Երևան
12 °C
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարին քննադատելով:
Բայց նախ նա առանց որեւէ մեկի անունը տալու հայտարարեց, որ հրաժարականների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Ըստ նրա՝ պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը եւ իր կատարած աշխատանքի արդյունքները, եթե ինքը չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն աշխատանքից, դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար:
«Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտնի թեզը հնչեցնելով՝ Քոչարյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»:
Այնուհետեւ անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ պատգամավորն ասաց, որ այդ ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո, ըստ Քոչարյանի, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու եւ բանակը ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք:
Ապա անցնելով գլխավոր շտաբի քննադատությանը՝ պատգամավորը նշեց, որ այն անընդունակ է եղել պատերազմը կանխատեսել, պլանավորել, ապահովել ու ղեկավարել, պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպիսիք են, օրինակ, զրահաբաճկոնները եւ սաղավարտները, տապալվել է զորահավաքը: Եվ այս ամենի հետեւանքով, ըստ Քոչարյանի, ստեղծվել է այս իրավիճակը:
Անդրանիկ Քոչարյանն իր այս հայտարարությունից հետո հատուկ շեշտեց, որ ԳՇ գործող պետ Օնիկ Գասպարյանին նկատի չունի, քանի որ նա նշանակվել էր մի քանի ամիս առաջ: Իր խոսքերը, ըստ նրա, վերաբերում են Ապրիլյան պատերազմից հետո ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանին:
«Կատարվածից հետո սպասելի էր, որ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ պատասխանատուները պետք է արդեն հրաժարական տված լինեին, իսկ նրանց կողմից հրաժարական չտալը նշանակում է, որ նրանք չեն հասկանում՝ ինչ են արել եւ ուր են տանում մեզ:
Վերջում Քոչարյանն անդրադարձավ նաեւ երեկվա իր հայտարարություններից հետո ՊՆ-ի արձագանքին՝ ընդգծելով, որ ՊՆ-ն այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում՝ մեր պարտության վերաբերյալ հստակ հիմնավորումներով, ոչ թե ստահոդ լուրերի տարածմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT