Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել իրավական ռեժիմը հանելուց: Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելիս նման կոչ արեց ՀՀ  ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը: 

«Մենք գիտենք, որ խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված: Ո՞նց ենք մենք դիտարկում այդ խնդիրը, ո՞նց ենք մենք տեսնում դրա լուծման ուղիները: Մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած, 44 մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ բողոքները ծնողների շատ տեղին են. հարց է բարձրացվում, թե ինչպես է կազմակերպվելու իրենց երեխաների հանգիստը, ինչպես է կազմակերպվելու հերթափոխը, ծառայությունը: Շատ մեծ խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում, որին լուծում պետք է առաջարկենք»,- ասաց գեներալ-մայորը՝ հիշեցնելով, որ պատերազմի հետեւանքով ունենք մոտ 520 կմ լրացուցիչ սահմանային տարածքներ, որտեղ պետք է պահպանություն իրականացվի:

«Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու շատ կարեւոր է, բայց եկեք նայենք մյուս կողմից. եթե մենք հանում ենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս է կազմակերպվում ծառայությունը մեր սահմաններում: Արդյոք կարո՞ղ ենք կազմակերպել զորահավաքային զորակոչ եւ կազմակերպել մեր սահմանների պահպանությունը: Կարո՞ղ ենք: Եթե կարող ենք, խնդիր չենք տեսնում ընդհանրապես»,- շարունակեց Բաղդասարյանը:

ԳՇ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են կառավարության որոշման նախագծեր, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո Կառավարության կողմից որոշում կայացվի զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝ փուլային տարբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում պետք է ունենանք որոշակի անձնակազմ, որպեսզի կարողանանք ապահովել այդ թվում եւ ՀՀ անվտանգությունը:

«Հենց մենք թողնում ենք առաջնագիծը՝ հակառակորդը գալիս եւ մտնում է: Դրա համար մենք պիտի ունենանք մարդ՝ առաջին հերթին կանգնած հենակետերում, սահմանին: Երկրորդ. դրանից հետո ինչպե՞ս ենք կազմակերպելու: Առաջարկում ենք անցկացնել եռամսյա վարժական հավաքներ եւ կազմակերպենք սահմանային ծառայությունը մինչեւ Զինված ուժերը արդեն վերջնական կառուցվածքով կկազմակերպվեն, կկազմակերպվի սահմանային ծառայությունը՝ դա կլինի սահմանային զորքերի միջոցով, դա կլինի մեր ԶՈՒ միջոցով: Դա արդեն այլ հարց է, որը քննարկումների փուլում է եւ դա մենք կկազմակերպենք»: 

Եզրափակելով իր խոսքը՝ գեներալ-մայորը ընդգծեց, որ զինված ուժերին ժամանակ է պետք, որպեսզի առաջնահերթ ապահովեն սահմանների պահպանությունը, այնուհետեւ մնացած բոլոր հարցերը: 

«ԳՇ առաջարկը հետեւյալն է. որ անմիջապես ընդունում ենք եւ իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ կառավարության որոշումը, անմիջապես ընդունում ենք եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը, այսինքն մեկը հանում ենք, փուլային տարբերակով զորացրումը կազմակերպում եւ անց ենք կացնում վարժական հավաքներ, որպեսզի կարողանանք ապահովել սահմանների անվտանգությունը»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը: 

Հիշեցնենք, որ ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում արդեն ընդգրկված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ: 

Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց հետաձգել այդ նիստը եւ նախագծի քննարկումը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն համապատասխան նոր իրավակարգավորումներ ստեղծելու, որ հնարավոր լինի ռազմական դրության ռեժիմի անցնցում վերանայումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7141 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի