Երևան
12 °C
Այսօր արցախցի կանայք և երեխաները բողոքի ակցիա իրականացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև։
Ակցիայի ընթացքում «Արցախի կանանց նախաձեռնող խմբի անդամ» Սիրանուշ Սարգսյանը նշեց՝ ԵՄ-ն այն կառույցն է, որը միավորվել է՝ հենց պատերազմից խուսափելու, պատերազմին վերջ տալու համար՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի կառույց հենց այնպես չեն ընտրում։ «Այսօր, ինչ տեսնում ենք, ինչի մասին խոսում ենք՝ այս արհավիրքները, ավերածությունները․ ամեն ինչի միջով անցել են Եվրամիության երկրները, և, չնայած իրենց տարբեր շահերին, հենց պատերազմի սարսափն է նրանց միավորել, և ինչ-որ տեղ զավեշտ է, որ այսօր մենք գալիս ենք՝ այդ ամեն ինչը ապացուցելու: Նրանք միավորվել են, որպեսզի պաշտպանեն իրենց, որպեսզի այլևս պատերազմներ չլինեն, բայց այսօր այդ ամենը տեղի է ունենում Արցախում»,- նկատեց Սիրանուշ Սարգսյանը։
Արցախցի կանայք նշեցին՝ իրենց գլխավոր պահանջն է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին Ադրբեջանի հեռացումը «Արևելյան գործընկերությունից»։ Մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստան-ԵՄ համաձայանագրին՝ ընդգծելով, որ Եվրամիությունը այսօր պարտավոր է կատարել համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են ղարաբաղյան խնդրին։
Ցուցարարները հանդիպում էին պահանջում Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ: Անվտանգության աշխատակիցները տեղեկացրին, որ, համավարակով պայմանավորված, աշխատողները գրասենյակում չեն գտնվում։ Արցախցի կանանց տեղեկացրին, որ վաղը՝ ժամը 11։00-ին, 3 հոգու կհրավիրեն հանդիպման դեսպանատան պատվիրակության ներկայացուցչի հետ, սակայն կոնկրետ անուն չասացին։
Նշենք նաև, որ արցախցի կանայք «մրցանակներ» էին պատրաստել այն քաղաքական գործիչների համար, որոնք պաշտպանել են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ «Մենք մեր գնահատականը ունենք այս խայտառակ անտարբերությանը, որ այս օրերին Եվրոպական միությունը չի փորձել իր դերակատարությունը մեծացնել տարածաշրջանում, չի փորձել պարզապես երկխոսել մեզ հետ, չի փորձել այս տարիների չօգտագործված ներուժը օգտագործել: Մենք լուռ սպասում ենք և անրաձագանք։ Այսօր մենք համաժողովրդական մրցանակաբաշխություն ենք հայտարարում և մեր հատուկ շնորհակալությունը հայտնում կոռումպացված այն մարդկանց, հոգով, մտքով, մարմնով Ադրբեջանին և Թուրքիային վաճառված վարձու քաղաքական գործիչներին, լրագրողներին, ամո՛թ»,- հայտարարեց նախաձեռնող խմբի անդամներից Լիանա Ադամյանը։
Նա նշեց, որ այդ անվանակարգը կոչվում է 1 կոպեկանոց։ «Իրենց հասկանալի լեզվով անվանակարգը կոչվում է 1 մանաթ։ Ցույցից հետո պատրաստվում ենք փոստի միջոցով այդ գործիչներին ուղարկել հատուկ վկայականներ որպես խայտառակություն իրենց ողջ կյանքի համար»։ Այս խոսքերից հետո ցուցարարները վանկարկեցին ամո՛թ և գետին նետեցին թղթե 1 մանաթները։
Հիշեցնենք, որ արցախցի կանայք ցույցեր են կազմակերպել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT