Երևան
12 °C
Դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ վերջին շրջանում արժեզրկվում է։ 1 դոլարի առքը երեկ 506-510 դրամ էր, իսկ վաճառքը՝ 518-522 դրամ։ Դեռեւս կորոնավիրուսից առաջ 1 դոլարի դիմաց առքուվաճառքը հիմնականում տատանվում էր 480-485 դրամի սահմաններում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում այն որոշակի աճեց, սակայն հետո դարձյալ կարգավորվեց։ Դոլարի փոխարժեքի աճը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ֆինանսական կայունության առումով, քանի որ այն իր հետ բերում է դրամի արժեզրկում, սակայն ոլորտի մասնագետ պատգամավորները այստեղ նաեւ հնարավորություններ են տեսնում։
ՀՀ կենտրոնական բանկից ՀԺ-ին հայտնեցին, որ մշտապես հետեւում են Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ նաեւ դրամի փոխարժեքին։
«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն եւ կառավարելի գնաճ։ Այս պահին ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,- նշել են կառույցից։ ԿԲ-ն տեղեկացրեց, որ մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել են ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչը էապես նպաստել է՝ մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։
ԿԲ-ից նաեւ հայտնեցին, որ արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում են բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում կարձագանքեն իրենց ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իրենց հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ՀԺ-ի հետ զրույցում խոսելով ներկայիս տատանման մասին, նշեց, որ այն շատ տարբեր պատճառներով կարող է լինել. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք տնտեսական անորոշությունների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումների հետ։ Դա պայմանավորված է անորոշություններով՝ ռազմական դրությամբ, քաղաքական անկայունությամբ եւ այլն»։
Պատգամավորի կարծիքով՝ բնական է՝ երբ անորոշությունների պայմաններում անկանխատեսելիությունն ու ռիսկերի աճը բերում են տնտեսվարողների եւ մարդկանց վարքագծի փոփոխության, ինչն էլ երբեմն արտացոլվում է արտարժույթի կուրսի տատանմամբ։
«Պետք է միեւնույն ժամանակ նկատի ունենալ, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի կարգավորումն է, եւ տվյալ դեպքում մենք ունենք ընդամենը 1.5 տոկոս գնաճ, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է ընդամենը 2.3-2.5 տոկոս, այսինքն՝ այս առումով այստեղ խնդիր չկա»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկումը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտահանման զարգացման եւ արտահանման մեծացման համար, եւ այս պահը կարող է օգտագործվել՝ այս ուղղությունն աշխուժացնելու համար. «Միշտ խոսել ենք այն մասին, որ մեր տնտեսական զարգացման հիմնական թիրախներից մեկը պետք է լինի արտահանմանը միտված տնտեսական աճը, այսինքն՝ արտահանման մեծացումը եւ առաջանցիկ աճը ներմուծման համեմատ։ Դրա արդյունքում կարող ենք զարկ տալ նաեւ ՀՆԱ-ի ավելացմանը։ Այսինքն՝ ցանկացած տնտեսական իրավիճակում պետք է փորձել նաեւ օգտվել այն լրացուցիչ հնարավորություններից, որոնք տրվում են այդտեղ»։
Պատգամավորն ընդգծեց՝ արտարժույթի կուրսի կայունությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, սակայն դա ԿԲ-ի հիմնական նպատակը չէ եւ հետեւաբար չպետք է թիրախավորել։
«Ազատ կուրսի քաղաքականությունը պետք է պահպանել՝ անհրաժեշտության դեպքում միջամտություններ անելու՝ կտրուկ տատանումները մեղմելու համար։ Բայց հիմնական ֆունդամենտալ ցուցանիշներին դիպել չի կարելի, ինչպես դա արվում է, օրինակ, Թուրքիայում»։ Պատգամավորը նշեց, որ հանրային համերաշխությունը եւ քաղաքական կայունացումը, ավելի բարենպաստ պայմանների ապահովումը կբերեն ֆինանսական շուկաների կայունության։ Նա առայժմ մեծ անկայունության ռիսկ չի տեսնում։
Խաչատրյանի գլխավորած հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը եւս այն կարծիքին է, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների սպասումներն են։ Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական գործողությունների աննպաստ ավարտը քաղաքացիների մոտ բացասական սպասումներ է ձեւավորել, եւ քաղաքացիները արդեն նախընտրում են խնայողություններն ավելի շատ արտարժույթով պահել. «Ստացվում է, որ պահանջարկն արտարժույթի նկատմամբ ավելի է մեծացել, քան դրամի, ինչն էլ բերել է կուրսի համապատասխան փոփոխության»։
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, Սողոմոնյանը պատասխանեց. «Առաջին խնդիրը հայկական դրամի նկատմամբ վստահության հարցն է։ Եթե արտարժույթն արժեքավորվում է, իսկ դրամը՝ արժեզրկվում, դրա բացասական կողմերից մեկն այն է, որ Կենտրոնական բանկի ֆինանսական շուկային միջամտելու գործիքները թուլանում են»։
Պատգամավորն ընդգծեց՝ ինչքան դրամը կայուն է, այդքան ԿԲ-ի գործիքակազմն ավելի լավ է ազդում։ Հաջորդ բացասական կողմն այն է, որ ներմուծողների համար խնդիրներ են առաջանում, քանի որ դոլարով են գնում կատարում. «Մյուս կողմից տեղական արտադրությունն առավելություն է ստանում, հատկապես՝ արտահանման ուղղությունը»։
Նրա խոսքով՝ այս պահին փոխարժեքի տատանման տարբերությունն այդքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի իրավիճակը, պատերազմական իրավիճակը եւ կորոնավիրուսը: Այս պահին առկա արտարժույթի փոփոխությունը վերահսկելի է։
Հարցին՝ ի՞նչ գործողություններ պիտի ձեռնարկել, որ վիճակը կայունանա, պատգամավորը պատասխանեց. «Մեր արտարժույթի շուկան ինքնակարգավորվող է, լողացող կուրս է։ Կայունացման համար ամենակարեւոր հանգամանքը հասարակության կողմից վստահությունն է մեր տեղական արժույթի նկատմամբ, որ խուճապի չմատնվեն եւ իրենց դրամական միջոցները, խնայողությունները չփոխարկեն արտարժույթի»։
Սողոմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարիներին էլ է եղել այսպիսի իրավիճակ, երբ դրամ-դոլար փոխարժեքը 500-ից բարձրացել է, սակայն հետո կայունացել եւ 480-ին մոտ է դարձել. «Կարծում եմ՝ կուրսը կկայունանա եւ դեռ մի բան էլ դրամը կարժեվորվի»։
Հարցին՝ սպառողական գնաճ հնարավո՞ր է լինի սրա արդյունքում, պատգամավորը պատասխանեց. «Եթե պահպանվի այս փոխարժեքը, հնարավոր է որոշակի, սակայն ոչ բարձր՝ 2-3 տոկոս գնաճ։ Բայց վստահ եմ, որ դոլար-դրամ փոխարժեքը կվերադառնա իր նախկին դիրքերին եւ ազդեցություն չի ունենա սպառողական ինդեքսի վրա»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT