Երևան
12 °C
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդում որակեցին:
Ըստ նրանց՝ հիմնավորված չէր խորհրդի նիստում ներկայացված այն պնդումը, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Նրանք ասում էին, որ իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից: Պնդում էին, որ այդ հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում:
Խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդման վերաբերյալ կարծիքներին, հիշեցրեց, որ Ծառուկյանի պատգամավորական գործունեության անհամատեղելիության հարցով եզրակացությունը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս պահին այդ հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն:
«Այսինքն՝ այդ հանձնաժողովի 4 անդամներից միայն մեկն է Կառավարության ներկայացրած թեկնածուն, որը եւս, ըստ օրենքի, պետք է գործի անկախ: Բայց եթե նույնիսկ ենթադրենք՝ այդ մեկ թեկնածուն մեր քաղաքական ազդեցության տակ է, մյուս երեքն էլ հո մեր թեկնածուները չեն: Կառավարությունը կամ «Իմ քայլը» այդ հանձնաժողովում անդամ չունեն»,- ընդգծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հետպատերազմական այս շրջանում հասարակության ուշադրությունը շեղելուն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ վարույթը հարուցվել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:
Հայկուհի Հարությունյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Տիկին Հարությունյան, ԱԺ խորհրդի նիստից հետո ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դուք որեւէ փաստ չեք ներկայացրել Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք:
- Խնդիրն այն է, որ մեր եզրակացությունը վերաբերում էր պատգամավորական գործունեության անհամատեղելիության հետ կապված հարցին եւ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն: Խոսքը վերաբերում է առեւտրային կազմակերպությունում այնպիսի լիազորություններ իրականացնելուն, ինչն արգելված է: Իրենք իրենց են մերկացնում, երբ որ շրջանառում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել տերմինը: Դա հանձնաժողովի եզրակացությունից բխող տերմին չէ:
- Իսկ պատգամավորական գործունեության անհամատեղելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարա՞ր եք համարում:
- Հանձնաժողովը դեռեւս նախորդ շաբաթ էր հրապարակել այդ եզրակացությունը եւ հիմնավորումների տեսանկյունից հանրության դատին հանձնել: Այսինքն՝ պարզ ու բաց ձեւով հարցերը դրված են հանրության, յուրաքանչյուր քաղաքացու առջեւ. արդյոք անձը, որ զբաղեցնում է պատգամավորի պաշտոն, ունի՞ այդ կարգավիճակը, կարո՞ղ է, թույլատրելի՞ է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ առեւտրային կազմակերպությունում կառավարում են ենթադրում: Օրինակ՝ տնօրեն նշանակել, տնօրեն ազատել, ժողով հրավիրել, ժողով նախագահել, ստորագրել արձանագրության փաստաթղթերի տակ եւ այլն: Եվ էստեղ ամենակարեւոր հարցադրումը հետեւյալն է հանձնաժողովի կողմից. նման վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետեւ պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի եւ իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել նրա ժամանակի առավելագույն մասը: Նույն այս փաստերը հրապարակված են մեր եզրակացության մեջ: Եթե կարող են առարկել, թող առարկեն դրա ուղղությամբ: Նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի առնվազն 83 տոկոսին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60 տոկոսից բացակայել է, անձը, որպես այդպիսին, առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է: Եվ դրանք արդեն կոնկրետ առարկայական դրսեւորվել են նրանով, որ, օրինակ, պատգամավորական գործունեության ամենավերջին ժամանակահատվածում առնվազն 14 անգամ պատգամավորը հանդես է եկել այնպիսի գործառույթների իրականացմամբ, որոնք վերապահված են կառավարչի լիազորություններին: Հիմա սրանք փաստեր են:
- ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ վերցրել եք դրվագ, թե Ծառուկյանը որեւէ ժողովի է մասնակցել եւ բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։
- Սա շատ կարեւոր հարց է, ձեր եւ մյուս լրագրողների մասնակցությամբ պետք է հանրային հարցադրում բարձրացվի՝ մի անգամ էս մի ժողովին մասնակցեց, հաջորդ անգամ մյուս ժողովին մասնակցեց, արդյոք սա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Առավել եւս, երբ անձի դիրքավորման տեսանկյունից հանրությունը իր համար հստակ պատասխան ունի՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ԱԺ պատգամավոր, թե՞ երկուսը միասին: Հիմա սրանք են հարցերը: Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ գնահատականի ու դատողությունների մակարդակում անվստահության հարցեր բարձրացնել, կարող են, իհարկե, բայց փաստաթուղթը հրապարակված է, փաստերը՝ հստակ շարադրված:
- Եվ որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը...
- Եվ որոշումը Սահմանադրական դատարանին է մնում: Հիմա էդտեղ հարցադրումը պատգամավորների համար հենց դա էր՝ հանդուրժելի՞ է նման վարքագիծը, եթե՝ այո, հետագայում քաղաքական կոռուպցիայի զարգացման պատասխանատվությունը արդեն մնում է յուրաքանչյուր պատգամավորի ուսերին: Այստեղ արդեն հանրային դիսկուրսը պետք է այդ հարցին պատասխանի՝ նման դեպքերը, որոնք գեներացրել են քաղաքական կոռուպցիա, պիտի շարունակվե՞ն: Ամեն անգամ պիտի ասվի՝ մի հատ՝ ոչինչ, երկրորդ անգամը՝ ոչինչ, էս անգամը ներեցինք, ու դառնա արդեն շարունակվող վարքագի՞ծ, թե՞ պիտի արդեն խիստ ու հստակ կեցվածքով սահմանվի արգելք:
- Ձեր սպասելիքը ո՞րն է Սահմանադրական դատարանից:
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միակ ինքնավար մարմինն է որպես պետական ինստիտուտ, որն օժտված է մասնագիտական կոնկրետ անհամատեղելիության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությամբ: ՍԴ-ը, ըստ էության, ոչ թե գնահատում է՝ ինչքանով է ճիշտ հանձնաժողովի եզրակացությունը, այլ ֆորմալ առումով ենթադրվում է, որ պիտի իրականացնի ընդամենը պատգամավորին մանդատից զրկելու գործընթացը: Այսինքն՝ ինքը ո՛չ վերադաս ատյան է, որ քննության ենթարկի, ո՛չ էլ կարող է հանձնաժողովի կողմից ուսումնասիրած փաստերի կամ հիմնավորումների նկատմամբ անվստահություն հայտնել: Ինքը ընդամենը եզրակացության հիմքով բարձրացնում է հարց ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու վերաբերյալ: Քանի որ որպես իշխանությունների բաժանման սկզբունքով գործող պետություն՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների շրջանակներում առաջացած հարցերը քննարկում է բացառապես Սահմանադրական դատարանը, էս տեսանկյունից ակնկալիքը, իհարկե, զարգացնելն է այն ստանդարտը, ինչը հանձնաժողովը սահմանել է որպես անթույլատրելի: Այսինքն, իհարկե, հանձնաժողովն ակնկալում է, որ ՍԴ-ն առավել ընդգծված ու հստակ կեցվածք կդրսեւորի հենց այդ հարցի առնչությամբ՝ արդյոք համատեղելիության պայմանը մեկ, երկու, երեք դրվագով խախտելը թույլատրելի՞ է, թե՞ ոչ, ու դա պիտի դառնա պարտադիր վարքագիծ արդեն ոչ միայն պատգամավորների, այլեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Կապ չունի՝ ով ինչ չափի մասնակցություն ունի, դա հստակ ազդակ է լինելու, որ այլեւս անհանդուրժելի է: Հիմա կլինեն դեպքեր, որ, ասենք, ԲՀԿ պատգամավորները իրենք կներկայացնեն հանձնաժողով, մեծ ուրախությամբ, պատրաստակամությամբ կքննենք եւ նույն տեսակի եզրակացություն կներկայացնենք:
- Այս պահին հանձնաժողովի վարույթում ունե՞ք նմանատիպ հարց:
- Անհամատեղելիության առնչությամբ այլ հարցի քննարկում՝ ոչ: Բայց ես ասել եմ, որ հանձնաժողովը ինքնուրույն սկսել է ուսումնասիրել առնվազն հայտարարատու անձանց շրջանակում, ըստ հայտարարագրված տվյալների, ովքեր են այն պաշտոնական անձինք, որ ունեն նման կարգավիճակ, այսինքն՝ լինելով պետական պաշտոն զբաղեցնող անձ՝ շարունակում են իրենց մասնակցությունը առեւտրային կազմակերպությունում: Դրանց արդյունքները հանձնաժողովը հրապարակային կներկայացնի: Այսինքն՝ էնպես չէ, որ սա եզակի դեպք է: Դրա համար Սահմանադրական դատարանից ակնկալիքն այն է, որ անհանդուրժողականություն դրսեւորի նման երեւույթի նկատմամբ, եւ որպես պաշտոնատար անձի կողմից հնարավոր դրսեւորվող վարքագիծ բացարձակապես արգելված լինի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին Ծառուկյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրգործում որպես կասկածյալ նրան ներգրավելու հիմքով: Սեպտեմբերի 25-ին նա կալանավորվեց եւ ազատ արձակվեց նախորդ ամիս։ Նոյեմբերի 11-ին ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց՝ այս անգամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու մեղադրանքով։ Երկու օր անց ազատ արձակվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿոտայքի մարզում հնչած կրակոցների, ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արզնիի համայնքապետը և 7 անձ
Առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար
Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը
Այս տողերի հեղինակը հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Հակոբյան
Գարեգին Բ-ին սատարող որևէ ուժ և հոգևորական չի հերքել նրա՝ զավակ ունենալու փաստը, ուրեմն՝ բոլորը գիտեն. Չախոյան
Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն պետական անվտանգության մասին ինֆորմացիա, ես օք եմ. Աղազարյան
Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է
Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է
Գրետա Թունբերգի՝ Գազա ուղևորվող «օգնության նավը» Իսրայելի զինվորականները կալանավորել են, ուղղությունը փոխել
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը
Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել Կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ
Ինչ վիճակում են վթարի հետևանքով տուժած պարեկն ու մյուս վիրավորները
Էլեն Ասատրյանը Թունիսում նշանադրվել է. լուսանկարներ
Կատալիզատորը հանում են և թունավորում բոլորիս. Ավինյան
Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել
Արզնիի հյուրատնից մեկից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ ևս 2 անձ ծեծի է ենթարկվել
Իրեն էշի տեղ է դրել ինչ-որ մի չինովնիկ, մարաղ մտած՝ ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում. Ավինյան
Տգիտությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում. Աննա Հակոբյան
Գարեգին Բ-ն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին
Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը քրիստոնեաբար ազատելու շուրջ. վարչապետ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կա 6 տուժած
Գողապետերը Գարեգինին և շրջապատին տվել են ֆինանսական արտոնություն, աչք փակել սքեմի տակ կատարվողի վրա. Կոնջորյան
Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. մանրամասներ
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը. Փաշինյանն աստվածաշնչյան մեջբերում է արել
ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը
Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը
Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար
Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT