Մեղադրանքներ, դատական հայցեր, անհամաձայնություններ, ձգձգվող վերահաշվարկ. Բայդենը գրեթե մոտ է հաղթանակին

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը ստացել է ընտրողների մանդատն ու շուտով կդառնա Միացյալ Նահանգների ընտրված, լեգիտիմ նախագահը: Այս մասին այսօր հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Ջո Բայդենը փայլուն արդյունքներ ունի, շուտով նա կլինի ոչ թե նախկին փոխնախագահ, այլ ընտրված նոր նախագահ: Սա ուրախալի օր է մեր երկրի համար, քանի որ Ջո Բայդենը վճռական է տրամադրված մարդկանց միավորելու գործում»,-հայտարարել է Փելոսին՝ նշելով, որ գոհ է այս արդյունքից, որն անխուսափելի էր:

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն էլ հայտարարել է, որ Բայդենը «պատմական հաղթանակ» է տարել՝ ստանալով հզոր մանդատ, ինչպես եւ կանխատեսվում էր: «Այս առավոտյան պարզ դարձավ, որ Բայդենն ու դեմոկրատների փոխնախագահի թեկնածու Քամալլա Հարրիսը շահել են տոմսը դեպի Սպիտակ տուն: Բայդենը տարել է պատմական հաղթանակ, որի նմանը չի եղել ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում»,-նշվել է կուսակցության հայտարարության մեջ:

Մինչ դեմոկրատները հայտարարում են հաղթանակի մասին, ԱՄՆ-ի գործող նախագահ եւ ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարողանում հաշտվել այս մտքի հետ: Նրա նախընտրական շտաբից հայտարարել են, որ Բայդենի հաղթանակի կանխատեսումները սխալ են եւ իրականության հետ աղերս չունեն: Շտաբը հայտնել է նաեւ մի շարք նահանգներում խախտումների մասին:

«Ընտրությունները դեռ ավարտված չեն: Ջո Բայդենի հաղթանակի մասին սխալ կանխատեսումները հիմնված են 4 նահանգների արդյունքների վրա, որոնք հեռու են վերջնական լինելուց»,-ասվում է հանրապետականների շտաբի  իրավական խորհրդատու Մեթթա Մորգանի հրապարակած հայտարարության մեջ: Ըստ Մորգանի, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դեպքում հայտնաբերվելու են ապօրինի ճանապարհով ստեղծված քվեաթերթիկներ, ինչի հետեւանքով էլ պարզվելու է, որ այնտեղ հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է Նեվադա եւ Փենսիլվանիա նահանգներում մեծ քանակությամբ խախտումների մասին: «Փենսիլվանիայում բազմաթիվ խախտումներ են եղել, մասնավորապես, ընտրությունների անցկացման համար պատասխանատու անձինք մեր դիտորդներին չեն թողել լիարժեք մուտք ունենալ հաշվարկի սենյակներ: Նեւադայում, ըստ ամենայնի, կան հազարավոր մարդիկ, որոնք քվեաթերթիկներն անտեղի են ուղարվել փոստով », - ասվում է հաղորդագրության մեջ: Մորգանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Արիզոնայում Թրամփը կհաղթի, չնայած Fox News- ի եւ Associated Press- ի՝ Բայդենի հաղթանակի մասին «անպատասխանատու եւ սխալ» կանխատեսումների:

«Բայդենն ապավինում է հենց այս նահանգներին՝ Սպիտակ տան մասին կեղծ պահանջների համար: Երբ արդյունքները վերջնական լինեն, Նախագահ Թրամփը կվերընտրվի», - ասել է Մորգանը:

Fox News-ի եւ Associated Press-ի հրապարակած տվյալների համաձայն, Թրամփը ներկա պահին ունի 214 ընտրիչների ձայներ, իսկ Բայդենը՝ 264: Հաղթանակի համար թեկնածուին հարկավոր է 270 ընտրիչի ձայն ունենալ: Սա նշանակում է, որ Բայդենին ընդամենը 6 ձայն է պակասում հաղթանակի մեջ լիարժեք վստահ լինելու համար:

CNN-ն էլ կրճատել է Բայդենի 264 ձայնը՝ նշելով վերահաշվարկի արդյունքում 253 ընտրիչների ձայն ստանալու մասին: Սա կապված է Արիզոնա նահանգի հետ, որտեղ հաշվարկների արդյունքը 11 ընտրիչի ձայն է ապահովում: Այնտեղ սկզբում հայտարարվել  է Բայդենի հաղթանակի մասին, այնուհետ՝ նշվել, որ վերահաշվարկը դադարեցվել է, արդյուքները դեռ պարզ չեն: Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ չեն շտապում ոչ արդյունքները ամփոփել, ոչ էլ թեկնածուներից մեկի հաղթանակի մասին հայտնել, քանի որ իրավիճակը կարող է փոխվել ամեն ժամ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մի քանի նահանգում Բայդենի գրանցած հաղթանակը Թրամփի ստացած ձայների հետ փոքր տարբերություն ունի:

Այսպես, նոյեմբերի 6-ին Ջորջիա նահանգում Ջո Բայդենն առաջատար է դարձել  հազար ձայնով (16 ընտրիչ), մինչդեռ նախորդ օրը Թրամփն այս նահանգում առաջատար էր 5 հազար ձայնով: Բայդենը լիդեր է նաեւ Փենսիլվանիայում (20 ընտրիչ):

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը համարվում է ԱՄՆ-ի երրրորդ բարձրաստիճան պաշտոնյան, պնդում է, որ գործող նախագահ դոնալդ Թրամփը փորձում է խաբել բոլորին այս ընտրություններում, մինչդեռ պաշտոնական Վաշինգտոնը բնման դեպքերում քննադատում է այլ երկրների. «Մեր ներքին եւ արտաքին թշնամիները հարձակվում են մեզ վրա՝ այս ընտրություններով, բայց մենք միայն մեկ թշնամի ունենք, որը երկրի ներսում է», -ասել է նա՝ ակնարկելով երկրի նախագահին:

Փելոսիի խոսքով, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքում Բայդենը իր համաքաղաքացիներից երկիրը կառավարելու ավելի ուժեղ մանդատ ստացավ, քան ժամանակին դեմոկրատ Ջոն Քենեդին էր ստացել կամ ԱՄՆ-ի պատմության ընթացքում երբեւեէ կառավարած ցանկացած նախագահ:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին պաշտոնը ստանձնեց 1961 թվականի հունվարին եւ գնդակահարվեց 1963 թվականի նոյեմբերին: Նույնիսկ իր ողբերգական մահից 57 տարի անց նա շարունակում է մնալ ԱՄՆ պատմության ամենահարգված առաջնորդներից մեկը:

Ամերիկայի ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքը, չնայած Փելոսիի եւ մյուսների հայտարարություններին, վերջնականապես որոշված չէ: Ընդհանուր հաշվարկի համաձայն, Բայդենը կանգնած է ընտրելու համար անհրաժեշտ 270 ընտրական քվե ստանալու շեմին: Նա նաեւ ռեկորդ սահմանեց իր համար տրված ձայների քանակով (ավելի քան 72 միլիոն): Նախկին նման նվաճումը պատկանում էր դեմոկրատ Բարաք Օբամային, որը 2008-ին հավաքեց ավելի քան 69 միլիոն ձայն: Այնուամենայնիվ, քվեարկության պաշտոնական արդյունքներ դեռ չկան, եւ Սպիտակ տան ներկայիս տերը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, հրաժարվում է ընդունել հավանական պարտությունը եւ պատրաստվում է հետագա պայքար մղել ԱՄՆ դատարաններում ընտրությունների արդյունքները որոշելու համար:

Ամերիկյան ընտրական համակարգը չափազանց բարդ է, ոչ ուղղակի եւ ծայրաստիճան շփոթեցնող: Փաստացի, նոյեմբերի ընտրություններում ընտրում են ոչ թե նոր նախագահ եւ փոխնախագահ, այլ ընտրական  կոլեգիայի անդամներ: Հենց նրանք են, որ դեկտեմբերին հավաքվում են իրենց նահանգների մայրաքաղաքներում եւ անցկացնում իրենց սեփական քվեարկությունը, որից հետո որոշվում է պետության նոր ղեկավար: Բնակչության եւ ընտրված ընտրողների թվի միջեւ փոխհարաբերությունները նահանգից նահանգ տարբերվում են, ինչպես նաեւ տարբեր է մեծամասնությամբ կամ համամասնական հիմունքներով ընտրական համակարգը: Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա ավելի քան 270 ընտրիչի աջակցությունը: Տվյալ նահանգում ընտրիչների թիվը կախված է Կոնգրեսում նահանգի ներկայացուցիչների քանակից: Ընդհանուր առմամբ, ընտրիչները 538-ն են:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի ունեցան երեքշաբթի: Ամերիկացիներն ընտրելու էին նախագահին ու փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին, 13 նահանգների եւ տարածքների կառավարիչներին: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ հայտնի չէ, հնարավոր է՝ վերջնական արդյունքների հայտարարման համար շաբաթներ պահանջվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3685 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք