Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ընդամենը «պտիչկա դնելու» համար է՝ ակնհայտ դարձավ այն պահից, երբ Ալիեւը հայտարարեց, թե իրենք պահանջելու են հայկական զորքերի անհապաղ դուրսբերում Լաչինից ու Քելբաջարից, եւ բանակցություններին մասնակցում են՝ ընդամենը ժամանակացույցը հստակեցնելու համար։ Սա, իհարկե, ոչ միայն անիմաստ է դարձնում բանակցությունները, այլեւ ցույց է տալիս, որ դրանց հիմքում ի սկզբանե կեղծիքն է։ Որովհետեւ Ալիեւի ասածը սա է՝ «տվեք Լաչինն ու Քելբաջարը, թե չէ ուժով կգրավեմ», բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ եթե կարողանար ուժով գրավել՝ կաներ առանց ավելորդ ձեւականությունների։

Նույնպիսի կեղծիք է նաեւ Ադրբեջանի՝ Արցախին «մեծահոգաբար» իր կազմում ինչ-որ ինքնավարություն տալու պարտավորությունը, եւ այս երկու կեղծիքների վրա էլ միջազգային հանրությունը թաքուն ծիծաղում է։ Թե ինչու թաքուն՝ հասկանալի է. միջազգային խաղի կանոններն են այդպիսին։ Իսկ բարձրաձայն ծիծաղելու իրավունքը միայն հայոց բանակին է տրված։ Մենք այդ իրավունքը վաստակել ենք մեր պատմական փորձով ու 35-օրյա հերոսական պատերազմով։

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսօրվա իրավիճակը համեմատել է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում տիրող իրավիճակի հետ ու ակնարկել, որ Էրդողանն այսօրվա Հիտլերն է, Եվրոպան էլ առայժմ կարծես չի ուզում նկատել դա՝ հույս ունենալով, որ Արցախով նրա ախորժակը կփակվի, բայց մենք մտադիր չենք զիջել մեր բաժին «Չեխոսլովակիան»։ Տեղ կհասնի այս ուղերձը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց 1938 թվականի իրավիճակի հետ նմանություններն իսկապես շատ են։ Այլ հարց է, որ այն ժամանակ Եվրոպան ոչ թե չէր նկատում ֆաշիստական Գերմանիայի ագրեսիվ նկրտումները, այլ հույս ուներ այդ ագրեսիան ուղղորդել դեպի արեւելք՝ դեպի Խորհրդային Միություն, ու դրանով իսկ չեզոքացնել «բոլշեւիկյան վտանգը», իսկ Խորհրդային Միությունն իր հերթին հույս ուներ գերմանական ագրեսիան ուղղել դեպի արեւմուտք, ու որոշ ժամանակ նույնիսկ համագործակցում էր Գերմանիայի հետ։ Արդյունքը եղավ այն, որ բոլորի լուռ համաձայնությամբ հզորացած Գերմանիան հարձակվեց եւ՛ դեպի արեւմուտք, եւ՛ դեպի արեւելք։ Վերջում, իհարկե, ջախջախվեց, բայց հասցրեց հիմնովին ավերել Եվրոպան։

Նման է, չէ՞, այսօրվա իրավիճակին։ Արեւմուտքը կարծես դեմ չէ, որ Թուրքիան ծավալվի դեպի արեւելք ու Ադրբեջանով ահաբեկչական սպառնալիք դառնա Ռուսաստանի համար, ՌԴ-ն իր հերթին (համենայն դեպս՝ մինչեւ վերջերս) Մերձավոր Արեւելքում ժամանակ առ ժամանակ համագործակցում էր Թուրքիայի հետ եւ դեմ չէր այդ երկրի միջոցով բարելավել իր դիրքերը Եվրոպայի հետ հարաբերություններում... Բայց «բոսֆորյան ֆյուրերը» շուտ բացեց խաղաքարտերը՝ հարձակում սկսելով եւ՛ արեւելքում, եւ՛ իր հովանավորյալ վարձկան-ահաբեկիչների միջոցով՝ Եվրոպայում։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ պետք է ակնկալել միջազգային հանրության շուտափույթ աջակցությունը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս ագրեսիայի դեմ մեր պատերազմում։ Հազիվ թե։ Արտաքին աշխարհը երեւի դեռ հույս ունի, թե Էրդողանն այնուամենայնիվ վերջնականապես դուրս չի եկել վերահսկողությունից, ու կփորձի Թուրքիայի վրա ազդել ավանդական եղանակներով՝ կոշտ հայտարարություններ, պատժամիջոցների սպառնալիքներ եւ այլն։ Իսկ մենք, համենայն դեպս՝ առայժմ, պիտի ապավինենք բացառապես մեր հերոսական բանակին ու համազգային համախմբվածությանը։ Ընդ որում՝ մեր բանակը բառիս բուն իմաստով հրաշքներ է ցույց տալիս։ Կասեցրել է թշնամու ծրագրերը, ջախջախել է հարվածային բռունցքները ու հիմա մեծ բեկման նախապատրաստական փուլում է։ Բեկում, որի արդյունքում մեր կողքին կկանգնեն ոչ թե փրկիչներ, այլ դաշնակիցներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23840 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ