Դպրոցներում բռնության դեմ պայքարի օրը բռնության են ենթարկվում երեխաները, խախտվում է 33․000-ի կրթության իրավունքը

Նոյեմբերի 5-ին միջազգային հանրությունը նշում է դպրոցում բռնության դեմ պայքարի օրը, մինչդեռ Արցախի երեխաները, սովորողները բռնության են ենթարկվում այսօր։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այսօր խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունքը։ Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի գործողությունների հետեւանքով շուրջ 64 դպրոց ու 10 մանկապարտեզ ենթարկվել են զգալի ավերածությունների։

Ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ հակառակորդի կողմից թիրախավորվում են նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող դպրոցները, երեխաները։ Այդ պատճառով շուրջ 10․000 երեխա հնարավորություն չունի դպրոց գնալու՝ սեպտեմբերի 28-ից սկսած։ Պատերազմն աղետալի իրավիճակ է ստեղծում, եւ խախտվում են երեխաների ամենատարրական իրավունքները։

Փոխնախախարը վստահեցրեց՝ այսօր Հայաստանում արվում է ամեն բան, որ որեւէ սովորող երեխա եւ ուսանող դասապրոցեսից հետ չմնա։ Առաջին օրվանից գույքագրվել են սահմանամերձ տարածքներում ապրող մարդկանց կարիքները։ Տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի դասընթացներն իրականացվեն հեռավար։ Բանակցությունների արդյունքում կարողացել են շուրջ 10․000 սովորողների համար ապահովել անվճար համացանց։

Արցախից ժամանած այն ընտանիքները, որտեղ կան դպրոցահասակներ, ուսանողներ, կարող են դիմել պետական որեւէ օղակի կամ իրենց ամենամոտ գտնվող դպրոցին, ուսումնարանների քոլեջների դեպքում՝ նախարարություն։ Տրվել է կարգավորում, որ արցախցիները այստեղ կարողանան հաճախել դպրոցներ, անկախ լիցենզիոն տեղերից ու փաստաթղթերից։ Զգալի երեխաներ արդեն ընդգրկվել են։

«Սերտ համագործակցում ենք Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարության մեր գործընկերների հետ, դասագրքերի հարցը լուծվում է: Ստանում ենք դպրոցներից, մարզերից կարիքները եւ տրամադրում անհրաժեշտ միջոցները»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ աշխատում են նաեւ համայնքների հետ գրենական պիտույքների, մնացած կարիքների համար։

«Երեխաների թվով պայմանավորված՝ որոշ վայրերում անհրաժեշտություն է լինելու նոր ուսուցիչների ընդգրկման: Ունենք հստակ պայմանավորվածություն, որ առաջնահերթություն ենք տալու Արցախից եկած ուսուցիչներին»,- ընգծեց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ ուսումնական գործընթացին մասնակցելու ժամանակ չի լինելու ֆորմալ տեղափոխում, պարզապես այնպես է արվում, որ երեխաները հետ չմնան դասընթացներից, հետագայում ակադեմիական տեղեկագրով կշարունակեն ուսումն Արցախում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2883 դիտում

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև