Երևան
12 °C
Նոյեմբերի 2-ին «Նոա» - «Ալաշկերտ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը:
Հանդիպման 24-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակի մատույցներում: Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթաղչյանը սկզբում տուգանային հարված նշանակեց, սակայն, խորհրդակցելով եզրային մրցավարի հետ, փոխեց որոշումը և ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Կրկնապատկերի ժամանակ երևաց, որ իրականում կանոնների խախտումը տուգանային հրապարակից դուրս էր տեղի ունեցել, և մրցավարը, 11 մետրանոց նշանակելով, սխալ թույլ տվեց: Իսկ գնդակին մոտեցավ «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդար Գլիշիչը և դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
Խփած գոլից հետո «Ալաշկերտը» չթուլացրեց տեմպը, և առաջին կեսում ևս մեկ 11 մետրանոցի իրավունք կարող էր վաստակել, սակայն այս անգամ Ղալթաղչյանը կանոնների խախտում չտեսավ, երբ «Նոայի» ֆուտբոլիստի ձեռքով խաղաց տուգանային հրապարակում: Այնուամենայնիվ, առաջին կեսի մրցավարի ավելացրած ժամանակում «Ալաշկերտը» կարողացավ երկրորդ գոլը խփել: Գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Դավիթ Դավիդյանը:
Երկրորդ կեսում՝ 57-րդ րոպեին, 11 մետրանոցի իրավունք ստացան արդեն «Նոայի» ֆուտբոլիստները. Իգոր Գոնչարը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում: Սակայն Յուրի Գարեգինյանի հարվածը հետ մղեց «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: 72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց հյուրերի հարձակվող Գրիգոր Աղեկյանը: Քանակական առավելություն ստացավ «Նոան» միայն 86-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ալեշանդրե Օլիվեյրան: Դաշտի տերերն ավելին անել չկարողացան. «Ալաշկերտը» հաղթեց 2-1 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ Եղիշե Մելիքյանի թիմը վաստակեց 12 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Նոան» 10 միավորով 4-րդ տեղում է:
11-րդ տուրի շրջանակներում նոյեմբերի 3-ին և 4-ին ևս 3 հանդիպում տեղի կունենա: «Գանձասար-Կապանը» կհանդիպի «Արարատ-Արմենիային», «Արարատը» կհյուրընկալի «Շիրակին», իսկ «Վանը» Չարենցավանում կընդունի «Լոռիին»:
Այս տուրի ևս մեկ հանդիպում հետաձգվել է: «Ուրարտուն» պետք է ընդուներ «Փյունիկին», սակայն վերջինիս կազմում կորոնավիրուսի հաստատված մի քանի դեպք կա:
Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները: Ընդ որում, այդ ֆուտբոլիստներից 3-ը՝ Ասլանյանը, Առաքելյանն ու Ազիզյանը մասնակցել էին շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի առաջնության 10-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT