ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

Եվրախորհրդարանը (ԵԽ) բանաձեւ է ընդունել, որով Եվրամիության անդամ երկրներին կոչ է արվում խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա պահվածքի համար: Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, Բրյուսելում կայացած Եվրախորհրդի լիագումար նիստում:

Բանաձեւին կողմ է քվեարկել 631 պատգամավոր, դեմ են հանդես եկել 3-ը: Եվրախորհրդարանականները կոչ են անում Եվրոպական խորհրդին պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների վերաբերյալ եւ ի պատասխան դիմել կոշտ պատժամիջոցների», - ասվում է փաստաթղթում:

Շեշտվում է, որ Կիպրոսի գրավյալ մասում գտնվող Ֆամագուստա Վարոշա շրջանի նախկին առողջարանային գոտին «բացելու» Թուրքիայի որոշումը խաթարում է Կիպրոսի խնդրի համապարփակ լուծման հեռանկարները: «Եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են անում Վարոշան հանձնել ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման ներքո գտնվող իր օրինական բնակիչներին (համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 (1984 թ.) բանաձեւի) եւ ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք փոխում են կղզու ժողովրդագրական հավասարակշռությունը՝ ապօրինի վերաբնակեցման քաղաքականության միջոցով», - ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները հասել են «պատմական նվազագույնի» ՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Անկարայի գործողությունների, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին անմիջական աջակցության եւ միջամտության» պատճառով:

 «Քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից ու ստանդարտներից, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները գտնվում են պատմական հնարավոր ամենացածր մակարդակում: Արեւելյան Միջերկրական ծովում նրա անօրինական եւ միակողմանի ռազմական գործողությունը ոտնձգություն է կատարում ԵՄ անդամ երկրների՝ Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ: Եվրախորհրդարանականները նաեւ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության մեջ Ադրբեջանին տրվող ուղղակի աջակցությունը Թուրքիայից, ինչպես նաեւ նրա ագրեսիվ գործողությունները Լիբիայում ու Սիրիայում »,-ասվում է փաստաթղթում:

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում դառնալու են Եվրամիության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հատուկ ուշադրության ու քննարկման հարց: Ինչպես սպասվում է, քննարկման շրջանակներում ԵՄ առաջնորդները կարող են որոշում կայացնել՝ միասնական խիստ պատժամիջոց կիրառել Անկարայի նկատմամբ:

Նոյեմբերի սկզբին Եվրամիությունն արդեն մեկ տարով երկարացրել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում իր անօրինական գործունեության պատճառով եւ սպառնում էր Անկարայի դեմ նոր սահմանափակող միջոցներ կիրառել: Պատժամիջոցները երկարաձգվել  էին մինչեւ  2021 թվականի նոյեմբերի 12-ը: Ընդ որում, նշվում էր, որ ուղղակի պատժամիջոցներ կարող են սահմանվել նաեւ ոչ թուրքական կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք ուղղակի կերպով կապ ունեն  Արեւելյան Միջերկրականում հորատման չարտոնվ աշխատանքների հետ:

Եվրամիության սեւ ցուցակում  այս պահին Թուրքիայում երկու պաշտոնյա կա, նոր պատժամիջոցների հետ միասին ընդլայնվելու է ցանկը: Նրանց արգելվում է մեկնել ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցված են: Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել ցուցակում գտնվողներին:

Եվրամիությունը 2019-ի հուլիսին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) հորատման ոչ արտոնագրված աշխատանքներ համար: Բացի այդ, ԵՄ-ն նաեւ մտցրեց Անկարայի նկատմամբ ֆինանսական սահմանափակող միջոցներ ՝ կրճատելով 2020 թ.-ին Թուրքիային տրվող օգնության չափը (ԵՄ անդամակցության բանակցությունների ժամանակաշրջանի համար տրամադրվող սուբսիդիաներ), ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկին հրավիրեց վերանայել իր վարկային գործունեությունը այս երկրում, մասնավորապես՝ ինքնիշխան գրավի դիմաց վարկավորման մասով:

Բնական գազի մեծ հանքավայրերը հայտնաբերվել են Միջերկրականի ծովեզերքում եւ Կիպրոսի ԵՏԳ-ում: 2011-ին Noble Energy ամերիկյան ընկերությունը հայտնաբերեց, մասնավորապես, բնական գազի Աֆրոդիտի հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 միլիարդ խորանարդ մետր:

Անկարան բազմաթիվ առիթներով նավեր է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի այն բանից հետո, երբ 2011 թվականին Նիկոսիան որոշում կայացրեց սկսել Կիպրոսի մոտ գազի որոնման աշխատանքները: 1963 թվականից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը չճանաչած Թուրքիան վիճարկում է իր ԱՏԳ սահմանները եւ հայտարարում, որ թույլ չի տա երկրաբանահետախուզական հորատումներ կատարել կղզու ափերի մոտ ՝ առանց Կիպրոսի թուրք համայնքի համաձայնության: Ըստ Անկարայի, թուրքական հորատման նավերը, որոնք ուղեկցվում են ռազմանավերով, տեղակայված են բնական գազի դաշտային գոտում`ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (TRNC) կողմից տրված արտոնագրերի հիման վրա, որը պաշտոնապես ճանաչվում է միայն Անկարայի կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5398 դիտում

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ

Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում

Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի

73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը

Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա

Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել

Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ

Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին

Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև