Վանաձորում ապաստանած արցախցիների մի մասն ուզում է վերադառնալ, մի մասը՝ դեռ ոչ. անվտանգության երաշխիքները բավարար չեն

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից 1 օր անց Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի նման Լոռու մարզում էլ բազմաթիվ արցախցիներ ապաստանեցին: Համաձայն օրեր առաջ ստորագրված հայտնի հայտարարության՝ պատերազմը կարծես թե ավարտվել է, փոխարենը Լոռիում գտնվող արցախցիները շարունակում են ապրել իրենց կացարաններում: Նրանց մի մասի բնակավայրերը անցել են հակառակորդին, մի մասինը՝ ոչ, մի մասի բնակարաններն էլ թեպետ կանգուն են, սակայն տան տեր արցախցիները դեռ չեն շտապում գնալ հայրենիք, հիմնական պատճառը, ըստ իրենց, անվտանգության ոչ բավարար երաշխիքներն են:

ՀԺ-ի թղթակիցը զրուցել է Վանաձորում ավելի քան մեկ ամիս բնակվող մի քանի ընտանիքների հետ, լսել նրանց մտահոգություններն ու ապագայի տեսլականը:

Ալվարդ Առուստամյանը Վանաձոր է եկել մի ամիս առաջ Ստեփանակերտից: Այստեղ ապրում են ինքը, ամուսինն ու թոռնիկը: Վստահեցնում է՝ անպայման տեղափոխվելու է. «Ես Արցախը շատ եմ սիրում, իմ տունն է, եթե թուրքերը էլի շարունակեն խփել, մեկ է, Արցախը թողնողը չեմ»: Հարցին՝ բայց կա՞ն ապրելու կենսական պայմաններ ներկայում, պատասխանում է. «Եթե հիմա չլինի էլ, մեր նախագահը էն մարդն ա, որ իր ժողովրդին կտանի իր տանն էլ կպահի… ես վստահում եմ մեր նախագահին, հույս ունեմ՝ առաջիկա օրերին կգնամ»: Տիկին Ալվարդին այստեղ պահող միակ բանը դրկից արցախցիներն են, ում հետ այս օրերին հաց են կիսել. «Ես գիտեմ, որ գնացի, շատ խնդիրների եմ բախվելու, բայց գնալու եմ, հաստատ եմ գնալու»: Վանաձորում ավելի քան 1 ամիս ապրած տիկին Ալվարդն ասում է՝ չկա մի բան, որից կարելի է դժգոհել, իր խոսքով ասած՝ «Մեր տնօրեն տիկին Լիլյան (կենտրոնացված կացարանի ղեկավարումը կամավոր ստանձնած Լիլիա Աբրահամյան-հեղինակ) սկլադները լցրել է հենց սկզբից ամեն ինչով, չի եղել մի բան, որի կարիքն ունենանք, մարդիկ են եղել, որ իրենց կյանքում ամեն օր այսպես չեն ապրել, ոնց որ հիմա, բայց վերադառնալ է պետք: Եվ հետո, Հայաստանը հո պարտական չի մեզ…»:

Վովա Մկրտչյանի ընտանիքը Վանաձոր էր տեղափոխվել Կարմիր շուկայից: Պատմում է՝ գյուղի մի մասը հայերի ձեռքին է, մի մասը՝ թշնամու: Վովան 6 մանկահասակ երեխա ունի, կինը, մայրն ու երեխաները վաղուց էին լքել գյուղը, ինքը հրադադարից հետո է միացել ընտանիքն. «Մեր գնալը ներկա պահին սուտ կլինի, գյուղի մի մասը թուրքերն են, մի մասը՝ մերոնք, վտանգավոր է»: Վովան ինքը առաջիկա օրերին կմեկնի Արցախ, ընտանիքին կթողնի այստեղ. «Վտանգավոր է, վախենում ենք»: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ Արցախ վերադառնալու ու Ստեփանակերտում բնակեցվելու կոչին, դժվարանում է մեկնաբանել. «Ընդունենք վերադարձանք Ստեփանակերտ, մեզ աշխատանք է պետք, 6 երեխուն պահել է պետք: Եվ հետո, անորոշ վիճակում ենք, ո՛չ այստեղ մնալով է լինում, ո՛չ գնալով: Մեզ եթե տուն ու աշխատանք տան, հաստատ կգնանք, բայց հստակ ոչինչ չի առաջարկվել»:

63-ամյա տիկին Աննան 3 պատերազմ է տեսել, ամեն պատերազմից հետո ուժ է գտել իր մեջ, շարունակել շենացնել տունն ու Արցախը: Վանաձոր են եկել Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից ինքն ու ամուսինը, տղաները առաջնագծում են. «Մեզ համար մեր ապագան անորոշ է, այստեղ կմնանք, թե կգնանք, դեռ չգիտենք, ես ինձանից չեմ վախենում, ես իմ քյորփա երեխեքից եմ վախենում»,- ասաց տիկին Աննան՝ վստահեցնելով՝ Ստեփանակերտում եթե կապահովեն իրենց տնով, կգնան, իսկ իրենց գյուղ՝ ոչ:

Ղարիբ Զալյանը 56 տարեկան է, եկել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից: Ասում է՝ թշնամին բարբարոսաբար հրկիզել է իրենց գյուղը, ապրելու այլեւս ոչինչ չի մնացել: Արցախ վերադառնալու հետ կապված միայն նախագահի կոչն են լսել, իրատեսական որեւէ քայլ մինչ օրս իրենց տեղափոխման մասով, ըստ նրա, չկա:

Գասպարյան Արեւիկը Վանաձոր է եկել 11 հոգուց բաղկացած ընտանիքով: Արեւիկը 8 երեխա ունի, ապրել են Թաղավարդ գյուղի Կալլեր կոչվող հատվածում. «Թաղավարդը անցել է Ադրբեջանին, մեր բնակավայրը մեր ձեռքում է: Վախենում ենք գնալ, մեր բնակավայրը անտառի տակ է, ադրբեջանցիներն ու ահաբեկիչները անտառներում են»: Տիկին Արեւիկին հույս չի ներշնչում անգամ ռուս խաղաղապահների ներկայությունը. «Խաղաղապահները սահմանին են, իսկ դիվերսանտներն ու թուրքերը՝ անտառում, բայց ռուս խաղապահները հո չեն գնացել նայել՝ վարձկաններ դեռ կան, թե չկան, ոչ մեկը չգիտի՝ վարձկանները գնացել են, թե դեռ անտառներում են: Թեպետ մեր տունը հայի ձեռքում է, բայց վտանգավոր է, ես իմ երեխեքի կյանքը չեմ վտանգի, մեզնից իրենք մոտ 50 մետր են հեռու»:

Զրույցի բռնված կանանց համար ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության դեռեւս բավարար երաշխիք չէ. «Իմ տղան երեկ գնացել է գյուղ, նույն  այդ խաղաղապահները փասթաթղեր են ուզել, խնդիրներ ստեղծել, իմ տղու ու իր նման բազմաթիվ քաղաքացիների փաստաթղթերն այրվել են կա՛մ մեքենաներում, կա՛մ տներում, ու ռուսները չեն թողնում մտնենք մեր տուն, տղուս ավտոն Ֆիզուլիում էին պայթեցրել, ամբողջը վառվել էր: Նմանատիպ խնդիրների դեռ շատ ենք բախվելու»,- ասաց կանանցից մեկը:

Լաուրա Ստեփանյանը Մարտակերտի շրջանի Վաղահաս գյուղից է եկել: 10 օր Երեւանում են ապրել, հետո տեղափոխվել Արարատ, այնուհետեւ՝ Վանաձոր. «Մինչեւը ամսի 20 կգնանք հաստատ, բայց վախենում ենք՝ անտառներով վարձկանները չգան մտնեն մեզ վնաս տան»:

Մարինե Սարգսյանն արցախցի այն ընտանիքներից է, որոնք որոշել են միանշանակ տեղափոխվել Արցախ, ասում են՝ այս առումով խնդիրների են բախվում: Արցախ գնացող տրանսպորտը Երեւանից է շարժվում, իսկ իրենք Վանաձորից պետք է մի քանի տաքսի վարձակալեն, որի գումարը չունեն, առաջարկում են մի ավտոբուս էլ Վանաձորից կազմակերպել դեպի Արցախ կամ՝ գոնե Երեւան. «Մենք Ասկերանի շրջանի Շաղաշատ գյուղից ենք, բայց գնալու ենք Ստեփանակերտ: Սեփական միջոցներով գնալու հնարավորություն չունենք, խնդրում ենք՝ աջակցեն, հասնենք մեր հողին: Կա՛մ թող մեզ այստեղից ուղարկեն Երեւան, կա՛մ միանգամից այստեղից մեկնենք Ստեփանակերտ»:

Այսօրվա դրությամբ Վանաձոում ապաստանած արդեն իսկ մի քանի արցախցի ընտանիքներ վերադարձել են Ստեփանակերտ, մի մասն իրենց ուժերով՝ մի մասը՝ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տրանսպորտով:

Այս առիթով հաղորդագրություն է տարածել նաեւ Լոռու մարզպետարանը՝ հայտնելով, որ Լոռիում ապաստան գտած արցախցիների տեղափոխումը կիրականացվի ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ՝ Լոռու մարզից:

Լոռիում գտնվող այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն վերադառնալ հայրենի Արցախ, կարող են զանգահարել և գրանցվել 095 00 84 18, 099 30 35 15, իսկ Երևանից մեկնելու դեպքում՝ 055 77 78 06 հեռախոսահամարներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3300 դիտում

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան

Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան

Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա

Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան

Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը

2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին

Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան

Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից

Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան

Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից

Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ

Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր

Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ