Վճռաբեկ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիին եւ Ասլան Ավետիսյանին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ դատախազության բողոքը, բեկանել նրա մեղադրական դատավճիռը եւ կայացրել արդարացման դատական ակտ։

Մեկ այլ որոշմամբ էլ, որ կայացվել է դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, բեկանել նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Ասլան Ավետիսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը՝ հռչակելով նրա անմեղությունը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։

Հասարակական գործիչ Վարտգեզ Գասպարին դատապարտվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով խուլիգանության համար, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը՝ ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգության ժամանակ իշխանության ներկայացուցչին չենթարկվելու համար։ Առաջադրված մեղադրանքում նրանք իրենց մեղավոր չէին ճանաչել։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիս ամսին բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ Վճռաբեկ դատարանն արդարացրել էր նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին եւ Սամվել Հարությունյանին։ Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը մասնակի էր բավարարել  բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Օրինական ուժի մեջ մտած այդ դատավճիռների դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել նոր հանգամանքի եւ արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3600 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը