Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը՝ չցանկանալով մասնակցել վարչապետի հրաժարականից դուրս այլ հարցով քննարկման

«Մենք համարում ենք նպատակահարմար չմասնակցել հերթական նիստին՝ հաշվի առնելով այս դահլիճում տիրող աննորմալ մթնոլորտը եւ ֆարսը». ԱԺ հերթական նիստի օրակարգը հաստատվելուց առաջ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ կոչ անելով մյուս խմբակցություններին միանալ արտահերթ նիստի գումարմանը:

Պատգամավորն ընդգծեց՝ այսօր Հայաստանում գոյություն ունի մեկ օրակարգ՝ իշխանությունը պետք է պատասխան տա բոլոր հետեւանքներով, եւ վարչապետը պետք է հեռանա:

ԲՀԿ խմբակցության անունից հանդես գալով՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս նպատակահարմար չհամարեց հերթական նիստին մասնակցելը: «Հայ-վրացական ինչ-որ վարկեր կամ ինչ-որ վարկային պայմանագրեր եւ այլն. սա անարգանք է զոհերի հիշատակին: Մենք էսօր բարոյական իրավունք չունենք ձեւ անելու, թե ոչինչ չի եղել: Այս դահլիճում պիտի քննարկվի մեկ օրակարգ՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նոր իշխանություն, նոր բանակցություններ: Մենք չենք մասնակցելու ձեր նիստին, մենք կսպասենք ձեր արձագանքին՝ միանալու արտահերթ նիստին»,- ասաց Զոհրաբյանը: 

«Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն արձագանքեց, որ Զոհրաբյանի նշած հայ-վրացական պայմանագիրը չհաստատել նշանակում է, որ Հայաստանը 16 միլիոն եվրո տուգանք է վճարելու: Եթե այս իրավիճակում կարող ենք այդպիսի շռայլություն թույլ տալ, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դա ճիշտ ընտրություն է, ես չեմ կարծում: Ինձ համար անընդունելի է այս սրացմանը տանել, որովհետեւ պետական ինստիտուտները պետք է աշխատեն»,- նկատեց Դանիելյանը: 

Նույն խմբակցությունից Արտակ Մանուկյանն էլ հավելեց, որ բացի 16 միլիոն դոլարի վնասը, այդ համաձայնագրի չվավերացումը նաեւ էներգետիկ անվտանգության խնդիր է առաջացնում: 

Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը: Հիշեցնենք, որ նրանք ժամը 16:00-ին խորհրդի նիստ են հրավիրել՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Արտահերթ նիստում առաջարկում են քննարկել վարչապետի հրաժարականի հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4734 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով