Ինչով է պայմանավորված բյուջեում շուրջ 40 մլրդ դրամի գերակատարման ակնկալիքը. ՊԵԿ փոխնախագահը մանրամասներ է հայտնում

Պատերազմական իրավիճակը ՀՀ տնտեսվարողների վարքագիծը էականորեն փոխել է։ Բիզնեսը հոկտեմբեր ամսին իրեն շատ ավելի պարտաճանաչ է դրսեւորել, քան նախորդ ամիսներին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Նախօրեին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնել էր, որ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում են սպասում։ Այս մասին վարչապետը գրառման միջոցով հայտնել էր հանրությանը՝ նշելով, որ հարկ վճարողների վարքագիծը փոխվել է եւ նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։  

Ներկայացնում ենք Ռաֆիկ Մաշադյանի հետ մեր զրույցը

- Պարո՛ն Մաշադյան, ինչո՞վ է պայմանավորված շուրջ 40 մլրդ դրամի գերակատարման ակնկալիքը:

- Գերակատարման ակնկալիքը գնահատվում է ներկա իրավիճակով եւ իհարկե՛, առաջիկա 2 ամսվա սպասումներով։ ՀՀ «Պետական բյուջեի մասին» 2020 թվականի վերանայված ցուցանիշով նախատեսվում է, որ պետք է հավաքագրվի ավելի քան 1 տրլն 320 մլրդ դրամ։ Մեր գնահատմամբ՝ այդ ցուցանիշը նվազագույնը կազմելու է 1 տրլն 360 մլրդ դրամից ավելի, իսկ, թե դրանից ավելի ինչքան կլինի՝ կախված է վերջին 2 ամսվա զարգացումներից։ Իհարկե՛, տարվա ընթացքում նախատեսված է, որ Կառավարության որոշումներով կարող են վերանայվել հարկային եկամուտները. դրանք հիմնականում ավելացվում են։ Ես չեմ կարող ասել, թե ինչ չափով ավելացումներ կլինեն, համենայնդեպս այս տարվա 9 ամսվա կտրվածքով դրանք կազմել են 10 մլրդ դրամից մի փոքր ավելի։

- Վարչապետը նշել էր, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է, միայն պատշաճ հարկային պարտավորությունները կատարելո՞վ է դրսեւորվում այդ վարքագիծը, թե՞ այլ գործոններ եւս կան։

- Կարծում եմ, հարկ վճարողների հարկերի ճիշտ հայտարարագրումը ամենաճիշտ ինդիկատորն է հարկային կարգապահության առումով գնահատական տալու համար։ Պետության հանդեպ հարկ վճարողները հարկերի հաշվարկման առումով որեւիցե այլ պարտականություններ չունեն։ Այո՛, հարկային կարգապահությունը բարձրացել է եւ ես կարծում եմ, որ դա դժվարին օրերին մեր ժողովրդի համախմբման դրսեւորումներից մեկն է։

- Ընդհանուր առմամբ՝ այս շրջանում ՀԴՄ կտրոնների տպագրման առումով ինչպիսի՞ վիճակ ունենք։

- Մենք ամփոփել ենք հոկտեմբեր ամսվա 20 օրվա ցուցանիշները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք իրացման ամբողջ փաստաթղթաշրջանառության շուրջ 10 տոկոսի նվազում ՀՀ-ում։ Բայց դա ես բացատրում եմ, ոչ թե հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնների չտրամադրմամբ, այլ մեր երկրում առկա իրավիճակով՝ կապված պարտադրված պատերազմի եւ կորոնավիրուսի հետ։

- Կնշե՞ք, թե այս պահին ընդհանուր առմամբ, որ ոլորտներն են հարկային վճարումների առումով ավելի ակտիվ եւ որ ոլորտներն են համեմատաբար ավելի վատ վիճակում գտնվում։

- Սկսած 2020 թվականի մարտ ամսից ավելի ծանր վիճակում գտնվող ոլորտներն են ՝ տուրիզմի, կացության կազմակերպումը, հանրային սնունդը, այնուհետեւ մանրածախ առեւտուրը՝ նաեւ տրանսպորտային գործունեությունը։ Այս դինամիկան պահպանվել է նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարկ վճարողների կատարած վճարումներին՝ տեղեկացնեմ, որ ՊԵԿ-ի կողմից հրապարակվել են 9 ամսվա կտրվածքով մեր երկրի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը թվային արտահայտությամբ։

- Սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 15.6 հազարով ավելի աշխատատեղ է ավելացել։ Կորոնավիրուս, սեպտեմբերի վերջին նաեւ պատերազմ, ինչպե՞ս է ստացվում, որ ճգնաժամային համարվող իրավիճակում այսպիսի արդյունք է գրանցվում։

- Դա հարկային կարգապահության դրսեւորման ձեւերից մեկն է կամ ապացույցը։ Ճիշտ է սեպտեմբեր ամիսը ամբողջությամբ ընդգրկված չէ ռազմական դրության հայտարարման ժամանակահատվածում՝ սեպտեմբերի վերջին օրերին է դա եղել, բայց թույլ տվեք փոքր ինչ ձեզ ուղղել. եկամուտ ապահոված աշխատատեղերի ցուցանիշը ոչ թե ավելի է նախորդ տարվա նույն ամսվանից, այլ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Եկամուտ ապահոված աշխատատեղերը սեպտեմբեր ամսին կազմել է 632 հազար, այսպիսի ցուցանիշ մենք երբեք չենք ունեցել։

- Ինչո՞վ է պայմանավորված, որ այդպիսի ցուցանիշ ունենում ենք հենց այս իրավիճակում։ Արդյո՞ք հարկ վճարողները որոշել են ամբողջությամբ դուրս գալ ստվերից։

- Ես վստահ եմ, որ օր օրի վրա փոխվում է մեր հարկ վճարողների մտածելակերպը, իրենց՝ պետության համար, որպես կարեւորագույն սուբյեկտ հանդիսանալու առումով։ Ըստ էության, ՊԵԿ-ի կողմից իրականացված վարչարարությունն էլ է դրան օժանդակում։ Մեր հարկ վճարողները՝ վարձու աշխատողների հայտարարագրման եւ նրանց վճարվելիք գումարների առումով գնում են դեպի մաքրման։ Իհարկե՛, ես չեմ կարող հստակ ասել, թե սրանցից ինչքանն է տնտեսական աճի եւ պետության կողմից աշխատատեղերի արդյունքում եւ ինչքանն է ստվերից դուրսբերման արդյունքում, բայց վստահ եմ, որ շատ ավելի մեծ է ստվերից դուրս եկած գալու հարկ վճարողների կամավոր ցանկությունը։

- Իսկ կոնկրետ բիզնեսների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացե՞լ է։

- Մենք հոկտեմբեր ամսվա վերլուծություն չենք արել, քանի որ այն դեռեւս չի ավարտվել։ Վերջին տվյալները սեպտեմբերինն է, այն դրական միտում է ունեցել։ Ճիշտ է՝ այն դրական դինամիկան, ինչ եղել է նախորդ տարի՝ չի պահպանվել, քանի որ կորոնավիրուսը ունեցել է իր ազդեցությունը, բայց ամեն դեպքում տնտեսությունն առողջ է եղել եւ ունեցել է աճման միտումներ։

- Հաշվի առնելով, որ այս շրջանում պետությունը ֆինանսների կարիք ունի, արդյո՞ք ՊԵԿ-ը տնտեսվարողներին դիմել է նախապես հարկեր վճարելու խնդրանքով կամ հակառակ կողմից արդյո՞ք նման մեծ պատրաստակամություն կա։

- Բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են մեզ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը ժամանակից շուտ իրենց հարկերը վճարելու հարցում։ Սա եւս հարկային կարգապահության դրսեւորումներից մեկն է։ Բայց հարկային օրենսդրությամբ նախատեսված է, որ հարկերը ժամկետից շուտ չեն կարող վճարվել։ Այսինքն, եթե հարկ վճարողները պատրաստակամ են հարկերը շուտ վճարելուն, պետք է նաեւ պատրաստակամ լինեն այդ հաշվարկները հնարավորինս շուտ ներկայացնելուն։ Իսկ դա այս ամսվա մեջ տեսանելի է եղել։

- Ռազմական դրության ժամանակ ներմուծվող եւ պետությանը տրամադրվող օժանդակությունների համար հարկային արտոնություններ սահմանվեցին։ Այս որոշումից հետո որքանո՞վ են ակտիվացել նվիրաբերման նպատակով ներմուծումները։ Եվ մինչ որոշումը այդ նպատակով ներմուծված անձանց վճարած հարկերը արդյո՞ք վերադարձվել կամ վերադարձվում են։

- Քանի որ օրենքը նոր է ընդունվել եւ կիրառելի է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ միանշանակ վերադարձվելու է։ Օրենքի ընդունմամբ ակտիվության ավելացումը թվային առումով չեմ կարող գնահատել։ Դրա վիճակագրությունը հետո կներկայացնենք, բայց չեմ կարծում, թե դա զգալի ազդեցություն կունենա։ Այն աջակցությունը, որ տրամադրվում է ՀՀ-ին դրսից հիմնականում մեր բարեկամները, սփյուռքահայերն են տալիս, որոնք չեն նայում՝ կա հարկային արտոնություն, որ օգնություն տրամադրեն, թե՝ չկա։ Պետության կողմից արդեն իսկ ընդունված օրենքը լծակ է, որպեսզի աջակցությունը հնարավորինս լինի թիրախային եւ շոշափելի։ Այսինքն՝ որեւիցե խնդիր, որեւիցե լրացուցիչ ծախս չունենան այն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնություն ցուցաբերել ՀՀ-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3031 դիտում

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ