Երևան
12 °C
ԱՄՆ-ում շարունակում են ամփոփել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Իրավիճակը բավական թեժ է ու լարված: Թեկնածուներից յուրաքանչյուրն անվերապահորեն հավատացած է իր հաղթանակի մեջ, ամփոփվող թվերը շարունակ տատանվում են՝ կանգ առնելով սկզբում Թրամփի, այնուհետ՝ Բայդենի օգտին:
Վերջին տվյալներով (23:45) առայժմ առաջատար է համարվում դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ Բայդենը: Նա առաջատար է՝ ընտրողների եւ ընտրիչների՝ մինչ այժմ հաշվարկված ձայներով: Ըստ արդեն իսկ հաշվարկված ձայների, որոնք չեն արտացոլում բոլոր նահանգների պատկերը, Բայդենի օգտին քվեարկել են 70.287.639 ամերիկացիներ: Սա արդեն իսկ բացարձակ ռեկորդ է ԱՄՆ պատմության ընթացքում: CNBC հեռուստաալիքը հայտնում է, որ նախկին ամենաբարձր արդյունքն ապահովել էր Բարաք Օբաման, ում նախագահության օրոք էլ հենց Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը. 2008 թվականին Օբաման 69,498,516 ձայն էր ստացել ընտրություններում: Թրամփը նախնական հաշվարկով ստացել է ընտրողների 67.478. 856 ձայները:
Ընտրիչների ձայների հաշվարկով, ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ստացել է 214, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 238 ձայն: Հաղթանակի հասնելու համար պետք է առնվազն 270 ընտրիչների ձայն ստանալ: Դեռեւս հաշվարկված չեն մի շարք խոշոր նահանգների ձայներ: Դրանց մի մասը «տատանվող» նահանգներ են, ինչը նշանակում է՝ այնտեղ կանխատեսելի չէ, թե ով կարող է ընտրվել:
Դեռ հաշվարկի կեսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հաղթել են: Նա այդ մասին հայտնեց նաեւ իր ելույթում, որը հեռարձակվեց բոլոր ամերիկյան հեռուստաալիքներում: Թրամփը ոչ միայն հայտարարեց իր հաղթանակի մասին, այլեւ վստահաբար պնդեց Բայդենի ու դեմոկրատների կողմից կեղծիքների, խարդախությունների մասին: Ավելի ուշ, շարունակելով թեման, Թրամփը հայտարարեց, որ դիմելու են դատարան՝ որոշ նահանգներում ձայների վերահաշվարկի պահանջով:
«Սա ամոթ է մեր երկրի համար (նկատի ունի ենթադրյալ կեղծիքը): Մենք պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում: Ճիշտն ասած, մենք իսկապես հաղթել ենք այս ընտրություններում: Այսպիսով, մեր (հանրապետականների) նպատակը այժմ երաշխավորելն է ընտրությունների արդյունքների ամբողջականությունը՝ հանուն այս երկրի բարօրության: Սա շատ կարեւոր պահ է: Մեր երկրի դեմ խոշոր խարդախություն կա կազմակերպված», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Բայդենի ստացած մեծ թվով ձայները:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ընտրություններում ձայների հաշվարկն իրականում արհեստականորեն դադարեցվել է ՝ իր հաղթանակի ճանաչումը կանխելու համար: «Հանկարծ ամեն ինչ պարզապես կանգ առավ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Բայդենը գիտակցել է, որ չի կարող հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, եւ որոշել է գործել դատավարության մեթոդով:
Ի պատասխան, Բայդենն ու վերջինիս շտաբը հայտարարեցին, թե պատրաստ են ցանկացած տիպի դատական հայցի՝ ընդհուպ մինչեւ գերագույն դատարան, քանի որ վստահ են Բայդենի հաղթանակի վրա: Նաեւ հավելեցին, թե իրենք էլ հնարավոր են համարում դատարան դիմելը, քանի որ որոշ ընտրատարածքներում արդյունքների հաշվարկի ու քվեարկության հետ կապված կասկածներ ունեն:
Թրամփը խարդախություններ ասելով նկատի ունի իր բացասական վերաբերմունքը փոստային քվեարկության մասին. այն առաջարկել էին դեմոկրատները եւ պնդում էին դրա անհրաժեշտությունը: Փոստային քվեարկություն իսկապես եղավ, ի դեպ՝ գրանցելով եւս մեկ ռեկորդ՝ մասնակցության չափազանց բարձր ցուցանիշ, սակայն Թրամփը մնաց նույն կարծիքին, որ այդպիսով կարող էին լցոնումներ կազմակերպվել. «Հայտնի չէ, թե ով քանի ծրար է ուղարկել»,-նշել էր նա: Փոստային քվեարկությամբ, ընդհանուր առմամբ շուրջ 100 միլիոն մարդ էր քվեարկել:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, երբ հայտնի կդառնան տատանվող նահանգների արդյունքները, բոլորը իրենց հարց են տալու, թե այս ի՞նչ պատահեց:
ԱՄՆ-ի ժամանակով կեսգիշերն անց, Հայաստանի ժամանակով՝ կեսօրից հետո, Fox News-ը հայտարարեց, թե Թրամփն առաջատարն է,այդ մասին հայտարարեց նաեւ ինքը Թրամփը՝ ընտրությունները համարելով ֆենոմենալ, քվեարկության մասնակցությունը՝ ռեկորդային, սակայն պատկերը փոխվեց կարճ ժամանակում:
Առանցքային նշանակություն ունեցող Վիսկոնսին նահանգում Թրամփի ու Բայդենի հավաքած ձայներն ընդամենը 1 տոկոսի տարբերություն ունեն: Այստեղ, հնարավոր է, ընտրությունների վերահաշվարկ իրականացվի: Սոցհարցումներն ավելի վաղ Վիսկոնսինում կանխորոշել էին Բայդենի հաղթանակը: Թրամփն այդ հարցումները որպես քաղաքացիների վրա ճնշումներ էր որակել, իսկ վերջինիս շտաբը կասկածի տակ էր առել արդյունքների ամփոփիչ թվերը:
CNN հեռուստաալիքի կայքում, որտեղ ամփոփում են արդյունքների հաշվարկն ու կանխատեսումները, ասվում է, որ Վիսկոնսինում քվեաթերթիկների 99 տոկոս ի հաշվարկով, Բայդենն այս նահանգում ստացել է 49,4 տոկոս, Թրամփը՝ 48,8 տոկոս: Ձայների 1 տոկոսի տարբերությունը, ըստ ամերիկյան օրենքի, թույլ է տալիս թելնածուին անմիջապես վերահաշվարկ պահանջել:
Թրամփը տարօրինակ է համարել Բայդենի հաղթանակը այն նահանգներում, որտեղ ավելի վաղ կանխատեսվում էր իր հաղթանակը: Բայդենը, բացի Վիսկոնսինից, առաջատար է նաեւ Միչիգանում ու Մինեսոտայում, որոնք Թրամփը «հանրապետական նահանգներ» էր համարում եւ համոզված էր, որ հաղթելու է:
Ընդհանուր առմամբ, թեկնածուներից մեկի հաղթանակի մասին խոսել առայժմ վաղ է, քանի որ կան նահանգներ, որտեղ ձայների հաշվարկը շարունակվում է, իսկ Հյուսիսային Կարոլինայում եւ Փենսիլվանիայում այդ գործընթացը կարող է մի քանի օր տեւել: Ի դեպ, Թրամփը կասկածներ ունի նաեւ Փենսիլվանիայում հաշվարկի հետ կապված: Նրա փաստաբանը մեկնել է Փենսիլվանիա նահանգ, որպեսզի իր խոսքերով «թույլ չտա դեմոկրատներին գողանալ Թրամփի ու հանրապետականների ձայները»:
Փենսիլվանիայում, Թրամփի շտաբի պահանջով դադարեցվել է ձայների հաշվարկը: Գործող նախագահի թիմը մեղադրում է դեմոկրատականներին քվեաթերթիկներ գողանալու ու դրանք թաքցնելու մեջ:
Այժմ, եթե թեկնածուներից մեկն իսկապես արդյունքների ամփոփման կասկածներով դիմի դատարան, ապա դրանց հրապարակումը կտեւի ոչ թե օրեր, այլ շաբաթներ:
ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում մի քանի փուլով միաժամանակ: Բանն այն է, որ ԱՄՆ-ում քվեարկում են ոչ թե կոնկրետ անձի, այլ ընտրիչների կոլեգիայի օգտին: Ընտրիչներն էլ ամեն նահանգում որոշվում են մեկ ցուցակով `ըստ հարաբերական մեծամասնական համակարգի:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում են պետության ղեկավարի պաշտոնի համար:
ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններում կընտրվեն նաեւ 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է առավոտյան ժամը 07-ին:
Հետաքրքրական է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնում կրկին հայտնված առաջին նախագահը: Նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն էլ հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ամերիկայի ամենատարեց առաջնորդը:
Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT