Երևան
12 °C
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիայի հետեւանքով վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ բնակավայրի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական գույքը։ Մասնավորապես վնասվել են տեղի հոսանքալարերը, կապուղիները, գերեզմանոցը, ինչպես նաեւ՝ մի շարք բնակելի տներ, մեքենաներ, անասնագոմեր, տուժել են նաեւ անասուններ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանը պատմեց, որ իրենց շրջանում հերթապահությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին, առաջին հրետակոծությունը հայկական սահմանին հենց այդ օրն է եղել․ «Մեր սահմանին հրետակոծությունը սկսվել է հոկտեմբերի 22-ից, ոչ գյուղի վրա, բայց այդ տարածքում, կողքերը, օրեր անց՝ արդեն ամսի 29-ից, հրետակոծել են հենց գյուղի մեջ, օգտագործել են տարբեր տեսակի զենքեր՝ «Սմերչ», «Գրադ», «Մինամյոտ»։ Պողոսյանի խոսքով՝ արդեն երեկ՝ նոյեմբերի 2-ին, նախորդ օրերի համեմատ ավելի ծանր հարվածներ են ստացել, որոնք եւս եղել են «Գրադ» կայանից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երեկվա հարվածների հետեւանքով նաեւ քաղաքացիական անձինք են տուժել․ նրանցից մեկը՝ 44-ամյա մի տղամարդ, սպանվել է իր մեքենայում, եւս երկու կին՝ վիրավորվել։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ագրեսիվ պատերազմ վարելու եւ զինված ընդհարումների ժամանակ քաղաքաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու հատկանիշներով։
Մեր զրույցում Բենյամին Պողոսյանն ասաց, որ մահացած տղամարդը Կապանի բնակիչ էր, ամուսնացած, ունի 3 երեխա։ Երկու վիրավորները մոտ 35-40 տարեկան կանայք են, վիրավորվել են իրենց տան տարածքում․ «Ծանր չեն, ոչինչ, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Պողոսյանը։ Քաղաքացիական անձանց շրջանում այլ վիրավորներ չկան, սակայն, ցավոք, տուժած եւ զոհված զինվորականներ, կամավորներ Սյունիքը եւս ունի։
Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած գործողությունների հետեւանքով նաեւ մարզի հարակից անտառներն են հրդեհվում։ Ըստ Պողոսյանի՝ հրդեհները մարելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, երբ դրանց հնարավորությունը լինում է։
Չնայած նյութական եւ մարդկային կորուստներին՝ վարչական ղեկավարի խոսքով՝ Սյունիքում եւ հատկապես Դավիթ Բեկում հաղթական տրամադրություն է․ մարդիկ պատրաստվել էին նման զարգացմանը ավելի վաղ, քան այն սկսվեց․ «Արծրուն Հովհաննիսյանը ոնց էր ասում՝ կայուն լարված է․ պատսպարվում են, բայց չգիտեն՝ որ ժամին կխփեն, երբ, ոնց, ինչքան էլ պատսպարվեն, միշտ մի բան լինում է, բայց, մեկ է, հաղթելու ենք»։
Երեկվա դեպքերից հետո այս պահին Դավիթ Բեկում համեմատաբար խաղաղ է, ինչպես Բենիամին Պողոսյանը նշեց՝ կայուն լարված։





Լուսանկարները ՀԺ-ին է տրամադրել Բենյամին Պողոսյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ․ սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լո՞ւրջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
DAF բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT