Երևան
12 °C
Մեկը գործում է, մյուսը կարում է, թուղթ կամ սնունդ հավաքում․ ամեն մեկը կախված տարիքից ու նախասիրությունից գործ կգտնի, կարեւորը՝ նպատակը մեկն է՝ օգնել սահմանում կանգնած զինվորին։ Այսպես արդեն մեկ ամիս է՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բանուկ հատվածում՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության այդ տարածքի մասնաճյուղում, գործը չի կանգնում։
Այստեղ պատերազմի մասին լսել են ու սկսել տարբեր նախաձեռնություններ իրականացնել, դրանք բոլորն այսօր էլ զուգահեռ արվում են։
Սկզբում կազմակերպության աշխատակիցների, սաների ձեռագործ աշխատանքներն են վաճառել ու գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Այնուհետեւ սկսել են քողարկիչ ցանցեր գործել։ Հայտարարություն են տարածել, որին արձագանքել են շատերը՝ զինվորների ծնողներ, աշակերտներ եւ այլն։
«Պատահական անցորդները, խանութների, բանկերի աշխատակիցները հենց մի փոքր ժամանակ են ունենում կամ ընդմիջման ժամ է, միանում են մեզ կամ խնդրում այդ կտորները, որ տանը կտրտեն։ Աշակերտները գործելու ամբողջ ընթացքում հայրենասիրական երգեր են երգում, հուզվում են, աղոթում։ Փորձում են իրենց հոգու խորքում ունեցած դրականը միահյուսել ցանցը գործելու աշխատանքին։ Ավելի քան վստահ եմ, որ դա լոկ քողարկիչ ցանց չէ, մեծ էներգետիկ դաշտ կա այնտեղ»,- նշեց ՀԿ-ի այդ մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, որը մեզ հետ խոսելիս հետեւում էր ժրաջան աշխատող աշակերտներին։

Ինչպես ներկայացրեց տնօրենը, կենտրոնում պարապ չեն մնացել նաեւ տատիկները, հատկապես նրանք, որ սահմանին թոռ ունեն․ գուլպաներ, ժակետներ են գործել։ Գործած գուլպաների թիվը 100-ից անցել է։ Նրանց եւս միացողներ շատ են եղել, ովքեր գործից գլուխ են հանում։ Սկզբում թել չի եղել, օգտագործած բրդյա հագուստ են քանդել։ Հետագայում իրենց թելեր են տրամադրել։ Այժմ նաեւ թուղթ են հավաքում։ Կուտակվածը դեռ շատ չէ, սակայն երբ բավական հավաքվի, գումարն ուղարկելու են հիմնադրամին, կամ էլ թել գնեն, շարունակեն գործել։

Մակուլատուրայի արկղը դրել են այնտեղ ու չեն էլ տեսնում՝ ովքեր են թուղթ հանձնում։ Այդ մարդիկ էլ չեն զգուշացնում, բարձրաձայնում, սուս ու փուս դնում, հեռանում են։ Եթե կենտրոնից նկատում շնորհակալություն են հայտնում, թուղթ հանձնողները զարմանում են՝ նշելով, թե այդ ամենը անում են հանուն զինվորի, էլ ի՞նչ շնորհակալություն։
Այս կենտրոնում այժմ մեծ թափով ներքնակներ են կարում, որ ուղարկեն զորամասեր։ Կողքից շատ են աջակցում դպրոցները, ոչ միայն հանրակրթական այլեւ՝ երաժշտական։
Առաջին օրը 40 ներքնակ են կարողացել կարել, մյուսը օրը թիվը շատացրել։ Անտոնյանի խոսքով՝ եթե հումքը բավարարի, շատ ավելի կկարեն։ Այդ պատճառով հավաքագրում են օգտագործված բրդյա եւ բամբակյա նյութեր, ներքնակներ, վերմակներ, տեղում դրանցից ներքնակ կարում։ Օգնել ցանկացողներն էլ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին են գրում, աշխատանքներին միանում նաեւ այլ բնակավայրերից։
Կարել, գործելուց բացի այստեղ սնունդ, հիգիենայի պարագաներ ու ծխախոտ են հավաքում, ուղարկում զորամասեր։ Ի դեպ, այս մի նախաձեռնությանը առաջիններից տարիքով փոքր Վարուժանն է արձագանքել, տատիկի ու մայրիկի պատրաստած համեղ բարիքները՝ չուչխել, չիր, մոռի մուրաբա, դրանց հետ միասին նաեւ պնդուկ, պոպոք, սուրճ բերել։ Վարուժանը տեղում է իր պայմանն է դրել, որ բացի ուղարկելուց, ուտելիքի մի մասն էլ պետք է վաճառվի ու գումարը փոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Պայմանը կատարել են։

Կենտրոնում աշխատում են մինչ գիշեր, դեռ գիշերն էլ աշակերտները խնդրում են աշխատակիցներին՝ տուն չգնալ, մի քիչ էլ գործ անել։ Տնօրեն Անտոնյանի խոսքով՝ ասում են, եթե սահմանին կանգնած զինվորն անքուն, օրնիբուն պաշտպանում է մեր խաղաղությունը, մենք էլ պիտի չհանգստանալով անենք այդ գործը։
Ընթացքում էլ կամավորների շարքերը ոչ թե նոսրանում, այլ խտանում են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT