Երևան
12 °C
Սաուդյան Արաբիան արգելել է բոլոր «Պատրաստված է Թուրքիայում» պիտակներով եւ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումը իր տարածք: Դեռ նախորդ տարի այս որոշումը գործում էր ոչ պաշտոնապես, սակայն այժմ, որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեծ հարված է սպասվում Թուրքիայի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությանը:
Թուրքական Cumhuriyet daily պարբերականը վերջերս գրել էր, որ որոշումից առաջ սաուդցիները սահմանին են թողել հարյուրավոր թուրքական բեռնատարներ եւ իրենց օդանավակայաններում՝ Թուրքիայից եկած հազարավոր ապրանքներ։ Բեռները թույլ են տվել երկիր մուտք գործել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո։
Ըստ թուրքական լրատվամիջոցի, Սաուդյան իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որրպեսզի նրանք առեւտուր չանեն Թուրքիայի գործընկերների հետ, որեւէ կերպ նրանց հետ առնչվող ցանկացած կապ խզեն: Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրամանն անտեսող ցանկացած ընկերություն հսկայական տուգանքների կենթարկվի:
Թուրքական Dunya պարբերականն էլ հայտնում է, որ երկիրը միաժամանակ արշավ է սկսել տուրիստական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների ուղղությամբ՝ համոզելու համար, որ հրաժարվեն դեպի Թուրքիա ուղեւորություններ կատարելուց, իրենց հանգիստն այնտեղ կազմակերպելուց:
Պաշտոնական Էր-Ռիադը էմբարգո է սահմանել անգամ արագ փչացող մթերքների վրա՝ արգելելով բեռների մուտքը երկիր եւ հաշվի չառնելով, որ հետդարձի ճանապարհին արդեն ապրանքները դառնում են ոչ պիտանի եւ նետելու ենթակա:
Արաբական լրատվամիջոցները, հայտնելով այս մասին, նշում են, որ Թուրքիան վտանգավոր վայր է համարվել հանցագործությունների աճի եւ հրազենի կիրառման պատճառով, որոնք ուղղված են Սաուդյան Արաբիայի քաղաքացիների դեմ: Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը դեռ նախորդ տարի զգուշացրել էր Թուրքիայում բռնության աճի մասին՝ ուղղված օտարազգի քաղաքացիների դեմ։
Financial Times պարբերականը գրում է, որ մի շարք այլ երկրների ու հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների պաշտոնական ու ոչ պաշտոնական արգելքը ստիպում է համաշխարհային նորաձեւությանը՝ նոր արտադրություններ ու գործընկերներ որոնել։
«Made in Turkey» պիտակով ապրանքների արգելքի պատճառով անգամ իսպանական Mango ապրանքանիշն է փնտրում այլընտրանքային մատակարարներ Թուրքիայում արտադրված ապրանքներին։
Ստամբուլի հագուստ արտահանողների ասոցիացիայի (IHKIB) ղեկավար Մուսթաֆա Գյուլթեփեն Financial Times-ին ասել է, որ Արաբական Թագավորության դրած արգելքն ազդել է Թուրքիայում թողարկող եւ Պարսից ծոցի երկրներ իրենց ապրանքն արտահանող բոլոր մանրածախ վաճառողների վրա: Նա մանրամասնել է, որ կան համաշխարհային բրենդներ, որոնք առանձին արտադրություններ ունեն Թուրքիայում՝ արաբական երկրներ արտահանելու համար, հետեւաբար, արգելքը վնասում է ոչ միայն Թուրքիայի տարածքում գործող արտադրողներին, քանի որ Սաուդյան Արաբիան լայն սպառման շուկա ունի:
Պարբերականը գրում է, որ Սաուդյան Արաբիան ու նրա մերձավոր դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից թուրքական ապրանքների արգելքը դիտվում է Անկարային պատժելու փորձ՝ արաբական աշխարհում իր ապակայունացնող միջամտությունների համար: Ի դեպ, արգելքը տարածվում է նաեւ ոչ Թուրքիայի տարածքում արտադրված, սակայն Թուրքիայի տարածքով Սաուդյան Արաբիա հասնող ապրանքների վրա:
Թուրքիայի դեմ արաբական արշավն այնքան է սրվել, որ Սաուդյան Արաբիայի միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին անձամբ է կոչ արել վաճառել դրանք ու հեռանալ այնտեղից: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնած օտարերկրացիները հենց Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) սաուդցիներն են: Այժմ, եթե սաուդցիներն ականջալուր լինեն թագաժառանգի կոչին, երկրի տնտեսությանը նոր հարված կհասցվի: Հոկտեմբերի սկզբին էլ Սաուդյան Արաբիայի արքայազնnերից Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդն էր հորդորել ամեն ձեւով բոյկոտել թուրքական ապրանքները:
Սաուդյան բոյկոտին միացել է Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը եւ կից գործող «Savola Group»-ը:
«Savola Group»ը հայտարարել է, որ այսուհետ թուրքական բուրգերների փոխարեն վաճառելու են հունական բուրգեր ու դադարեցնելու են իրենց անհրաժեշտ թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum» ընկերությունը:
Հարկ է նշել, որ այս ամենը կատարվում է թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման ֆոնին:
Թուրքիայի հարաբերությունները Մերձավոր Արեւելքի 2 ամենամեծ տնտեսությունների ՝ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ավելի են սրվել, քանի որ 2 երկրները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են արաբական գործերին խառնվելու ու իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ: Երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները եւս չեն փայլում՝ մանավանդ այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ, այնուհետ սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։ Նրա սպանությունը հնչեց արձագանք ունեցավ եւ մեծ բիծ թողեց Թուրքիայի վրա:
Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ ամերիկահայերի հավաքած 100 տոննա օգնությունն ԱՄՆ–ում սպասում է մեկնելու, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը, որի հետեւանքով թռիչքը հետաձգվել էր: Միջամտություններից ու բանակցություններից հետո ամերիկյան հումանիտար ուղեբեռը հասել էր Հայաստան:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման եւ ընթացող պատերազմում թուրքական միջամտության պատճառով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում՝ հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT