Արցախից Հայաստան տեղափոխվածներն անպայման ուզում են տեղավորվել Երեւանում․ Միքայել Վիրաբյան

Պատերազմական իրավիճակից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից գործող ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի հիմնական գործունեությունը ՀՀ տեղափոխված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է, համապատասխան ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի համակարգող, ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը։

Վիրաբյանը վստահեցրեց, որ այս ընթացքում օպերատիվ շտաբը կարողացել է կարգավորել մի շարք խնդիրներ՝ կրթական, սոցիալական, առողջապահական, ինչպես նաեւ իրավական ծառայությունների մատուցման հարցեր։ «Ունենք իրավական ծառայությունների համապատասխան հատուկ գրասենյակ Երեւանի Վարդանանց 16/1 հասցեում, որտեղ սպասարկում են մարդկանց համապատասխան փաստաթղթերի, ձեւակերպման կամ դուրսգրման գործընթացներ։ Կարող են դիմել ցանկացած խնդրով»- ասաց նա։

Միքայել Վիրաբյանը նկատեց, որ բազմապիսի հարցերով են այս ընթացքում իրենց դիմում արցախցիները՝ սկսած կեցության, սննդի ու հագուստի խնդիրներից, վերջացրած սոցիալական տարբեր վճարման, սոցաջակցման հարցերով։ Նախարարի խոսքով՝ օրվա կտրվածքով շտաբում բացված մեկ պատուհան կոչված սպասարկման կետում գրանցվում են 300-ից ավելի մարդիկ, բացի դա, ստանում հազարի հասնող զանգեր։

Անդրադառնալով Արցախից եկածների կեցության խնդրին՝ Վիրաբյանը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ում գործող կարգի համաձայն՝ Արցախից Հայաստան եկածների կացարանների խնդրով զբաղվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ «Օրվա ցանկացած ժամի կապի մեջ եմ ՀՀ ԱՍՀՆ փոխնախարարների հետ, ազդակներին, քաղաքացիների կողմից հնչող ահազանգերին միաժամանակ արձագանքում եւ հասցեատերերին ենք հասցնում»,- ասաց նա։

Խոսելով այս օրերին առաջացած կացարանի հետ կապված խնդիրներից՝ Միքայել Վիրաբյանը նկատեց՝ հիմնականն այն է, որ Արցախից Հայաստան տեղափոխված անձինք անպայման ուզում են տեղավորվել Երեւանում․ «Ես խնդրում եմ՝ մեր քաղաքացիները չառաջնորդվեն այդ սկզբունքով, քանի որ ՀՀ սոցապ նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, որ Երեւան քաղաքում են տեղավորելու հիմնականում այն քաղաքացիներին, որոնք ունեն հիվանդություն եւ բուժման կարիք։ Խոսքը վերաբերում է նաեւ մեր այն վիրավոր տղաներին, որոնք դուրս են գրվում բուժհաստատություններից, սակայն իրենց էլ անհրաժեշտ են հետագա բժշկական միջամտություն եւ խնամք։ Նրանց պիտի իրենց ծնողների հետ միասին տեղավորենք Երեւան քաղաքում»։

Օպերատիվ շտաբի համակարգողը նաեւ հայտնեց, որ Արցախի քաղաքացիները տեղավորվել են տարբեր տեղերում ու տարբեր եղանակներով, կամավորական եւ պետական միջամտություններով։ Այս պահին անօթեւան կամ փողոցում հայտնված քաղաքացի չունենք։ Մենք ունենք տեղաբաշխման եւ վերատեղաբաշխման խնդիրներ։ Նշեց, որ հյուրանոցներում տեղավորվածների կոմունալ վճարները պետությունը վերցրել է իր վրա, իսկ հյուրընկալված քաղաքացիների մասով կարծիք հայտնեց, որ շուտով կլինի ՀՀ Կառավարության համապատասխան որոշում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3669 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել