Երևան
12 °C
Պատերազմական շրջանում Հայաստանում գտնվող արցախցի երեխաների օրը հետաքրքիր ու օգտակար դարձնելու համար մի շարք միջոցառումներ են կազմակերպվում։ Նման ծրագրեր է իրականացնում նաեւ «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնությունը, որը երեխաների համար կազմակերպում է տարբեր դասընթացներ, այցեր մշակութային, ուսուցողական վայրեր եւ այլն։
Նման դասընթաց իրականացվեց նաեւ այսօր։
«Բոմբ պեն էր»
«Ա խոխա», «Ես գտալըմ», «Ես պրծալըմ»․ դեռ մուտքի մոտ արցախցի երեխաների զրնգուն ձայնն էր լսվում։ Ներսում՝ սեղանի առաջ ամեն մեկը մի թերթիկ ու մի գրիչ էր վերցրել, փորձում էր խնդիր լուծել։ Ավարտելուց հետո էլ թերթիկը ձեռքին շտապում էր ուսուցչուհուն ցույց տալ։ Այսօր երեխաները մաթեմատիկայի դասին էին մասնակցում։
Ինչպես մեզ պատմեց 11-ամյա Լիդիան, դասերը շատ լավ ու հետաքրքիր են անցնում։ Բացի խնդիրները լուծելուց, տրամաբանական խաղեր են խաղում։ Ինքը դեռեւս 2 դասի է մասնակցել՝ անգլերենի եւ մաթեմատիկայի։
«Դասը շատ լավ է անց կացել, մաթեմատիկա ենք պարապել, խնդիրներ ենք լուծել, մեր ուսուցչուհին շատ լավն է, շատ գեղեցիկ է, լավ բացատրել է»,- սա արդեն 10-ամյա Դինան պատմեց, որը Երեւանը շատ է հավանել, ասում է՝ շատ գեղեցիկ է։ Դինան Հայաստանում միայն նման դասերի է մասնակցում, այստեղ դպրոց չի հաճախում։


Երեխաներից Իրինան էլ մեր հարցերը լսելով՝ դժգոհեց՝ ձեր «Արմենիայի» բարբառը չեմ հասկանում, հլը նորմալ ասա։ Իր բարբառն ամեն դեպքում հասկացանք։ Հատկապես անգլերենի պարապմունքն է հավանել․ «Բոմբ պեն էր»։ Դաս տվողները, իր կարծիքով, լավն են, արցախցի ընկերոջն էլ է խորհուրդ տվել, որ մասնակցի դասերին։

Օգտակար ժամանց ու արժեքավոր գիտելիքներ
Մաթեմատիկայի դասը «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնության տարբեր ծրագրերից մեկն է։ Սկզբում մի քանի հոգով մտածել են՝ ինչպես աջակցել արցախից եկած ընտանիքներին։ Ֆեյսբուքյան էջ են ստեղծել, աջակցելու առաջարկով գրառումներ արել, որից հետո իրենց են միացել կամավորներ։ Մեկը պատրաստ էր դասավանդել, մյուսը տրանսպորտ կամ տարածք էր ցանկանում տրամադրել։ Կամավոր-կազմակերպիչներից Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ 2 օրվա մեջ 100-ից ավելի արձագանքներ են եղել։
«Քանի որ այն մարդիկ, որոնք միացել են, կրթության ոլորտի հետ երկար ժամանակ առնչվող մարդիկ են, որոշեցինք մեր ունեցած գիտելիքները, հնարավորությունները, կապերը ծառայեցնել այդ նպատակին։ Փորձել մի կողմից ապահովել երեխաների համար օգտակար ժամանց, մյուս կողմից էլ իրենց փոխանցել արժեքավոր գիտելիքներ, ընդհուպ՝ այնպիսի գիտելիքներ, որոնց համար այլ պայմաններում իրենք պետք է վճարեին»,- նշեց Պետրոսյանը։ Ի դեպ նման դասընթացների մեջ են մտնում նաեւ ծրագրավորման, Photoshop ծրագրի դասերը եւ այլն։
Սկզբում նախատեսել են իրականացնել կենտրոնացված դասընթացներ՝ կոնկրետ վայրում՝ դասացուցակով, սակայն կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով հետաձգել են։ Այժմ 2 փուլով են իրականացնում նախաձեռնությունը։ Կամավորներն այցելում եւ դասընթացը կազմակերպում են երեխաների բնակության վայրերում կամ կազմակերպում են այցեր տարբեր տեղեր, օրինակ, թանգարաններ։ Երբ թանգարաններից կամավորներին հայտնում են, որ պատրաստ են աջակցել ու երեխաներին ընդունել, նրանք կազմակերպում են այցերը։
Արդեն այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Էջմիածնի Մայր տաճարի գանձարան- թանգարան եւ այլն։ Երեխաներից ոմանք այստեղ նաեւ մարզասրահ են հաճախում։ Փորձում են բացօթյա միջոցառումներ նույնպես իրականացնել։
«Վաղն ունենք հոգեբանի հետ հանդիպում, այգում պետք է երեխաների հետ հոգեբանն աշխատի»,-ընդգծեց Աշոտ Պետրոսյանը։
Կամավորներից այսօրվա մաթեմատիկայի դասի ուսուցչուհին՝ Օլյա Գրիգորյանը եւս ֆեյսբուքյան էջում է կարդացել հայտարարությունն ու միացել աշխատանքներին։
«Որոշեցի միանալ պուճուրներին, իրենց հետ ե՛ւ մի փոքր խաղամ, ե՛ւ մի քիչ ցրվեմ, որովհետեւ այս օրերին բոլորս էլ լարված ենք։ Փորձեմ իրենց տրամադրությունը փոխել, եթե հնարավոր է»,- նշեց Օլյան, որ մեզ հետ զրուցելուն զուգահեռ պատասխանում էր փոքրերի հարցերին ու խոստանում 10 նշանակել։
Մեր այն դիտակմանն էլ, թե երեխաները շատ ժիր են, արդյո՞ք դժվար չէ կամավորությունը, ընդգծեց՝ շատ-շատ ակտիվ են՝ իրենից ավելի։
«Ես ահավոր էներգիայով լի եմ, բայց իրենք ինձ տվել, անցել են»,- կատակեց կամավորը՝ հավելելով, դժվար չէ երեխաների հետ, սիրում է, երբ ակտիվ են, շարունակ շարժվում են, աշխատում, ոչ թե պարապ նստում։
Արցախից Հայաստան տեղափոխված այն ծնողները, որոնք ցանկանում են, որ իրենց երեխան մասնակցի նման միջոցառումների, պետք է գրեն «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեն 033-29-81-81 հեռախոսահամարով։
Կամավորներն ընթացքում հանդիպում են ծնողների, երեխաների հետ, հասկանում՝ ինչի կարիք ունեն ու ըստ այդմ կազմակերպում միջոցառումները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT