Երևան
12 °C
Արցախում վերջին օրերին գտնվող BBC- ի ռուսական ծառայության թիմն այցելել է Լաչին քաղաք, որտեղով անցնում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ճանապարհը:
BBC-ի հոդվածում նշվում է, որ մարտեր են ընթանում ոչ միայն Շուշի բերդաքաղաքի մոտ, այլեւ Լաչինում:
«Լաչինը 1990-ականների սկզբի պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից գրավված ադրբեջանական 7 շրջաններից մեկի վարչական կենտրոնն է: Նրա կողքին կատաղի մարտերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը շարունակ: Քաղաքը, որը հայերն անվանում են Բերձոր, գտնվում է Հայաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա:
Ճանապարհին կեսին, դեպի Գորիս տանող հատվածի բլրի վրա կա ռազմական ճամբար, որի վրանի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի տարածքում եւ ասել, որ դա արտառոց չէ. Փաշինյանը երկրի ներսում նրանց տեղաշարժը բացատրել էր Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական իրադարձություններով»,-նշվում է հոդվածում:
Հեղինակը գրում է, որ Հայաստանն ու Լաչինի շրջանը բաժանող կիրճի վրայով հրետանային կրակոցներն այնքան մոտ են լսվում, որ կարելի է տեղորոշել արկի թռիչքի ուղղությունը:
Լաչինում պայթյուններն ու կրակոցները լավ են լսվում: Տեղի բնակիչները հանգստացնում են այցելուներին՝ լրագրողներին: Այստեղ գրեթե բոլոր տղամարդիկ կամավորներ են ՝ սկսած ուսուցիչներից, մինչեւ քաղաքի քաղաքապետ:
BBC-ն զրուցել է Նարեկ Ալեքսանյանի հետ, որը Լաչինի վարչակազմի ղեկավարն է մեկ տարուց ավելի: Ռազմական գործողությունների սկզբից նա ներգրավված է եղել ոչ միայն վարչական գործերում, այլեւ պարբերաբար մեկնում է առաջնագիծ: Քանի որ ադրբեջանական ուժերը մոտեցել են Լաչինին, քաղաքապետը սկսել է կազմակերպել քաղաքի պաշտպանությունը: Թե քաղաքն ինչպես է պատրաստվում պաշտպանությանը, քաղաքապետը չի ասում. Նա միայն անընդհատ կրկնում է, որ ամեն ինչ կարգին է:
«Քանի որ թշնամուց ամեն բան կարելի է ակնկալել, եւ քանի որ քաղաքում շատ մարդիկ կան, ովքեր մասնակցել են առաջին ղարաբաղյան պատերազմին, մարդիկ սովոր են իրավիճակին, մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Առաջին անգամը չէ: Մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ պատերազմն անխուսափելի էր, մենք միշտ պատրաստ էինք», - ասել է Ալեքսանյանը:
«Նորմալը» Լաչինի ամենատարածված բառն է: Բոլոր հարցերն այն մասին, թե ինչպես են բնակիչները պատրաստվում եւ արձագանքում պատերազմին այսքան մոտիկից, բոլորը պատասխանում են՝ «նորմալ»:
Հեղինակը նշում է, որ Լաչինը գտնվում է բլրի վրա, այնտեղ գրեթե չկան նկուղներով շենքեր: Մի քանի շենքերից մեկը, որն ունի նկուղ, տեղական հիվանդանոցն է, որի մոտ սրտաբան-նյարդաբան Օֆելյա Սագայանը դիմավորում է լրագրողներին:
Կինը տեղափոխվել է Դաղստանից 11 տարի առաջ ու այդ ժամանակից ի վեր բնակվել է Լաչինում, որը նա խնդրում է այդպես չկոչել, այլ անվանել Բերձոր հայկական անունով:
Օֆելիան պատմել է, որ քաղաքից գրեթե ոչ ոք չի հեռացել, բայց հիվանդներն ավելի քիչ են, ոչ ոք հիվանդություններով զբաղվելու, բուժվելու սիրտ չունի, գալիս են միայն սուր ցավերով: Սագայանը չի պատրաստվում լքել քաղաքը, թեեւ պատերազմը մոտ է:
Խոսակցության պահին լսվում է թռչող արկի ձայնը, բժշկուհին հարցնում է. «Լսու՞մ ես: Հեռվում ինչ-որ տեղ ինչ-որ բան է թռչում: Դե, թող թռչի»:
Բժշկուհին զրույցի ժամանակ հիշում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Հեյդար Ալիեւի հորն ու նրան անվանում արժանի մարդ, բայց Իլհամ Ալիեւի մասին նույնակարծիք չէ:
Հեղինակը նշում է, որ տարածքում զինված մարդիկ գրեթե չեն արձագանքում պայթյուններին ու կրակոցներին, առանց մեծ հետաքրքրության նայում են այն ուղղությամբ, որտեղից լսվում են հրետանային կրակոցները, դանդաղ խմում են սուրճը եւ ծխում:

Կամավորներից Արմեն Աղամյանը Կրասնոյարսկից ժամանել է սեպտեմբերին: Ռուսաստանում նա ունի կին, երեխաներ ու աշխատանք: Արմենը բեռնատարի վարորդ էր, բեռներ էր տեղափոխում դեպի Մագադանի շրջան ու Սախալին:
Տղամարդը պատմել է, որ այստեղ նույնպես ունի ընտանիք, որը պետք է պաշտպանել ՝ ծնողներ, եղբայրներ եւ քույրեր, որոնք ապրում են Ստեփանակերտում:
Բոլոր արկերը, որոնք հասնում են քաղաք եւ հարակից տարածքներ, հավաքված են տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության բակում:
Այստեղ, ինչպես ցուցահանդեսում, արկերի, ԱԹՍ-ների թեւերի, կիսով չափ կոտրված անօդաչուների բեկորներ ու մնացորդներ են, որոնք այստեղ են խոցվել օրեր առաջ: ԱԻՆ աշխատակիցը, որը լրագրողին է ներկայացրել արկերն ու մյուս բեկորները, չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ են խոցվել դրանք: Արկերի մեծ մասը դեռ մնում է անձեռնմխելի, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Սակրավորները ոչնչացնում են որոշ արկեր հեռավար պայթյուններով:
Լաչինում ընդհանուր առմամբ արգելվում է լուսանկարել ցանկացած շենք կամ նույնիսկ բնապատկեր: Մարդիկ վստահ են, որ թշնամին հարվածելու է որոշակի թիրախների, եթե իմանա դրանց գտնվելու վայրը:
Լաչինից որոշակի հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում կանայք գրեթե չկան, բոլորին ուղարկել են Հայաստան՝ անվտանգության նկատառումներով, տղամարդիկ էլ լրագրողին են ցույց տվել արկը, որը հենց նույն գիշերն է ընկել գյուղի վրա, բայց չի պայթել: Գյուղապետարանի շենքից ընդամենը 11 մետր հեռավորության վրա եւս մեկ արկ կա ընկած՝ հողի մեջ խրված:
Գյուղի ղեկավարը՝ լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը ղեկավարում է գյուղի 35 հոգանոց ինքնապաշտպանական ջոկատը: Նա պատմել է, որ վերջին 10 օրում ամեն գիշեր գյուղի տարածքում են հայտնում հետախուզական ԱԹՍ-ները, իսկ առավոտյան ու ցերեկը հարվածներն են սկսվում:
Ըստ համայնքի ղեկավարի, ադրբեջանական ռազմական տեխիկան տեղակայված է իրենցից 10-15 կմ հեռավորության վրա, ավելի մոտիկ գալ չեն կարող՝ լեռնային տեղանքի պատճառով, սակայն պարբերաբար Լաչինի ու կից գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբեր են ուղարկվում ամենագնացներով: ըստ նրա, նման խմբերը շատ են անտառային հատվածներում, գյուղից մոտ 8 կմ հեռավորությամբ ու նրանց կարելի է տեսնել հեռադիտակով:
Հոդվածի վերջում հեղինակը գրում է, որ Անդրանիկի սեղանին նուռ ու ռումբ է դրված (гранат и боевая граната), որոնցից մեկը խորհրդանշում է կյանքը, մյուսը՝ մահը, հայերն ընտրում են կյանքը:

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT