, սակայն՝ կոպիտ։

Գեւորգյանին սատարող մեկնաբանություններ սոցցանցերում եւս կային։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նշել էր, որ Գեւորգյանն անում է իր գործն ու ասում, որ պատերազմն անժամկետ է, պիտի սովորենք այս պայմաններում առօրյա կյանքով ապրել, ուսման վարձը պարտավոր եք մուծել։

«90-ականների սկզբին ես ինքս մոմի լույսի տակ դաս եմ արել ու եթե ուսուցչին ասեի՝ մոմի լույսը թույլ էր, դրա համար էլ դասին չեմ պատրաստվել, ապա ներում-բեկում չէր լինի։ Թե միակ խնդիրն արտահայտվելու ձեւի մեջ է, ապա հանգստացեք, հիմա բոլորս էլ դյուրագրգիռ ենք ու լարված, նազ ու տուզի ժամանակը չէ»,- գրել էր Գոգյանը։ Նրա կարծիքով՝ այս պարագայում կարելի է ժամանակացույցի փոփոխություն անել․ ցանկացած մարդ կարողանա իր քննությունը հետաձգել 5-15 օրով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2731 դիտում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին