Երևան
12 °C
73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը նոյեմբերի 20-ին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնության մեկնարկային փուլում զիջեց իտալացի Ջովանի Էսպոզիտոյին և դուրս մնաց հետագա պայքարից:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ իր սանի ելույթը գոհացնող չէր: «Ֆերդինանդ Կարապետյանը լավ հանդես չեկավ, նրա ելույթն անհաջող էր։ Մրցաշարին մոտեցել էր ոչ լավագույն, բայց նորմալ մարզավիճակում, սակայն մրցաշարը ցույց տվեց, որ դա բավարար չէր»,- նշեց Դավթյանը։
Անհաջող ելույթը լուրջ հարված էր ձյուդոիստի՝ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ծրագրերին, սակայն մարզիչը վստահ է, որ ամբողջ պայքարը դեռ առջևում է․ «Այս անհաջողությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Մինչև հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունը փորձելու ենք շտկել սխալները։ Այս տարի Ֆերդինանդը լավ ելույթ էր ունեցել Թել-Ավիվի գրան-պրիում, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հանդես չեկավ միայն այն պատճառով, որ մատն էր վնասել։ Հետո ապաքինվում էր մատի վնասվածքից, դա էլ ինչ-որ չափով խանգարեց լավագույն կերպով մոտենալ Եվրոպայի առաջնությանը»։
Սկսած այս պահից՝ Կարապետյանն արդեն պատրաստվում է 2021թ.-ին կայանալիք կարևոր մրցաշարերին:
«Մինչև մյուս տարվա Եվրոպայի առաջնությունը մի քանի վարկանիշային մրցաշարեր են լինելու։ Դեռ պատրաստության հստակ ծրագիր չկա, սակայն նաև այդ մրցաշարերի միջոցով մոտենալու ենք Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային է լինելու։ Այս պարտությունը չի ազդելու Ֆերդինանդի ելույթների վրա, այլ միայն պարտավորեցնելու է»,- նշեց է հավաքականի մարզիչը։
Ներկա պահին 2018թ.-ի Եվրոպայի չեմպիոնը իր քաշային կարգի օլիմպիական խաղերի վարկանիշային աղյուսակում 1052 միավորով զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը, մինչդեռ օլիմպիական ուղեգիր այս պահին տալիս է 38-րդ հորիզոնականը: Դավթյանը վստահ է, որ Կարապետյանն ի զորու է նվաճել վարկանիշը:
«Ֆերդինանդը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար։ Պետք չէ մոռանալ, որ նա 2018թ․-ի Եվրոպայի չեմպիոնն է, այս տարի էլ լավ ելույթներ է ունեցել, այնպես որ, կրկնում եմ, բոլոր հնարավորությունները կան»,- եզրափակեց մարզիչը։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT