Երևան
12 °C
Այսօր ԱԺ արտահերթ նիստին ռազմական դրությունը վերացնելու հարցի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նախքան հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանին հարց ուղղելը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ հերթական նիստերին չի մասնակցել այն պնդմամբ, որ խոհրդարանը պետք է քննարկի միայն վարչապետի հրաժականի հարցը։ «Ես ողջունում եմ, որ հիմա եկել եք ու ներկայացնում մի նախագիծ, որ ես հույս ունեմ՝ հիմքում, օրինակ, տնտեսական դժվարությունները մեղմելու նպատակն է»։
Այնուհետև Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է Գևորգ Գորգիսյանը, որ բացի ռազմական դրությունով պայմանավորված սահամանափակումներից, կան նաև համավարակով պայմանավորված սահմանափակումներ, ինչպես նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ հայտարարությունից շեղվելը լուրջ հետևանքներ կարող են ունենալ։
Գորգիսյանն էլ, արձագանքելով իմքայլական պատգամավորի դիտարկումներին, նշեց՝ հույս են ունեցել, որ վարչապետը խոհեմություն կցուցաբերի և կհեռանա։ «Երբ մենք ասում էինք՝ պետք է քննարկվի վարչապետի հրաժարականի հարցը, մենք հույս ունեինք, որ վարչապետը կդրսևորի բավարար իմաստնություն, խոհեմություն և իր վրա վերցնելով պարտության խարանը՝ կհեռանա ինքնակամ, կամ գոնե քաղաքական մեծամասնության կողմից կգան նման ազդակներ, որ դուք պատրաստ եք սկսել այդ պրոցեսը, որովհետև հակառակ դեպքում պարտության խարանը սկսում է կրել ամբողջ ժողովուրդը, ամբողջ հասարակությունը, և դա հղի է վատ հետևանքներով»։
Պատգամավորի խոսքով՝ վարչապետը փորձել է մեղադրել բոլորին, միայն թե ինքը մնա նույն պաշտոնին։ «Վարչապետը փոխանակ իր վրա վերցնելու այդ պարտության խարանը, ամոթը պարտության և հեռանա, փորձում է մեղադրել բոլորին, այդ թվում՝ Ազգային ժողովին, հանրությանը, որ պատշաճ թասիբ չցուցաբերեց, զինված ուժերին, որ լավ չկռվեց, գեներալներին, որ դավաճանեցին, ԱԱԾ-ին, որ դավաճաններ չբռնեց, այսինքն՝ նա արժեզրկում է բոլոր կառույցները, միայն թե ինքը մնա սույն պաշտոնին, հետևաբար, այո՛, ես շարունակում եմ պնդել, որ վարչապետը պիտի հեռանա»։
Անդրադառնալով համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ Գորգիսյանը նշեց, որ ցանկացած սահմանափակում ընդունելի է իր համար, եթե այն հիմնավորված է։ «Ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները այլևս չունեն հիմքեր, որովհետև այն հիմքերը, որոնք բերել են ռազմական դրության, արդեն իսկ վերացել են»։
Գորգիսյանը, խոսելով Ռուսաստանի նախագահի հայտարարության մասին, նշեց, որ իրենք չեն առաջարկում խախտել եռակողմ հայտարարությունը։ «Այո՛, Ռուսաստանի նախագահը ասել է, որ համաձայնագրի խախտման պարագայում կարող են լինել վատ հետևանքներ։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է, որովհետև եթե զինադադարի կամ հրադադարի համաձայանգիր է կնքվել, այն խախտելու դեպքում պետք է չսպասել պատերազմի, այսինքն՝ այստեղ ոչ մի նոր բան չի ասվել, բայց մենք որևէ կերպ չենք առաջարկում խախտել սույն փաստաթուղթը, մենք ասում ենք՝ ուղղակի, որ պետք են վերականգնել այն ազատությունները, որոնք սահմանափակվել էին հիմքերով, որոնք այլևս արդիական չեն»:
Համազասպ Դանիելյանն էլ, արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավորի խոսքին, հարցրեց։ «Ինձ համար իսկապես հարց է մնում, թե արդյոք ձեր դեպքում ուղիղ տված հարցին նպատակադրվա՞ծ եք այլ պատասխան տալիս, թե՞ միգուցե ես լավ չեմ ձևակերպում»։
Նա նշեց նաև, որ տարբեր տեղերից գալիս են ազդակներ, որ վտնագը չի վերացել՝ հերքելով նաեւ Գորգիսյանի այն խոսքը, թե վարչապետը իր վրա պատասխանատվություն չի վերցնում, և այդ պնդումը անազնիվ որակեց։
Գորգիսյանն էլ նշեց, որ պատասխանատվությանը պետք է հետևեին քայլեր, այսինքն՝ վարչապետը պետք է հեռանար։ Խոսելով վտանգների մասին՝ պատգամավորը ասաց, որ այդ վտանգները 1994 թվականից ի վեր առկա են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԺողովուրդ, նման բան տեսե՞լ եք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանից
Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է. ամեն անգամ խորոված փարթի անելով՝ ասում է՝ սա վերջն է. Մանավազյան. տեսանյութ
Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի
ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավոր չեն խորշել ամենատգեղ որակումներից. Հարությունյան
Պոլիծիկ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան
Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին
ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել
Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին
33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ ընկել ձորակը
Աֆղանստանի և Պակիստանի միջև վերսկվել են զինված բախումները
Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին. լուսանկարներ, տեսանյութ
Խուդաթյանը և Դըվինազն անդրադարձել են Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին
Գագիկ Սուրենյանը Գեղարքունիքի կայծակից լուսանկար է հրապարակել
ՀՀ-Իռլանդիա հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն կա. Խաչատուրյան
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը
«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար
Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի
Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը
Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին
Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին
Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել
Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին
Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո
Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը
Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան
ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել
Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի
Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում
Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ
Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին
Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան
Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT