Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

Այսօր Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին՝ ներկայացնելու համար այն պլանը, որ Իրանը մշակել է՝ Լեռնային Ղարաբաղում «տասնամյակներ շարունակվող հակամարտությանը» վերջ դնելու նպատակով:

Թե ինչի մասին է այդ պլանը՝ Իրանը դեռ չի բացահայտել, սակայն Ադրբեջանում այսօր արված որոշ հայտարարություններից կարելի է մոտավորապես պատկերացում կազմել դրանց մասին:

«Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն Իրանի պլանի հիմնական գործոններն են»,- IRNA գործակալության փոխանցմամբ ասել է իրանցի դիվանագետը` հավելելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով:

Արաքչին ընդգծել է, որ պատրաստվում է քննարկումներ ունենալ նաեւ տարածաշրջանային երկրների հետ, քանի որ իրենց ծրագրի առանցքում են նաեւ ռազմական գործողությունների դադարեցումը եւ ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը:

Իրանի փոխարտգործնախարարը Իրանն ու Ադրբեջանը երկու բարեկամ երկիր է անվանել` հավելելով, որ Թեհրանը սատարում է Բաքվի` իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու ջանքերին: «Ադրբեջանի եւ այլ երկրների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անփոփոխությունն անհերքելի հարցեր են», - ընդգծել է նա:

Սպասվում է Արաքչիի այցը նաեւ Երեւան, Անկարա եւ Մոսկվա: Հայաստանում հավանաբար նա կպարզաբանի, թե ինչու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին համարում փոքրամասնություն կամ ինչպես է Իրանը պատրաստվում սատարել Ադրբեջանի՝ «իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու ջանքերին»:

Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով, օրինակ, Արաքչիի այդ հայտարարությունները պետք է դիտարկել Բաքվում այդ պահին գտնվող դիվանագետի կողմից Ադրբեջանին հաճո լինելու ցանկությամբ: Ներկայացնենք մեր զրույցը.

- Պարոն Միսակյան, ըստ ձեզ ինչո՞վ է պայմանավորված Իրանի այս ակտիվացումը: Ո՞ւմ եւ ի՞նչ է ուզում ցույց տալ Իրանը:

- Տեսնելով Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, մասնակցությունը պատերազմին եւ մեծացող բացարձակ ակտիվացումը Ադրբեջանի տարածքում, Իրանը ինչ-որ կերպ փորձում է հակակշռել դրան: Հավանաբար Իրանում որոշել են պայքարել ադրբեջանական հանրապետության տարածքում թուրքական ազդեցության դեմ՝ սեփական ազդեցության մեծացմամբ: Իմ կարծիքով այդ ծրագիրը միտված է դրան եւ դրանով է պայմանավորված նաեւ Արաքչիի կողմից Բաքվի համար ակնահաճո որոշ հայտարարությունները՝ նույն, իբր թե օկուպացված հողերի մասով: Այդ ձեւակերպումները հավանաբար միտում ունեն Ադրբեջանի տարածքում Իրանի համար դրական ֆոն ստեղծել, մեծացնել Իրանի ազդեցությունը: Սակայն ներկա փուլում, իմ կարծիքով, դա արդեն ուշացած է, քանի որ Իրանն արդեն թույլ է տվել Թուրքիայի գործուն միջամտություն պատերազմին եւ Թուրքիան դարձել է ամենաազդեցիկ պետությունը ադրբեջանական հանրապետությունում:

Պետք է սպասել Արաքչիի Երեւան այցին եւ հայտարարություններին: Պետք է պահանջել, որ եթե նա խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարեւորության մասին, անդրադառնա նաեւ Թուրքրայի եւ Ադրբեջանի կողմից տարածաշրջանը ապակայունացնելու, այստեղ ահաբեկիչներ բերելու խնդրին:  Հատկապես որ ահաբեկիչների խնդիրը Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր է:

Հակամարտության կարգավորման իրանական այդ պլանը չի՞ դիտարկվի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին դեմ քայլ:

-Իրականում Իրանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե միշտ նշվել է ԼՂ հարցի բանակցային գործընթացի միջնորդ կամ կողմ լինելու պատրաստակամության մասին: Իրանը գրեթե երբեք չի թաքցրել, որ ցանկանում է կամ ընդգրկվել ԵԱՀԿ Մինսկի խմբում կամ ձեւավորել տարածաշրջանային ինչ- որ խումբ հակամարտության լուծման համար: Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն մշտապես հայտարարել է, որ իր համար այս խնդրի լուծման միակ ընդունելի ձեւաչափը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այսինքն ներկա փուլում մեզ համար ընդունելի չէ նաեւ Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին: Իսկ Իրանի տարածաշրջանային եռյակ կամ քառյակ ստեղծելու հայտարարություններում կա նաեւ Թուրքիայի անունը: Մի պետություն, որը բացահայտորեն ռազմական գործողություններ է վարում Արցախյան հանրապետության դեմ, չի կարող լինել բանակցային գործընթացի կողմ, կամ կարող է լինել կողմնակալ կողմ: Իրանը դա պետք է գիտակցի: Իսկ եթե փորձում է ընդգրկվել բանակցային գործընթացում, ապա նախ պետք է փորձի բացառել ագրեսիան, հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը:

Կա՞ դրա հավանականությունը. գերտերությունների անհաջողություններից հետո Իրանն այդ առումով շանս ունի՞:

- Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը անտեսեց ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահների կոչերը, ինչպես նաեւ անտեսեց Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կոչերը, չեմ կարծում Իրանը որեւէ հնարավորություն ունենա հրադադար հաստատելու:

Ստացվում է, որ Իրանի խնդիրն այս պրոցեսում ընդամենը Թուրքիային ու Ադրբեջանին իր հետ հաշվի նստել պարտադրելն է:

- Ներկա պահին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները միայնակ են կռվում եւ պայքարում ահաբեկիչն երի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ իսրայելական զինտեխնիկայի դեմ եւ դեռեւս ընթանում են պատերազմական գործողությունները: Մեր պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ինչքան էլ որ եղել են նահանջներ, հայկական կողմը տրամադրված է հակահարձակման անցնել եւ խնդիրը սեփական ուժերով լուծել: Այս առումով Իրանը եթե ցանկանում է լուծել խնդիրը, պետք է նախ բացառի, ավելի կոշտ դիրքերից դատապարտի Թուրքիայի եւ ահաբեկիչների ներգրավվածությունը: Իրանի համար ստատուս քվոն ամենաձեռնտու տարբերակն էր. Արցախի հետ ունենալ սահման եւ բավական անվտանգ սահման: Ավելի կոնկրետ բան լսելու համար պետք է սպասենք Արաքչիի շրջայցի ավարտին: Երկու կարճ հայտարարությամբ չեմ կարծում հրապարակվել է Իրանի կողմից առաջարկվող ամբողջական ծրագիրը:

Պարոն Միսակյան, այս ընթացքում  իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։  Օրերս հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։ Սա ընդամենը պաշտպանողական քա՞յլ է, թե՞ Իրանը որոշակի գործողությունների կդիմի:

- Այս ամեից ելնելով կարելի է փաստել, որ Իրանի ռազմական ղեկավարությունը մի քիչ ավելի վճռական քաղաքականություն է վարում, քան արտաքին քաղաքական ղեկավարությունը: Թեեւ այդ քայլը ռազմական ղեկավարության կողմից ունի ցուցադրական որոշակի կոնտեքստ (ցուցադրական այն առումով, որ ե՛ւ Թուրքիային, ե՛ւ տարածաշրջանի մյուս երկրներին Իրանը ցույց տա՝ պատրաստ է սեփական սահմանները պաշտպանելու),  բայց նաեւ ունի անվտանգային խնդիրներ: Իրանական կողմում ԱԹՍ-ների ընկելուց հետո Իրանը խնդիր ունի սեփական բնակչության շրջանում անվտանգության մթնոլորտ ձեւավորելու, ինչպես նաեւ Թուրքիային ու ահաբեկիչներին ցույց տալու, որ Իրանը կարող է սեփական ժողովրդին պաշտպանել:

Ամփոփելով կարո՞ղ ենք ասել, որ Իրանը այս ծրագիրը առաջ քաշելով նպատակ ունի թույլ չտալ, որ իրեն անտեսեն, իր հետ հաշվի նստեն ցանկացած հարց քննարկելիս:

- Այո, կարելի է եւ այդպես ասել: Նախ, սա ուղղված է հասկանցնելու Թուրքիային, որ ցանկացած ձեւաչափով տարածաշրջանում հակամարտությունների լուծման մեջ մտնելու դեպքում Թուրքիան պետք է հաշվի առնի նաեւ Իրանի կարծիքը: Նաեւ նպատակ ունի տարածաշրջանում իր կշիռը ավելացնելու եւ իր հյուսիսային սահմանների խնդիրը լուծելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5019 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին