Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Հայաստանի հավաքականի հարձակման գծի ֆուտբոլիստներն արդյունավետ խաղեր են անցկացրել իրենց թիմերի կազմում։ 

Գերազանց խաղով հատկապես աչքի ընկավ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Իտալական Ա Սերիայի հերթական տուրում «Ռոման» 3-0 հաշվով պարտության է մատնել «Պարմային», իսկ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ՝ երկու գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։ Ընդ որում, առաջին գոլը բացառիկ գեղեցիկ է եղել։ Մխիթարյանը գրավել է մրցակցի դարպասը մոտ 30 մետր ընթացքից կատարած հիանալի հարվածով։ Մխիթարյանն իր խփած գոլերի քանակը Իտալիայի ընթացիկ առաջնությունում հասցրեց 5-ի։ Այժմ նա լավագույն ռմբարկուների ցուցակում 5-րդն է։ Բացի խփած 5 գոլից, Հենրիխը նաև 4 գոլային փոխանցում է կատարել, ինչը լավագույն ցուցանիշն է այս պահին։ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով՝ ստացել է 9 գնահատականը և ընդգրկվել տուրի խորհրդանաշական հավաքականում։ «Ռոման» վաստակած 17 միավորով այս պահին երրորդ տեղում է՝ երեք միավորով հետ մնալով առաջատար «Միլանից»։

Խաղից հետո Մխիթարյանը սոցցանցերում տեղադրել է իր լուսանկարը, որն արվել է խփած առաջին գոլից հետո։  Լուսանկարում ֆուտբոլիստը ձեռքերի ժեստով շնորհակալություն է հայտնում։ Լուսանկարին կից Մխիթարյանը գրառում է կատարել՝ «Մեր հայ հերոսների համար»։

Դուբլի հեղինակ է դարձել նաև Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Խորեն Բայրամյանը։ Բայրամյանի խփած  երկու գոլը իր «Ռոստովին» հաղթանակ է պարգևել «Ռուբինի» հետ խաղում՝ 2-0։ Այդ հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» վաստակել է 26 միավոր ու բարձրացել 5-րդ հորիզոնական։

Հաղթական է եղել նաև Գեղամ Ղադիմյանի խփած գոլը։ Բելառուսի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Նեմանը» նվազագույն հաշվով հաղթել է «Սլուցկին», և միակ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվողը։ Խփած գոլից հետո ֆուտբոլիստը մոտեցել է տրիբունային, որտեղ նստած են եղել հայ երկրպագուները Հայաստանի դրոշներով։ Ղադիմյանը նրանցից խնդրել է դրոշը և դրանով տոնել խփած գոլը։ «Նեմանը» վաստակած 53 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը և վերջին տուրից առաջ լավ հնարավորություն է պահպանում մրցանակակիր դառնալու։ Ղադիմյանն էլ խփած 12 գոլով երրորդն է լավագույն ռմբարկուների ցուցակում։

Իսկ ահա Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլը «Վելեզ Սարսֆիլդի» դարպասը որոշիչ չի եղել։ Նրա թիմը՝ «Ուրականը», Արգենտինայի գավաթի խաղարկության խմբային փուլում 1-2 հաշվով պարտվել է «Վելեզ Սարսֆիլդին»։ Չնայած պարտությանը՝ «Ուրականը» վաստակած 7 միավորով իր խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, ինչն իրավունք է տալիս շարունակել պայքարը փլեյ-օֆֆ փուլում։ Խմբային փուլի ավարտին դեռ երկու տուր կա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2112 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք