Երևան
12 °C
Էրդողանի ցանկությունն է, որ Թուրքիան շատ ավելի ընդգրկուն մասնակցություն ունենա հնարավոր բանակցային գործընթացում։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը նկատեց, որ Մինսկի խմբում Թուրքիայի ավելի ընդգրկուն մասնակցության մասին խոսելը անիմաստ է՝ ընդգծելով, որ Թուրքիան 1915 թվականի ցեղասպանության պատասխանատուն է և շատ ակտիվ մասնակցություն ունի ռազմական գործողություններին։
Անդրադառնալով Ալիևի՝ Արցախի անվտանգության գոտուց հայկական ուժերը հանելու վերաբերյալ հայտարարությանը՝ Քոչարյանը նկատեց, որ դա կնշանակի յաթաղանի սրի տակ թողնել Արցախի խաղաղ բնակչությանը։ «Դուք հասկանում եք՝ ի՞նչ է ասում։ Ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք, ինչ ուզենք, անենք։ Ո՞նց եք պատկերացնում՝ զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տակ։ Այդպիսի բան չի կարող լինել: 1915 թվականին դա եղավ, որովհետև հայկական պետություն չկար: Այսօր Հայաստանը պետություն է և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունը ամուր պահելու ուղղությամբ»։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ անվտանգության գոտին ձևավորվել է այն պայմաններում, երբ այդ գոտուց ռմբակոծվել են Արցախի տարածքները, հարձակումներ են եղել խաղաղ բնակչության վրա։ «Մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով՝ ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած այդ գուտուց այս կողմ և այն կողմ նրանք միշտ հրահրում էին ռազմական գործողություններ»։
Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում։ «Այն ձևաչափը, որ տարիներ շարունակ քննարկվել է Մինսկի խմբի կողմից, և այն տրամաբանությունը՝ տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չեն կարող աշխատել, որովհետև հակառակորդը ցույց տվեց, որ տարածքները իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության։ Բանակցությունների հին տրամաբանությունը շարունակելը պարզապես նույնն է, որ վերադառնանք նույն 90-ականների կարգավիճակին՝ արդեն ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին՝ մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան
Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու
Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն
Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները
2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան
Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT