Երևան
12 °C
ԱՄՆ-ի Դաշնային իշխանությունները դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի շտաբին հայտնել են իշխանության փոխանցման պատրաստակամության մասին:
Այս մասին հայտնում է CNN-ը: Սա բավական հետաքրքիր զարգացում է ամերիկյան հետընտրական այս պատմության մեջ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չէր հաշտվում իր պարտության մտքի հետ եւ քանիցս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ ինքը կշարունակի պաշտոնավարել՝ «արդարության հասնելով Գերագույն դատարանում»:
«Ընդհանուր ծառայությունների մարմինը (GSA) նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենին տեղեկացրել է, որ վարչակազմը ճանաչում է նրան որպես ընտրություններում հաղթած թեկնածու եւ պատրաստ է սկսել իշխանության պաշտոնապես հանձնման գործընթացը: Այս մասին հայտնի է դառնում ըստ մարմնի գործադիր տնօրեն Էմիլի Մերֆիի` երկուշաբթի կեսօրին ուղարկված նամակի, որը հայտնվել է CNN- ի տրամադրության տակ», - տեղեկացնում է հեռուստաալիքը:
Միեւնույն ժամանակ, հեռուստաալիքի կողմից հրապարակված փաստաթղթում չի նշվում, թե երբ է սկսվելու այս գործընթացը, եւ չկա հստակ ցուցում ժամկետների մասին:
Մերֆին միայն հայտնում է, որ ինքը «կարող է միջոցներ եւ ծառայություններ տրամադրել օգնելու համար (նոր) նախագահին իշխանություն փոխանցելու դեպքում»: Միեւնույն ժամանակ, Մերֆին հավաստիացնում է Բայդենին, որ նա նման որոշում է կայացրել «ինքնուրույն ՝ հիմնվելով օրենքի եւ առկա փաստերի վրա» եւ իր նկատմամբ իշխանության օղակներում երբեւէ ճնշումներ չեն եղել:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ինքն է հանձնարարել GSA-ին անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դեմոկրատ թեկնածուին իշխանության հանձնման նախնական աշխատանքների կազմակերպման համար: Այս հայտարարությանը զուգահեռ, Թրամփը հավելել է.
«Մեր գործը կայուն առաջ է ընթանում, մենքկշարունակենք կոշտ պայքարը, ես վստահ եմ՝ կհաղթենք: Այնուամենայնիվ, մեր լավագույն շահի համար ես խորհուրդ եմ տալիս, որ Էմիլի Մերֆին եւ նրա թիմն անեն այն ամենն, ինչ հարկավոր է նախնական աշխատանքների համար: Ես նույնը հանձնարարել եմ իմ թիմին եւս»,-գրել է Թրամփն իր Twitter-ում:
Այս հայտարարությամբ Ամերիկայի գործող նախագահը կրկին հավաստել է, որ հրաժարում է ընդունել ընտրություններում իր պարտությունը եւ պահում է միայն իշխանության փոխանցման գործընթացների ֆորմալությունը:
Սովորաբար, իշխանության փոխանցման գործընթացները սկսվում են ընտրությունների ավարտից անմիջապես հետո, սակայն այս անգամ՝ դրանք բավական հապաղել են: Բայդենի թիմը սպասված լուրը ցնծությամբ է ընդունել: ԱՄՆ-ում իշխանության փոխանցումը Ջոզեֆ Բայդենին կսկսվի համաճարակի եւ ազգային անվտանգության հարցերի մասին քննարկումներով: Այս մասին հայտնել է Բայդենի շտաբի՝ իշխանության փոխանցման հարցերով գործադիր տնօրեն Յոհաննես Աբրահամը:
«Առաջիկա օրերին իշխանության փոխանցման շտաբի պաշտոնատար անձինք հանդիպումներ կսկսեն դաշնային պաշտոնյաների հետ: Կքննարկվեն համաճարակի հարցերը, մեր ազգային անվտանգության շահերը լիովին կքննարկվեն: Մենք նաեւ մտադիր ենք ամբողջական պատկերացում կազմել Թրամփի վարչակազմի կողմից պետական ինստիտուտները կործանելու փորձերի մասին,- ասել է Աբրահամը:
Նա չի բացատրել, թե ինչ նկատի ունի «կործանարար» ինստիտուտներ ասելով:
Բայդենը, նախնական տվյալներով, հաղթել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:
Բայդենի շտաբի խոսնակ Էնդրյու Բեյթսը այս ամենի համատեքստում ներկայացրել է, թե որ գործիչներին է Բայդենը պատրաստվում նշանակել ԱՄՆ-ի վարչակազմի առանցքային պաշտոններում:
Ըստ Բեյթսի, Պետքարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել Թոնի Բլինկենը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական կարող է դառնալ Ջեյք Սալիվանը, Ազգային անվտանգության վարչության պետը` Ալեխանդրո Մայորկասը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչը՝ Ջոն Քերին:
Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունից (Պենտագոն) հայտարարել են, որ իրենք եւս ստացել են Բայդենին իշխանության փոխանցման գործընթացների մեկնարկի մասին ազդակը:
Պենտագոնից հայտնել են, որ GSA- ն արդեն կապվել է գերատեսչության, ինչպես նաեւ Բայդենի ներկայացուցիչների հետ:
«Նախարարությունը ծանուցագիր է ստացել այն մասին, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն, Գլխավոր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ եւ ծառայություններ է տրամադրել Բայդենի եւ Հարիսի անցումային շտաբներին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Համապատասխան գերատեսչություններին եւ ծառայություններին նաեւ անձնապես հրամաններ արձակելուց զատ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոստացել է, որ շուտով խոշոր դատական գործընթաց է սկսվելու, որը կբացահայտի ընտրակեղծիքների մանրամասները:
«Մեր մեծ դատավարությունը, որը ամենաչնչին մանրամասնություններով բացահայտում է բոլոր ընտրակեղծիքները եւ անգամ ավելին, շուտով կներկայացվի: Կեղծվա՛ծ ընտրություններ», - գրել է նա իր Twitter- ում:
Այսպիսով, նա մեկնաբանել է Politico-ի եւ Seven Letter Insight-ի անցկացրած հարցման արդյունքները, որը ցույց է տվել, որ Թրամփի կողմնակիցների 79% -ը կարծում է, թե ընտրությունները «գողացվել են»:
«Նրանք 100% ճիշտ են, բայց մենք պայքարում ենք ամբողջ ուժով», - հավելել է նախագահը:
Հարցումն անցկացվել է 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից 19-ը հանրապետության 1500 ընտրողների շրջանում, սխալի սահմանը 2,5% է նշվում:
Այս բոլոր հայտարարություններից եւ տեղեկություններից հետո Նեվադայի Գերագույն դատարանն այսօր հաստատել է նահանգի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ այնտեղ հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, հաղորդում է Associated Press- ը:
Այսպիսով, Բայդենը նահանգից ստանում է բոլոր 6 ընտրիչների ձայները:
Սա երրորդ առանցքային նահանգն է, որը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը վերջին 24 ժամվա ընթացքում ՝ Փենսիլվանիայից (20 ընտրիչ) եւ Միչիգանից (16 ընտրիչ) հետո:
Թրամփի փաստաբաններն արդեն դատական տասնյակ հայցեր են ներկայացրել ՝ քվեարկության հաշվարկի կարգի կամ ընտրությունների արդյունքների օրինականության դեմ վիճարկելու համար, սակայն մինչ այժմ որեւէ հայց չի բավարարվել:
ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում էին պետության ղեկավարի պաշտոնի համար: Ընտրությունների արդյունքներով Ջո Բայդենը բացարձակ, երբեւէ անգերազանցելի ռեկորդ է սահմանել՝ ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ գրանցելով քվեների ամենաբարձր տոկոսը: Նա հաղթել է նաեւ ընտրիչների մեծ թվով ձայներով:
Ստանձնելով նախագահի աթոռը, Բայդենը կլինի ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը, նա 78 տարեկան է, նախորդ ամենատարեց առաջնորդն էլ Թրամփն էր՝ 74 տարեկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT