ՍԴ-ում հին եւ նոր դատավորների տարբերակում չկա․ Դիլանյանի խոսքով՝ աշխատանքն էլ իրենց ռազմաճակատն է

Ռազմական դրության պայմաններում Սահմանադրական դատարանն աշխատում է մաքսիմալ կերպով օգտագործել բոլոր ռեսուրսները իր բնականոն գործունեությունն ապահովելու համար։ ՀԺ-ի հետ զրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ ռազմական դրությունը իրենց ոչ թե խանգարում է, այլ լրացուցիչ ստիմուլ է տալիս, որպեսզի ավելի ինտենսիվ, ավելի արդյունավետ փորձեն աշխատել․ «Եթե մենք այս պահին ռազմաճակատում չենք, մեր ռազմաճակատը մեր աշխատանքն է, մեր պարտականություններն են, որ պիտի առավելագույն բարեխղճությամբ կատարենք»։

Արման Դիլանյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ․

- Պարո՛ն Դիլանյան, այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռազմական դրության կապակցությամբ ՍԴ տնտեսված միջոցներից 43 միլիոն դրամ փոխանցել է Կառավարությանը։ Կա՞ն ՍԴ-ի կողմից իրականացված պատերազմին առնչվող այլ քայլեր եւս։

- ՍԴ-ն, որպես պետական մարմին, փորձում է առավելագույնս գնալ օպիմալացման, նվազեցնել բյուջեից տրամադրված ծախսերը եւ վերադարձնել բյուջե։ Եւ դա անում ենք բալանսավորված, որպեսզի չխաթարենք մարդկանց սոցիալական վիճակը, որովհետեւ թե ՍԴ դատավորների, թե աշխատակազմի մեջ կան մարդիկ, որոնց երեխաներն այս պահին ռազմաճակատում են, մյուսները, համոզված եմ եւ տեղեկություն էլ ունեմ, ուղղակի կամ ուղղակի կերպով եւս աջակցություն են ցուցաբերում ռազմաճակատին, այդ թվում՝ հիմնադրամներին փոխանցումների միջոցով։ Եթե չեմ սխալվում, ՍԴ-ի բյուջեի 80 տոկոսից ավելին աշխատավարձն է, եւ երբ դա դառնում է իրենց անձնական միջոցը, ոչ միայն իրենց կարիքներն են հոգում, ինչը այսօր եւս կարեւոր է մեր տնտեսության ակտիվության համար, այլ նաեւ դրանցով են աջակցություն ցուցաբերում ռազմաճակատին։

- Իսկ ձեր միջազգային գործընկերների հետ պատերազմի առնչությամբ ինչ-որ աշխատանք տարվո՞ւմ է։

- Քանի որ մենք քաղաքական մարմին չենք, այլ դատական, մեր անելիքները, հնարավորությունները այս առումով ավելի նեղ են, բայց այդուհանդերձ, նախքան իմ նախագահ ընտրվելը ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը ուղերձով դիմեց Սահմանադրական դատարաններին միավորող միջազգային մասնագիտական կազմակերպությունների, որոշակի արձագանքներ եղան։

- Հետաքրքիր է՝ ՍԴ աշխատակազմից ռազմաճակատ մեկնած անձինք կա՞ն։

- Կարծեմ մի քանի հոգու հրավիրել են զինկոմիսարիատներ, բայց ընթացքի վերաբերյալ տեղեկություն չունեմ։  Ինչպես նշեցի, ունենք դատավորներ եւ աշխատակիցներ, որոնց երեխաներն են այնտեղ։ Բայց դուք հաշվի առեք նաեւ այն, որ ՍԴ-ի աշխատակազմում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները, 50-ից բարձր տարիքի տղամարդիկ։ Եւ ինչպես գիտեք, մենք՝ դատավորներս, ընդգրկված չենք այն անձանց ցանկում, ովքեր ենթակա են զորակոչի, չնայած մենք էլ նման ցանկություն ունենում ենք։  Բայց մյուս կողմից էլ դա չպիտի խաթարի ՍԴ-ի բնականոն գործունեությունը․ ոչ ոք չի կարող թերագնահատել այս տեսակի պետական մարմինների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ պատերազմական իրավիճակում։

- Պարո՛ն Դիլանյան, գրեթե մեկ ամիս է, ինչ զբաղեցնում եք ՍԴ նախագահի պաշտոնը։ Նախկինում նշել եք, որ Ձեզ համար նախագահի պաշտոնն այնքան գրավիչ չէ, որքան դատավորինը։ Հիմա հունի մեջ մտե՞լ եք, ստացվո՞ւմ է Ձեր՝ որպես նախագահի աշխատանքի բնականոն կազմակերպումը։

- Ես էլի այդ կարծիքին եմ եւ անհամբեր սպասելու եմ այն օրվան, երբ կվերադառնամ իմ գործունեության դատավորի կարգավիճակին։ Խնդիրները շատ են, բայց փորձում ենք դրանք լուծելով սահմանված ժամկետներում առաջ գնալ։

- Հայտնի է, որ ՍԴ-ն վերջերս համալրվեց նոր անդամներով։ Այժմ ստացվո՞ւմ է հին եւ նոր անդամների համագործակցությունը, ինչպիսի՞ մթնոլորտ է ընդհանուր առմամբ։

- Աշխատանքային մթնոլորտը այնպիսին է, որ մենք ինքներս չենք նկատում տարբերություն հին եւ նոր դատավորների միջեւ, եւ ինձ մոտ տպավորություն է, որ բոլոր դատավորներն էլ իրականում շատ վճռական են տրամադրված իրենց սահմանադրական առաքելությունը իրականացնելու հարցում։

- ՍԴ-ի ճգնաժամն այժմ լուծված համարո՞ւմ եք։

- Ես չեմ ուզում վերադառնալ այդ չարչրկված եզրույթին, մենք ճգնաժամ չունենք, ունենք խնդիրներ, որոնց գոյությունը բնական է, եւ որոնք լուծելով՝ պարտավոր ենք ընթանալ առաջ, ամեն ինչ անում ենք հենց այդ տրամաբանությամբ։

- Իսկ նախքան նոր անդամների ընտրությունը շա՞տ գործեր են եղել, որ տուժել են քվորում չլինելու պատճառով։

- Բազմաթիվ գործեր կային, բայց դրանցից մեծ մասի լուծումները տրվել են։ Այս պահին մնացել է շուրջ 20 գործ, որոնցով քվորման պատճառով խնդիր ենք ունեցել, բաց են թողնվել այդ գործերի համար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերջնաժամկետները, բայց հիմա փորձում ենք ավելի ինտենսիվ աշխատանքի միջոցով հարթել այդ բացթողումները։

- Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի պատգամավորների կողմից սահմանադրական փոփոխություններին առնչվող դիմումների քննությունը ե՞ւս այդ 20-ի թվում է։

- Այո, հաջորդ շաբաթվա կամ տասնօրյակի ընթացքում հավանաբար կսպառենք օրակարգում ընդգրկված այդ հարցերը եւ նիստի օրեր, զեկուցողներ կնշանակենք։

- Իսկ ՍԴ փոխնախագահի ընտրությունը ե՞րբ եք նախատեսում իրականացնել։

- Դեռ չենք նախատեսում, դրա համար պետք է հրավիրվի աշխատանքային նիստ, այս պահին այդպիսի ծրագիր չունենք։

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2119 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ