Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Առ այսօր տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է վերադարձվել հայկական կողմին։ «Մեդիա կենտրոն»-ի կողմից հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ դրանց մի մասը գտնվել է Արցախի փրկարար ծառայության, ռուս խաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ ջանքերով, մի մասն էլ փոխանցել է Ադրբեջանը։ Դիերի փոխանցում իրականացրել է նաեւ հայկական կողմը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունները տեղի են ունեցել այն տարածքներում, որոնք այժմ գտնվոմ են ադրբեջանական վերահսկողության ներքո՝ կարելի է ենթադրել, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական դիեր կան, քան մեր վերահսկողության ներքո՝ ադրբեջանական դիեր․ «Բայց ունենք տարբեր տեղեկություններ, ըստ որոնց՝ իրենք տարբեր տեղերից հավաքել են հայկական մարմինները, պահել եւ անընդհատ ժամանակ են ձգում՝ այդպիսով չկատարելով ինչպես միջազգային պարտավորությունները, այնպես էլ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։

Ըստ Բեգլարյանի՝ անհետ կորածների մասին բաց աղբյուրներով հրապարակված շատ տվյալներ կան, բայց շատ են նաեւ միտումնավոր կամ ոչ միտումնավոր սպեկուլացիաները․ «Վերջին օրերին մեր փրկարար ծառայությունը Կարմիր խաչի եւ խաղաղապահների հետ այցելել է որոշ տեղեր, այդ թվում՝ հարավային թեւի՝ Հադրութի շրջանի բնակավայրեր, բայց արդյունքում ոչ մեկին չեն գտել եւ նաեւ մարմին չեն գտել: Սրանից ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է մարմինները, հետո միայն մեզ թույլատրել, որ մտնենք ու որոնենք»։

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ժամանակ է ձգում՝ նպատակ ունենալով ազդել ներհայկական լարվածության վրա եւ խորացնել հոգեբանական տառապանքները հայության շրջանում: Նաեւ այդ պատճառով է, որ առ այսօր շարունակում է գերիների եւ դիերի վերաբերյալ անմարդկային տեսանյութերի, լուսնակարների տարածումը․ «Այս տեսանկյունից միջազգային հանրությունը եւ միջնորդ կողմերը շատ մեծ անելիքներ ունեն, պետք է առավելագույնս ճնշեն, որ այս մարդասիրական հարցերը չդարձվեն քաղաքական առեւտրի հարցեր եւ, միանշանակ, մեր կառավարություններն էլ պետք է իրենց լիազորությունների եւ կարողությունների շրջանակում կատարեն առավելագույնը, որ գտնեն անհետ կորածներին, հետ բերեն դիերն եւ գերիներին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3860 դիտում

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում

Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել

Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ

Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար

Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա

Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան

Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է

Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար

Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից

Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար

Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ

Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին

Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան

Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում

Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան

Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար

Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան

Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ

Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան

Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը