Անհետ կորած զինծառայողների հարազատները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ ակնկալում են ՌԴ-ի աջակցությունը

24/11/2020 schedule14:52

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ են․ նրանք ակնկալում են Ռուսաստանի Դաշնության աջակցությունը անհետ կորած զինծառայողներին գտնելու հարցում։

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները նամակ գրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրում են աջակցել անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները կազմակերպելու համար։ «Մենք ամեն ճանապարհ փորձեցինք՝ ՊՆ, Կարմիր խաչ, Հայաստանի Կառավարություն, երեկ հանդիպում եղավ վարչապետի հետ, բոլոր ծնողներին չեն բավարարում քայլերը, որոնք կատարվում են, մենք չենք տեսնում արդյունքներ»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

Նա նաև նշեց, որ հայաստանյան պատասխանատու կառույցները իրենց սպառել են։ «Մենք խնդրում ենք նաև ռուսական կողմին, հենց Վլադիմիր Վլադիմիովիչին, որ ինքը աջակցություն ցուցաբերի և ազդի ինչ-որ ձևով Ադրբեջանի Կառավարության վրա, որ թողնեն խաղաղապահ զորքերը և Կարմիր խաչը մտնեն Հադրութ և Ջաբրայիլ, որպեսզի գոնե կարողանան այս բոլոր ծնողները ստանան զոհված հերոսների դիերը։ Մեր երեխան 43 օր է՝ անհետ կորած է, և դուք պատկերացնում եք՝ ինչ հետևանքներ կարող են լինել»։

Ծնողները պատրաստվում են իրենց գրած նամակը հանձնել Ռուսաստանի դեսպանատուն։

Անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր առավոտյան ակցիան սկսել էին պաշտպանության նախարարության շենքի դիմաց, որից հետո որոշել էին շարժվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Հիշեցնենք, որ երեկ առավոտից անհետ կորած զինծառայողների ծնողները ցույց են իրականացրել պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարարի հետ։ Ավելի ուշ վարչապետի օգնական Նաիրի Սարգյանը ծնողներին տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է անհետ կորած զինծառայողների հարցերով, նաև նշեց, որ հանդիպումներ են կազմակերպվելու անհետ կորած զինծառայողների ծնողների և վարչապետի հետ։ Ծնողները և հարազատները, սակայն, պահանջեցին, որ վարչապետի հետ հանդիպումը կայանա հենց նույն օրը, ինչն էլ տեղի ունեցավ։ 25 ծնող Կառավարության շենքում հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1743 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել