Երևան
12 °C
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ են: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում են պետության ղեկավարի պաշտոնի համար:
ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններում կընտրվեն նաեւ 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է առավոտյան ժամը 07-ին:
Հետաքրքրական է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնում կրկին հայտնված առաջին նախագահը: Նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն էլ, հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ամերիկայի ամենատարեց առաջնորդը:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը վստահորեն առաջ է գնում ընտրություններին, գիշերը նա անցկացնելու է Սպիտակ տանը եւ այնտեղ էլ սպասելու է արդյուքների հաշվարկին: Իր նախընտրական քարոզարշավը Թրամփն ավարտել է Միչիգանի Գրանդ Ռեփիդսում, ճւշտ նույն տեղում, որտեղ ավարտվեց նրա 2016-ի շրջագայությունը:
Բայդենը համընդհանուր ընտրությունների օրը այցելել է իր ծննդավայր Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաք: Բայդենի ելույթը համակիրների առջեւ հեռարձակել է CNN- ը:
«Ես մասնակցում եմ ընտրություններին` Սպիտակ տուն վերադարձնելու համար պատիվ եւ արժանապատվության հասկացությունները »,-ասել է դեմոկրատ թեկնածուն` շեշտելով, որ մտադիր է պայքարել ԱՄՆ միջին խավի իրավունքների համար:
Թեկնածուներից յուրաքանչյուրը մինչ ընտրություններն ընտրողներին վստահեցրել է, որ հենց ինքն է նա, ով ի վիճակի է լավագույնս հաղթահարել վտանգավոր վարակի բռնկման հետեւանքներն ԱՄՆ-ում: Թրամփը պնդում էր, որ եթե նա հաղթի, տնտեսությունը «հրթիռի պես վեր կսլանա» 2021 թվականին: Բայդենը խոստացել է 2 տրիլիոն դոլար ծախսել ենթակառուցվածքների, էկոլոգիայի, կրթության եւ փոքր բիզնեսի վրա:
Բայդենը կոչ է արել ամերիկացիներին քվեարկել «Ամերիկայի համար նոր եկող օրվա» օգտին:
Դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն ամերիկացիներին ուղղված կոչով հանդես կգա, որի ընթացքում նա կհայտարարի ընտրություններում իր հաղթանակի մասին, եթե, ըստ ԶԼՄ-ների, ընտրական կոլեգիայից ստանա անհրաժեշտ 270 ձայնը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Axios տեղեկատվական պորտալը ՝ վկայակոչելով նախկին փոխնախագահի նախընտրական շտաբի իր աղբյուրները:
Նախընտրական քարոզարշավի վերջին մեկուկես տարվա ընթացքում նախագահի թեկնածուները պայքարում էին անձնական հարձակումներով, միմյանց վրա ցեխ շպրտելով ու վիրավորանքներով: 74-ամյա Թրամփը մեղադրեց իր հակառակորդին կոռուպցիայի մեջ եւ անվանեց նրան «քնկոտ Ջո», «խելագար ծերուկ», իսկ Բայդենը, որը նոյեմբերի 20-ին կդառնա 78 տարեկան, ասաց, որ Թրամփը «վատթարագույն առաջնորդն» է երկրի համար, որ երբեւէ ունեցել է ԱՄՆ-ը, բացի այդ, ըստ Բայդենի, Թրամփը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը:
Այս տարվա նախագահական ընտրություններն ընթանում են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: Ենթադրվում է, որ արդյունքների հաշվարկը կարող է ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ տեւել: Այդպիսի մի օրինակ էլ եղել է 2000 թվականին: Այդ նախագահական ընտրություններում հաղթողին որոշելու համար Ֆլորիդայում մի ամբողջ ամսվա ընթացքում վերահաշվարկվեց մի քանի հարյուր հազար քվեաթերթիկ, հանրապետական Ջորջ Բուշը հավաքել էր միայն 537 ձայնով ավելի, քան դեմոկրատ Ալ Գորը: Այս գործընթացն ուղեկցվեց դատական գործընթացներով: Ի վերջո հաղթող դարձավ Բուշ կրտսերը:
Նոյեմբերի 4-ի գիշերը, ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունների քվեարկության ավարտին, Սպիտակ տան ընդունելությունը կմասնակցի 250, այլ ոչ թե 400 մարդ, ինչպես նախկինում էր նախատեսված: Այս մասին հայտնում է CNN- ը: Հյուրերից յուրաքանչյուրը ստիպված կլինի էքսպրես թեստ անցնել կորոնավիրուսի հայտնաբերման համար, Սպիտակ տան մուտքի մոտ: Թեստի բացասական արդյունք ցույց տալու դեպքում, միջոցառման մասնակցին կտրվի հատուկ ապարանջան: CNN- ը չի հստակեցնում պատճառները, թե ինչու է որոշվել կրճատել հյուրերի թիվը:
Ընտրությունների նախօրյակին ուժեղացվել է Սպիտակ տան անվտանգությունը: Հաստ մետաղյա ցանկապատ է տեղադրվել, որը նախատեսվում է հեռացնել նոյեմբերի 8-ին:
«Գաղտնի ծառայության խնդրանքով, նախագահական ընտրությունների անվտանգության բացառիկ պահանջների եւ հնարավոր բռնի առճակատումները արագորեն ճնշելու անհրաժեշտությամբ պայմանավորված, տարածքի ռեսուրսները պաշտպանելու եւ Սպիտակ տան համալիրի մոտակայքում հասարակական անվտանգությունը պահպանելու համար, ժամանակավորապես սահմանափակվել է մուտքը որոշակի տարածքներ՝ ներառյալՍպիտակ տան հարեւանությամբ այգում, - ասված է երկրի ազգային պարկերի ծառայության տարածված հաղորդագրության մեջ, որը ՆԳՆ մաս է կազմում:
Սպիտակ տունը լրացուցիչ պարսպապատվել է նոյեմբերի 2-ին երեկոյից, երբ բանվորները սկսել են ամրություններ կառուցել ամերիկյան առաջնորդի նստավայրի եւ հարակից տարածքների մոտ: Անվտանգության պարագծում ներառվել են նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը, Լաֆայետի հրապարակը եւ Էլիպսի պուրակը:
Ըստ նախնական տեղեկատվության, ավելի քան 100 միլիոն մարդ վաղաժամկետ է քվեարկել ԱՄՆ համընդհանուր ընտրություններում: USA Today թերթի փոխանցմամբ, դա 2016-ի նախագահական ընտրություններին տրված ձայների ընդհանուր թվի 70% -ից ավելին է արդեն կազմում: Կանխատեսվել է, որ այս ընտրություններին կարող է ռեկորդային մասնակցություն ապահովվել Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ ընտրությունների նախագծի համաձայն, այս տարի երկրում գրանցված է 239,2 միլիոն ընտրող:
ԱՄՆ-ի տարածքում ընտրատեղամասերի մեծ մասը փակվելու է տեղական ժամանակով 19:00-ին, որոշ նահանգներում՝ մեկ ժամ անց եւ միայն Նյու-Յորքում՝ 21:00-ին (ՀՀ ժամանակով՝ լուսադեմին):Որոշ նահանգների տեղամասերում առաջին արդյունքները հայտնի կլինեն Հայաստանի ժամանակով գիշերը 02:00-ից հետո:
Օրինակ, ակնկալվում է, որ Ֆլորիդայի ընտրատարածքների մեծ մասը հայտնելու են քվեարկության նախնական արդյունքները «բավականին արագ, հնարավոր է` մոտավորապես 19: 00-ին (ԱՄՆ-ի ժամանակով)»: Այս նահանգում հաղթողը կստանա 29 ընտրական ձայն:
Կես ժամ անց էլ ընտրատեղամասերը փակվում են եւս երկու կարեւոր նահանգներում ՝ Հյուսիսային Կարոլինայում (15 ընտրական ձայն) եւ Օհայոյում (18 ընտրական ձայն): Ըստ Election Central- ի, ակնկալվում է, որ այս նահանգները նախնական արդյունքների մասին կհայտնեն նոյեմբերի 3-4-ի գիշերը: Ժամը 20: 00-ին (ՀՀ ժամանակով՝ 03: 00-ին) ընտրատեղամասերը կփակվեն մեկ այլ կարեւոր նահանգում`Փենսիլվանիայում (20 ընտրական ձայն), սակայն, ըստ Election Central- ի, դժվար թե քվեարկության արդյունքները մեկ գիշերում հայտնի լինեն այս նահանգում, ինչպես նաեւ Միչիգանում (16 ընտրական ձայն):
Ժամը 21: 00-ին (ՀՀ ժամանակով 03: 00-ին) քվեարկությունը կավարտվի Արիզոնա նահանգում (11 ընտրական ձայն), որը նույնպես համարվում է առանցքային: Սակայն, ինչպես հիշեցնում է Election Central- ը, այս նահանգում գործող օրենքի համաձայն, նախնական արդյունքները կարող են հրապարակվել ընտրատեղամասերի փակվելուց առնվազն մեկ ժամ անց:
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին ձայները հաշվվում են ոչ թե ըստ ամբողջ երկրի, այլ առանձին նահանգների: Մասնագետները նշում են, որ փոստային քվեարկության եւ առանձին նահանգների քվեարկության արդյունքների հաշվարկը կարող է ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ տեւել:
Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT