Երևան
12 °C
ՀԺ-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
- Պարոն Վարդանյան, նախօրեին Հայաստան էին եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունները, ըստ ռուսական մամուլի՝ աննախադեպ մեծ ու ներկայացուցչական կազմերով: Հայաստանից հետո նրանք մեկնեցին Բաքու: Ըստ ձեզ՝ ո՞րն էր նրանց այցի նպատակը:
- Փաստն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը զորքեր է մտցրել Լեռնային Ղարաբաղ: Դա նշանակում է տարածաշրջանային նոր իրավիճակ: Եվ այս նոր իրավիճակի հետ կապված խնդիրների հստակեցման եւ լուծման նպատակով էլ Լավրովն ու Շոյգուն իրականացրել էին իրենց այցը: Փաստացի մինչ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, եւ այն դադարել է Ռուսասատանի՝ ուղղակի ուժային կոմպոնենտ պարունակող միջամտության արդյունքում: Ուստի լրիվ տրամաբանական է նման այցը: Արտառոցը այն իրավիճակն է, որ ստեղծվել է. Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ռուսաստանը եւ Թուրքիան տարածաշրջանում ուժերի դասավորության նոր կոնֆիգուրացիա ստեղծեցին:
- Տեսակետները շատ տարբեր են, թե ով շահեց այս պատերազմի արդյունքում: Մի կողմը պնդում է, որ շահեց Ռուսաստանը, մյուս կողմը պնդում է, որ շահեց Թուրքիան: Այս բանավեճը ինչո՞վ է պայմանավորված:
- Նախ ասեմ, որ այսօր ամենաբարձր գիտական եւ փորձագիտական մակարդակում է տարվում այդ բանավեճը, եւ 2 կողմերն էլ բերում են բավականին ծանրակշիռ փաստարկներ՝ ի պաշտպանություն սեփական թեզերի: Ակնհայտ է, որ ռազմական առումով սա Ադրբեջանի եւ Թուրքիայի հաջողությունն էր, բայց աշխարհաքաղաքական առումով սա արդյո՞ք լուրջ դիվիդենտներ կբերի Բաքվին, եւ ես չեմ կարող այս պահին հստակ ասել, թե որ կողմն է (Ռուսաստա՞նը, թե՞ Թուրքիան) ավելի շատ շահել աշխարհաքաղաքական առումով: Կարող եմ ենթադրություն անել, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը ինչ-որ բաներ շահեցին: Իսկ ի՞նչ փաստարկներ կան իմ այդ ենթադրության հիմքում.
Ռուսաստանը նոր հնարավորություն ստացավ տարածաշրջանում իր հերթական ռազմաբազան ստեղծելու համար: Սա, իհարկե, ռազմաբազա չէ, բայց դե ֆակտո այն երկարաժամկետ ռազմական ներկայություն է լուրջ ծավալի եւ հագեցվածության: Ռուսական զորքերը տեղակայվել են մի տարածքում, որը միջազգայնորեն դե յուրե ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, եւ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ են այդ զորքերը տեղակայվել: Նշանակում է, որ Ռուսաստանը նաեւ լուրջ լրացուցիչ լծակներ է ձեռք բերել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:
Ռուսաստանը մոտեցավ Իրանի սահմանին, եւ դա նույնպես լուրջ խաղաքարտ է Ռուսաստանի համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ տարածաշրջանային մրցակցության տեսակետից: Փաստացի ռուսական խաղաղապահ զորքերը Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության առաջխաղացման համար նոր որոշակի խոչընդոտ են:
Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանի այդ զորքերն են այն հիմնական գործոնը, որը թույլ չի տալիս, որ պատերազմը շարունակվի: Սրանով իսկ Հայաստանի իշխանությունները որոշակի կախվածության մեջ են լինելու Ռուսաստանից, եւ, բնականաբար, դա զսպելու է նրանց այնպիսի քայլեր կատարելուց, որոնք Ռուսաստանին կարող են դուր չգալ: Դա ՌԴ համար ձեռքբերում է՝ հատկապես հաշվի առնելով, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի կախվածությունը Կրեմլից որոշակիորեն թուլացել էր:
Հիմա տեսնենք՝ Թուրքիայի համար ինչ ձեռքբերումներ կան: Թուրքիան այս պատերազմի արդյունքում ավելի մեծացրեց Ադրբեջանի կախումը իրենից: Փաստացի կստանա իր համար շատ կարեւոր տրանսպորտային նոր ուղի Հայաստանի տարածքով: Այդ երկիրը ցույց տվեց, որ ինքը, չլինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ավելի լուրջ ազդեցություն ունի Ղարաբաղյան հարցի վրա եւ, ըստ էության, կարողանում է հակադրվել Արեւմուտքին եւ առաջնային դերակատարություն ստանձնել տարածաշրջանային հիմնախնդիրներով զբաղվելու գործում: Մենք տեսանք, որ հրադադարի հաստատման հարցում Թուրքիան ունեցավ լուրջ մասնակցություն, նա էր հիմնական դեստրուկցիա իրականացնողը, եւ հենց նրա հետ էր խոսում Ռուսաստանը, իսկ ՄԽ համանախագահները հրադադարի հաստատման գործում փաստացի չունեցան որեւէ դերակատարություն: Բոլոր վերջին գործընթացները, համաձայնությունները տեղի են ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում: Թուրքիան փաստացի ամրապնդեց իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն: Եվ հրադադարի մոնիթորինգը իրականացվելու է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի միջոցով: Այսինքն՝ նշանակում է՝ մի կողմից՝ Ռուսաստանը, մի կողմից Թուրքիան այս տարածաշրջանում ակտիվ զբաղվում են կոնֆլիկտմենեջմենթով:
- Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով: Ըստ ձեզ՝ արդյոք վարչապետի հրաժարականը կարո՞ղ է լինել իրավիճակից ելք:
- Որպեսզի հասկանանք՝ ինչ նկատի ունեք իրավիճակից ելք ասելով՝ պետք է հասկանանք, թե ինչ իրավիճակ է: Իսկ իրավիճակը հետեւյալն է. ենթարկվելով ադրբեջանա-թուրքական տանդեմի եւ իսլամիստ տեռորիստների հարձակմանը՝ Արցախի բանակը ՀՀ բանակի մասնակցությամբ ինքնապաշտպանվել է, սակայն որոշ ժամանակ անց Արցախը եւ ՀՀ-ը, ունենալով մարդկային եւ տարածքային լուրջ կորուստներ (խոսքը, բնականաբար, Արցախի տարածքի մասին է), համաձայնել են հայտնի պայմաններով հրադադարի, համաձայնել են, քանզի եղել է համոզմունք, որ ռազմական գործողությունների շարունակվելու պարագայում Արցախը կարող է ամբողջությամբ կորսվել: Հրադադարի փաստաթուղթը ստորագրել է Հայաստանը, որովհետեւ Արցախը ճանաչված չէ, եւ Հայաստանը նրա անվտանգության երաշխավորն է:
Այս պարագայում մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, կարող ենք ակնկալել, որ Մինսկի խմբի ձեւաչափում ինչ-որ ժամանակ հետո նոր բանակցություններ կարող են վերսկսվել, եւ այդ բանակցությունների ժամանակ հայկական կողմերը պետք է ձգտեն որոշակի հայանպաստ լուծումներ ամրագրել: Օրինակ՝ առաջին հերթին կարգավիճակի հարցը, Արցախի սահմանների ճշգրտման հարցը եւ այլն: Իշխանությունները պետք է ունենան լեգիտիմության մեծ պաշար, որպեսզի արդյունավետ իրականացնեն այդ բանակցությունները: Բայց այս պահին մենք հասկանում ենք, որ հենց այսօր ով էլ լինի իշխանություն, որեւէ բան հայտարարության դրույթների հետ կապված չի կարող փոխել: Այսօր եթե ինչ-որ բան հնարավոր է փոխել, դա Ռուսաստանից է կախված: Ինչ իշխանություն էլ լինի, առնվազն կարճաժամկետ կտրվածքով նույն իրավիճակն է լինելու:
Ամեն դեպքում, հանրությունն այսօր հստակ չգիտի, թե որն է պարտության պատճառը, որքան է դրանում վարչապետի, տարբեր պաշտոնյաների մեղքը. տարբեր մարդիկ, տարբեր խմբեր ունեն իրենց պատկերացումները այս ամենի վերաբերյալ: Իսկ հասարակության մեծամասնության կամքը, ցանկությունը ինչպիսի՞ն են վարչապետի հրաժարականի պահանջի հետ կապված: Այսօր մենք չունենք որեւէ գործիք դա արագ ճշտելու համար: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ բավարար վստահություն դեռ չկա, հարցումներ էլ դեռ չկան, որքան գիտեմ, ընդամենը մեկ հարցում է եղել, եւ կոնկրետ այս հարցը ներառված չի եղել: Նման պարագայում հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել, օրինակ, վստահության հանրաքվեն, որ մարդիկ ասեն՝ վստահում են, թե չեն վստահում Նիկոլ Փաշինյանին: Իսկ այսօր, իհարկե, կարիք կա պարզելու Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ վստահության մակարդակը, քանի որ, անկախ ամեն ինչից, փաստն այն է, որ հայկական կողմերը պարտվել են:
- Ընդդիմությունը առաջարկում է արտահերթ ընտրություններ, դրանք նույն վստահության հանրաքվեն չե՞ն:
- Իհարկե, արտահերթ ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե են, լարված մթնոլորտի լիցքաթափման առումով լավ քայլ կլինեն, բայց որպեսզի արտահերթ ընտրությունները իսկապես ընտրություններ լինեն, անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան տարբեր քաղաքական ուժերին հանգիստ մթնոլորտում ներկայացնելու իրենց ծրագրերը: Մենք արդյո՞ք հիմա ունենք այդպիսի մթնոլորտ: Եվ տրամաբական է, որ այդտեղից պետք է սկսել: Երբ նայում ենք ԶԼՄ-ների հրապարակումները, սոցցանցերում առկա քննարկումները, փողոցում առկա գործընթացները, որեւէ բան չի վկայում, որ այդպիսի նպաստավոր մթնոլորտ կա: Բացի այդ, Հայաստանի քաղաքական համակարգը դեռ չի կայացել, չեն կայացել կուսակցությունները: Այդ իսկ պատճառով, եթե ուզում ենք, որ լինեն իրական ընտրություններ, նաեւ ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կայանան, հստակեցնեն, ձեւավորեն իրենց ասելիքը, թիմերը եւ այլն: Հիմա ինչ-որ առումով ֆորսմաժորային իրավիճակ է, եւ որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը պատրաստվի նոր ընտրություններին: 2018-ի ընտրությունները թեեւ ազատ ընտրություններ էին, սակայն դրանք ընդամենը ամրագրեցին հեղափոխության արդյունքները, դրանք կոնկրետ իրավիճակին համապատասխան ընտրություններ էին:
Հիմա նաեւ տարբեր առաջարկներ են արվում. մի մասն ասում է՝ հենց այսօր պետք է հրաժարական տա վարչապետը, մի մասն ասում է՝ ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, ոմանք ասում են՝ անթույլատրելի է, որ «Իմ քայլից» լինի ժամանակավոր վարչապետը, ոմանք ասում են՝ ո՛չ, «Իմ քայլից» պետք է լինի եւ այլն: Իսկ ո՞րն է օպտիմալ կամ, այսպես ասենք, ճիշտ տարբերակը, երբ կան այսպիսի՝ հաճախ իրարամերժ առաջարկներ: Ես չեմ ուզում լուծում առաջարկել, ես խոսում եմ քաղաքագետի դիրքերից, ինչը ենթադրում է իրավիճակի հնարավորինս օբյեկտիվ, գիտական վերլուծություն: Մենք խորհրդարանական պետություն ենք, ժողովուրդի քվեի արդյունքում ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնությունը, մեծամասնությունը ընտրում է վարչապետ: «Իմ քայլը» շատ մեծ քվեով է ընտրվել: Ո՞վ պետք է այսօր որոշի, թե երկրի վարչապետն ով պետք է լինի, եթե ոչ քաղաքական մեծամասնությունը: Եթե մեծամասնությունը փոխվի, «Իմ քայլի» պատգամավորների զգալի մասը դուրս գան խմբակցությունից, եւ «Իմ քայլը» դադարի մեծամասնություն լինել, այս դեպքում կարող ենք արձանագրել, որ կա լուրջ քաղաքական ճգնաժամ, եւ այդ իրավիճակին համապատասխան լուծումներ կփնտրվեն: Բայց մինչ այս պահը քաղաքական մեծամասնությունը չի փոխվել: Մենք նաեւ տեսնում ենք, որ ժողովրդի շատ փոքր մասն է ակտիվ պահանջում վարչապետի հրաժարականը: Փողոցում հավաքվում են 3-5 հազար մարդիկ, նրանք դուրս են գալիս հիմնականում 16 ուժերի կոչով, այսինքն՝ կարող ենք ասել, որ դրանց մեծ մասը 16 ուժերի համակիրներն են: Չկա նաեւ բողոքի որեւէ այլ ձեւաչափ՝ ստորագրահավաք, որեւէ այլ նախաձեռնություն որը ցույց կտար, որ քաղաքացիների մեծ մասը նման պահանջով է հանդես գալիս:
Նաեւ այսպիսի մի հարց՝ եթե նույնիսկ ինչ-որ կերպ պարզվի, որ էսօր հանրության մեծամասնությունը ցանկանում է Փաշինյանի հրաժարականը, դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը ցանկանում է, որ նրա փոխարեն իշխանության գա այդ 16-ի ֆորմատը: Ըստ էության՝ 16-ի հիմնական կորիզը այն ուժերն են, որոնց քաղաքացիների մեծամասնությունը դիտարկել է որպես հակաժողովրդավարական եւ քաղաքացիական դիմադրության լայնամասշտաբ արշավի արդյունքում հեռացրել իշխանությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը
Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը
Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները
Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին
Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել
«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան
Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած
Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք
ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ
Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում
Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք
Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան
Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի
Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները
Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո
Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է
TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը
Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ
ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը
Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց
Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան
Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ
Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT